Վասիլ Իլյոսկի
Վասիլ Իլյոսկի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1902 |
Ծննդավայր | Կրուշևո, Kruševo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | նոյեմբերի 1, 1995 (92 տարեկան) |
Վախճանի վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սկոպյեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ |
Անդամակցություն | Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա |
![]() |
Վասիլ Իլյոսկի (մակեդոներեն՝ Васил Иљоски, դեկտեմբերի 20, 1902, Կրուշևո, Kruševo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա - նոյեմբերի 1, 1995, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի գրող, դրամատուրգ, պրոֆեսոր, մակեդոնական գրականության կարևորագույն ներկայացուցիչներից, Մակեդոնիայի գրողների միության հիմնադիրներից, Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1967)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վասիլ Իլյոսկին ծնվել է 1902 թվականին Կրուշևոյում[1]։ Մանուկ հասակում տեղափոխվել է Կումանովո, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Հորն օգնել է իրենց ընտանեկան բիզնեսում, սակայն այն չի ընդունել որպես իր ապագա մասնագիտություն։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սկոպյեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ Կարիերայի սկզբում աշխատել է Կումանովոյի քաղաքային վարժարանում։ Եղել է Սկոպյեի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պրոֆեսոր[1]։
Վասիլ Իլյոսկու «Դասալիքը» պիեսը, որը հայտնի է որպես «Lenče Kumanovče», 1928 թվականին բեմականացվել է Սկոպյեի թատրոնում և համարվում է մակեդոներեն գրված առաջին պիեսներից մեկը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է բազմաթիվ դրամաների, կատակերգությունների, էսսեների։
- «Դասալիքը» - "Бегалка", տպագրվել է 1926 թվականին[2] and it is known as "Lenče Kumanovče"
- «Չորբացի Տեոդոս» - "Чорбаџи Теодос", տպագրվել է 1937 թվականին[3]
- «ՈՒսանողի արկածները» "Ученичка авантура", տպագրվել է 1939 թվականին
- «Գրասենյակ գործազուրկի համար» "Биро за безработни"
- «Գրի՛ր, Պանչե» - "Пиши, Панче", տպագրվել է 1947 թվականին
- «Երկուսը մեկի դեմ» - "Два спрема еден", տպագրվել է 1952 թվականին
- «Պատիվ» - "Чест" տպագրվել է 1953[4]
- «Կուզման Կապիդան» - "Кузман Капидан", տպագրվել է 1954 թվականին
- "«Հայր և որդի» - "Син и татко", տպագրվել է 1955. թվականին
- «Արյունոտ քար» - "Окрвавен камен", տպագրվել է 1968 թվականին
- «Հարսանիք» - "Свадба", տպագրվել է 1976 թվականին
- «Մահ հանուն կյանքի» - "Смрт за живот", տպագրվել է 1988 թվականին
- «Երիտասարդ որդիներ»- "Млади синови"
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Сталев Георги (1995)։ Нада Манојловиќ, ed.։ Литература (Macedonian)։ Скопје: Просветни дело։ էջեր 118–124
- ↑ «Begalka, Vasil Iljoski»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-15-ին։ Վերցված է 2017-04-19
- ↑ «Čorbadži Teodos, Vasil Iljoski»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-21-ին։ Վերցված է 2017-04-19
- ↑ «Čest, Vasil Iljoski»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-22-ին։ Վերցված է 2017-04-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Vasil Iljoski's biography
- Vasil Iljoski Archived 2010-03-09 at the Wayback Machine. at dpmk.org
- Begalka Archived 2010-02-15 at the Wayback Machine.
- Čorbadži Teodos Archived 2009-05-21 at the Wayback Machine.
- Čest Archived 2011-07-22 at the Wayback Machine.