Վատ բնակարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վատ բնակարան, բնակարան, որտեղ տեղի են ունեցել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի գործողությունները, այդ թվում՝ նաև «ստանայի պարահանդեսը»։ Վեպում հիշատակվում է հետևյալ հասցեն՝ Մոսկվա, Մեծ այգի, 302-բիս, հինգերորդ հարկ, բնակարան 50։

Բնակարանի նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բորիս Սոկոլովի «Բուլգակովյան հանրագիտարանի»՝ վատ բնակարանի հնարավոր նախատիպը Մոսկվայի Մեծ այգու փողոցի 10-րդ շենքի համար 50 բնակարանն էր, որտեղ Բուլգակովն ապրել է 1921-1924 թվականներին։ Այս բնակարանը միջանցքային տիպի կոմունալ բնակարան էր՝ բաղկացած տարբեր ընտանիքներով բնակեցված սենյակներից։ Հատակագծի որոշ հատվածներ նման են այդ տան 34-րդ բնակարանին, որտեղ գրողն ապրել է 1924 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին։ Բուլգակովի առաջին կնոջ` Տատյանա Լապայի հիշողություններով՝ թիվ 50 բնակարանում ապրում էր մի կին, որը վեպի հերոս Աննուշկայի նախատիպն էր։

Թիվ 50 բնակարանը հիշատակվում է նաև գրողի այլ ստեղծագործություններում՝ «№ 13․ Էլփիթ-Ռաբկոմունայի տուն», «Սաղմոս», «Ինքնագնաց լիճ», «Հիշողություն…»։

2004 թվականին բնակարանը հանձնվել է Բուլգակովի հիմնադրամին[1]։ Այժմ այն վերածվել է թանգարանի։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունների մեկնարկից երկու տարի առաջ «վատ բնակարանից» մեկ շաբաթվա ընթացքում հանելուկային կերպով անհետանում են հինգ բնակիչները և «սպիտակ ձեռնոցով բարեկիրթ ոստիկանը», որը գնացել էր վարձակալներից մեկի հետևից։ Տան մյուս բնակիչները դեռ երկար ժամանակ անհավանական լեգենդներ էին պատմում տեղի ունեցածի մասին, բայց արդեն մեկ շաբաթ անց այդ բնակարան են ժամանում էստրադայի թատրոնի տնօրեն Ստեփան Լիխոդեևը և Մասոլիտի նախագահ Միխայիլ Բերլիոզը՝ զուգընկերների հետ։ Շուտով երկուսի կանայք անհետանում են, բայց այս անգամ՝ ոչ անհետ։

Գրքում վերը նշված իրադարձությունների մանրամասն նկարագրությունը զբաղեցնում է 7-րդ գլխի մի ամբողջ էջ, իսկ հեռուստասերիալում հարբած Լիխոդեևը «Գրիբոյեդովի տանը» ընթրիքի ժամանակ անձամբ պատմում է այս պատմությունը մի կնոջ։

Հիմնական սյուժետային գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում Վոլանդի հայտնվելուց հետո Բեռլիոզն ընկնում է տրամվայի տակ և մահանում, Լիխոդեևան «անմաքուր ուժով» նետվում է Յալթա, իսկ Վատ բնակարանում Սատանայի շքախումբ է հանգրվանում, ինչի պատճառով բնակարանը վերջնականապես ձեռք է բերում վատ համբավ։

27-րդ գլխում Գետաձի կատուն Վատ բնակարանում հրդեհ է կազմակերպում, որի պատճառով այրվում է ամբողջ տունը։ Այդքանով բնակարանի պատմությունն ավարտվում է։

Տան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է 1902-1903 թվականներին մոդեռն ոճով։ Ճարտարապետներն են Էդմունդ Յուդիցկին և Անտոնին Միլկովը։ Տեղամասի տերը բարերար է՝ «Դուկատ» ծխախոտի գործարանի սեփականատեր Իլյա Պիգիտն է։ Սենյակները հանձնվել են ՄԲԿԿ-ին (ռուս.՝ МВЖК), ինչպես նաև բժիշկներին, արվեստագետներին։ Տանը եղել է նաև կահավորված արվեստանոց։

«Վատ բնակարանի» այլընտրանքային նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստաբան և մշակութաբան Մարինա Կոլոտիլոյի կարծիքով գոյություն ունի նաև «վատ բնակարանի» երկրորդ հնարավոր նախատիպ։ Սանկտ Պետերբուրգում գտնվող Տոլստոյի տանը նույնպես լեգենդ կա «վատ բնակարանի» մասին[2]։

«Տոլստոյի տուն․ Մարդիկ և ճակատագրեր» գրքի հեղինակ Մարինա Կոլոտիլոն իր հոդվածներից մեկում գրում է.

