Վասյա Բրիլյանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասյա Բրիլյանտ
Ծնվել էմայիսի 18, 1928(1928-05-18)
ԾննդավայրԽՍՀՄ
Մահացել էմայիսի 26, 1985(1985-05-26) (57 տարեկանում)
Մահվան վայրՍոլիկամսկ, Perm Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ

Վլադիմիր Պետրովիչ Բաբուշկին (մականունը՝ Վասյա Բրիլյանտ, Բրիլյանտ) (մայիսի 18, 1928(1928-05-18), ԽՍՀՄ - մայիսի 26, 1985(1985-05-26), Սոլիկամսկ, Perm Oblast, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային պրոֆեսիոնալ հանցագործ, ԽՍՀՄ քրեական միջավայրի լեգենդար առաջնորդ, ռուս օրենքով գող, քրեական աշխարհի լեգենդ[1]: 35 տարի անընդմեջ (չհաշված փախուստները) անցկացրել է ազատազրկման վայրերում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աստրախանում։ 1949 թվականի հոկտեմբերին Վոլսկում ձերբակալվել է գրպանային գողության համար, իսկ 1950 թվականին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 04.06.1947 թվականի հրամանով:

Բանտարկության մեջ գտնվելու ժամանակ՝ 1950 թվականին «թագադրվել է» (ճանաչվել է օրենքով գող)։ Պատիժը կրելուց հետո՝ երկու անգամ (1951 և 1953 թվականներին) դատապարտվել է ևս 25 տարվա ազատազրկման՝ ավազակության մեղադրանքով։ 1965 թվականին ևս մեկ անգամ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ավազակության մեղադրանքով։ Երկու անգամ փախել է բանտից, սակայն հայտնաբերվել է։

1971 թվականին սպանության փորձի մեղադրանքով դատապարտվել է ևս 15 տարվա ազատազրկման (առաջին 10 տարին անցկացրել է բանտում) 5 տարին գտնվել է աքսորում: 1971-1973 թվականներին պատիժը կրել է Զլատոուստի բանտում, իսկ 1973-1981 թվականներին՝ Վլադիմիրի կենտրոնում[1]: Այնուհետև նա իր պատիժը կրել է Հորպիայում՝ ուղղիչ աշխատանքային գաղութում՝ հատուկ ռեժիմով հսկողությամբ, այնուհետև Լապոտկովա գյուղում (Սվերդլովսկի մարզ) և «Սպիտակ կարապ» հատուկ ռեժիմի գաղութում (Սոլիկամսկ, Պերմի երկրամաս):

Մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել գողական ավանդույթներին[1], այդ պատճառով երբեք պաշտոնապես չի աշխատել խորհրդային պետության համար։

1985 թվականին մահացել է, ոչ պաշտոնական վարկածով՝ սպանվել է «Սպիտակ կարապ» հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութում։  Թաղված է Սոլիկամսկի քաղաքային գերեզմանատանը։ Շիրիմին տեղադրվել է 8 տոննայանոց գրանիտե հուշարձան։

Կերպարը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Բաբուշկինի կյանքի և մահվան մասին նկարահանվել է «Թագադրված գողեր» վավերագրական ֆիլմը՝ Լեոնիդ Կանևսկո «Հետաքննություն անցկացվեց ...» շարքի և ՆՏՎ հեռուստաընկերության օգնությամբ:
  • Վլադիմիր Բաբուշկինին նվիրված սյուժեն մտնում է «Գող» վավերագրական ֆիլմի մեջ՝ «Հանցավոր աշխարհի լեգենդները շարքից», ԴԹՎ ալիք ։
  • Գիո Պիկան Վլադիմիր Բաբուշկինի հիշատակին գրել է երգ « Սպիտակ կարապի երգը» անվամբ:
  • «Ջարդված լապտերներ փողոց» հեռուստասերիալում («Բնատաղանդ» սերիա) կա ձևաբանական տեղեկություն Բրիլյանտի վերաբերյալ։ Ֆիլմում խոսք է գնում «Ադամանդ Տոլյա» անվամբ մարսու մասին, ով արջորս էր։
  • 2017 թվականին Mr. Credo-ն Վլադիմիր Բաբուշկինին նվիրված երգ է ձայնագրել, որը կոչվում է «Վասյա-բրիլյանտ»։
  • 2018 թվականի հոկտեմբերի 8-ին «ՆՏՎ» հեռուստաալիքով մեկնարկել է «Դինոզավրեր» հեռուստասերիալի ցուցադրությունը, որի գլխավոր հերոսի ազգանունը Բաբուշկին էր, իսկ մականունը՝ Բրիլյանտ, գողական մասնագիտությունը՝ գող-արջորս:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Владимирский централ. — С. 117.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Галаншина Т. Г., Закурдаев И. В., Логинов С. Н. Владимирский централ. — М.: Эксмо, 2007. — С. 117. — 416 с. — (История тюрем России). — 6 000 экз. — ISBN 978-5-699-20587-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]