Վասիֆ Թալիբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիֆ Թալիբով
Vasif Talibov in Iran 02.jpg
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 14, 1960(1960-01-14) (62 տարեկան)
Ծննդավայր Ներքին Արալիկ, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Զավակներ Rza Talibov? և Seymur Talibov?
 
Պարգևներ
Պատվո շքանշան և «Փառքի» շքանշան

Վասիֆ Յուսիֆ օղլու Թալիբով (ադրբ.՝ Vasif Yusif oğlu Talıbov, հունվարի 14, 1960(1960-01-14), Ներքին Արալիկ, Շարուրի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ադրբեջանցի պետական գործիչ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի հունվարի 14-ին Նախիջևանի Նորաշեն (Շարուր) քաղաքում։ 1976 թվականին ավարտել է Շարուրի շրջանի Սիյագուտ գյուղի միջնակարգ դպրոցը, հաջորդ տարի ընդունվել է Նախիջևանի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը, որը ավարտել է 1981 թվականին[1]։ 1994-1998 թվականներին հեռակա սովորել է Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1976 թվականից աշխատում է Շարուրի շրջանի ժողովրդական կրթության բաժնում, ապա՝ Նախիջևանի տակի շորի արտադրամասի կադրերի ինսպեկտոր, հատուկ բաժնի վարիչ։ 1991 թվականի սպետմեբերից մինչև 1994 թվականի ապրիլը աշխատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի գլխավոր օգնական, իսկ 1994 թվականի ապրիլից մինչև 1995 թվականի դեկտեմբերը աշխատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ։ 1995 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցած ժողովին Թալիբովին ընտրել են Նոր ադրբեջանական կուսակցության նախագահ, որի ստեղծմանը վերջինս մասնակցել է։ Եղել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի առաջին, երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր[2]։ 1993 թվականի հուլիսի 3-ին Թալիբովը դարձել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]