Վատ «բուլգակովյան» տունը № 50-ն էր, ուներ յոթ սենյակ և գտնվում էր հինգ հարկանի շենքի հինգերորդ հարկում։ Հեգնանքի անմաքուր ուժով՝ վատ «տոլստոյական» բնակարանը № 60-ն է, ունի ութ սենյակ և տեղակայված է վեց հարկանի շենքի վեցերորդ հարկում։
- Մարինա Կոլոտոլո[3]

«Տոլստոյի» վատ բնակարանի մասին լեգենդում, ըստ գրքի հեղինակի, առկա են որոշ իրական մարդիկ և իրադարձություններ։ Օրինակ՝ գրքում ասվում է.

Մեծ ահաբեկչության դաժան տարիներին՝ 1937 թվականի հոկտեմբերի 1-ին, բնակարանից անհետացել է բնակիչը՝ Լենինգրադի թանգարանի խորհրդատու և ՌԿԿԱ-ի շտաբի արտանահանգային հարցերի խորհրդականը։ Նա երբեք այլևս չի վերադարձել։ Ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, նրան գնդակահարել են վատ բնակարանից անհետանալուց մեկ ամիս անց։
- Մարինա Կոլոտոլո[4]

Նույն գրքում[5] պատմվում է այդ բնակարանի իրական բնակչի՝ հայտնի արևելագետ Դմիտրի Պոզդնեևի մասին[6], որը ձերբակալվել է 1937 թվականի հոկտեմբերի 1-ին և գնդակահարվել հոկտեմբերի 30-ին[7][8]։ Պոզդնեևի քրոջ՝ Սոֆյա Պոզդնեևայի[9] հետ ամուսնացած էր Բուլգակովի հորեղբայրը՝ Պյոտոր Բուլգակովը[10]։ Լենինգրադ այցելության ժամանակ Միխայիլ Բուլգակովը միշտ կանգ էր առնում հարազատների մոտ՝ վատ «տոլստովյան» բնակարանում, որի իրական համարը 660 էր[7][8] (Տոլստովյան տանը բնակարաններն ունեն եռանիշ համարակալում, որտեղ առաջին թիվը ցույց է տալիս հարկը)[7][8]։

Սակայն չպետք է 660 իրական բնակարանը շփոթել «Վատ բնակարանի մասին առասպելը» առասպելական բնակչի և առասպելական 60 համարի հետ (որը գրական հորինվածք է)։ Ուղղակիորեն չի կարելի համեմատել և հավասարեցնել գրական հերոսներին և իրական մարդկանց։

Բացի այդ, Մարինա Կոլոտիլոն «Տոլստովյան տուն. Անվան համաստեղություն» գրքում[11] ցույց է տվել, որ Դմիտրի Պոզդնեևը Միխայիլ Բուլգակովի համար Վոլանդի նախատիպերից մեկն է[11][12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Нехорошую квартиру» на Большой Садовой отдадут фонду Булгакова // Лента.ру, 4 ноября 2004
  2. Колотило М. Н. Толстовский дом. Люди и судьбы/ Под научн. ред. д. ист. н. В. Г. Смирнова-Волховского. — СПб.: Искусство России, 2010. — 296 с.: илл. ISBN 978-5-98361-119-1 См.: С. 274—276
  3. М. Н. Колотило. Легенда Толстовского дома
  4. Колотило М. Н. Толстовский дом. Люди и судьбы / Под научн. ред. д. ист. н. В. Г. Смирнова-Волховского. — СПб.: Искусство России, 2010. — 296 с.: илл. ISBN 978-5-98361-119-1 См.: С. 275.
  5. Колотило М. Н.Толстовский дом. Люди и судьбы/ Под научн. ред. д. ист. н. В. Г. Смирнова-Волховского. — СПб.: Искусство России, 2010. — 296 с.: илл. ISBN 978-5-98361-119-1 См.: С. 189—192.
  6. Д. М. Позднеев. Биография.(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 7,2 Жертвы политического террора в СССР. Позднеев Дмитрий Матвеевич
  8. 8,0 8,1 8,2 Возвращённые имена. Ленинградский мартиролог. Позднеев Дмитрий Матвеевич(չաշխատող հղում) Недоступная ссылка|date=Март 2018 |bot=InternetArchiveBot
  9. «Булгакова Софья Матвеевна (урожд. Позднеева)». zarubezhje.narod.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. «Протоиерей Петр Булгаков». zarubezhje.narod.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. 11,0 11,1 О «культурной жизни» Толстовского дома выйдет вторая книга // БалтИнфо.ru. — 15 ноября 2011
  12. Колотило М. Н.Толстовский дом. Созвездие имён/ Под научн. ред. д. ист. н. В. Г. Смирнова-Волховского. — СПб.: Искусство России, 2011. — 392 с.: илл. — ISBN 978-5-98361-155-9 См. с. 36—37.

Գարականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колотило М. Н. Толстовский дом. Люди и судьбы / Под научн. ред. д. ист. н. В. Г. Смирнова-Волховского. — СПб.: Искусство России, 2010. — 296 с. — ISBN 978-5-98361-119-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]