Վասիլ Կուտինչև
Վասիլ Կուտինչև | |
---|---|
Васил Кутинчев | |
![]() | |
փետրվարի 25 (մարտի 9), 1859 - մարտի 30, 1941 (82 տարեկան) | |
Ծննդավայր | Ռուսե, Բուլղարիա |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ծառայության տարիներ | 1879 - 1918 |
Կոչում | Գեներալ գնդապետ |
Հրամանատարն էր | 6-րդ հետևակային դիվիզիոն Առաջին բանակ, Երկրորդ բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին Բալկանյան պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ |
Կրթություն | Վասիլ Լևսկու անվան ազգային ռազմական համալսարան |
Պարգևներ |
Վասիլ Իվանով Կուտինչև (փետրվարի 25 (մարտի 9), 1859, Ռուսե, Բուլղարիա - մարտի 30, 1941, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի սպա։ Նա իր ռազմական կարիերան սկսել է 1879 թվականին ` ավարտելով Սոֆիայի ռազմական դպրոցը։ 1885 թվականին նա դարձել է 5-րդ «Դունավ» հետևակային գնդի առաջին գումարտակի հրամանատար։
Նա մասնակցել է Սերբ-բուլղարական պատերազմին և նույն տարում դարձել է 5-րդ գնդի հրամանատար[1]։ Կապիտան Կուտինչևը կռվել է Սլիվինստայի, Դրագոմանի Ղարևբրոդի և Պիրոտ ճակատամարտերում։
Պատերազմից հետո եղել է տարբեր գնդերի հրամանատար և 1904 թվականին նրան շնորհվել է Գեներալ մայոր-ի կոչում։ Չորս տարին անց Կուտինչևը նշանակվել է Առաջին բանակի հրամանատար, որը տեղակայված էր Բուլղարիայի արևմուտքում։
1912 թվականի օգոստոսի 2-ին ցար Ֆերդինանդը իր պաշտոնավարման 25- ամյակի առթիվ վեց անձի կոչումը Գեներալ Մայորից դարձրեց Գեներալ Լեյտնենանտ, այդ թվում նաև Կուտինչևինը։ Սա առաջին դեպքն էր Բուլղարիայի պատմության մեջ, որ ոչ պահեստազորային սպային տրվում է այսպիսի բարձր կոչում։
Առաջին Բալկանյան պատերազմի սկզբում Գեներալ Կուտինչևը դարձավ Առաջին բանակի հրամանատար, ով մասնակցեց Կիրկ Կիլիսեի, Լուլե Բուգասի և Չաթալջյայի ճակատամարտերում[2]։
Պատերազմի ավարտից հետո Կուտինչևը տեղափոխվեց հյուսիս արևմտյան Բուլղարիա, որտեղ Երկրորդ Բալկանյան պատերազմի ընթացքում նա կռվեց սերբերի դեմ։ Մինչդեռ 1913 թվականի հուլիսի 16-ին Կուտինչևը դարձավ երկրորդ բանակի հրամանատար մինչև պատերազմի ավարտը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա դարձավ նոր ձևավորված Մորավիայի տարածաշրջանի բանակի հրամանատար։ Իր ծառայության ավարտին նրան շնորհվեց Գեներալ Գնդապետի կոչում, ինչը բուլղարական բանակի ամենաբարձր կոչումն էր, դրանից հետո նա դարձավ պահեստազորային։ Կուտինչևը մահացել է Սոֆիայում 1941 թվականին։