Վասիլ Գոձիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Գոձիաշվիլի
վրաց.՝ ვასილ დავითის ძე გოძიაშვილი
Ծնվել էնոյեմբերի 14 (27), 1905
ԾննդավայրՍիղնաղի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 30, 1976(1976-01-30) (70 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ԿրթությունQ25538629?
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Վասիլ (Վասո) Դավիթի Գոձիաշվիլի (վրաց.՝ ვასილ დავითის ძე გოძიაშვილი, նոյեմբերի 14 (27), 1905, Սիղնաղի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 30, 1976(1976-01-30), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Գոձիաշվիլին ծնվել է 1905 թվականի նոյեմբերի 14-ին (նոյեմբերի 27) Վիկարի գյուղում (ներկայում՝ Կախեթի մարզի երկրամաս, Վրաստան, այլ տվյալներով՝ ծնվել է Թբիլիսիում[3]

14 տարեկանից կրկեսում հանդես է եկել էստրադային համարներով։

1921 թվականին կամավոր մեկնել է Կարմիր բանակ, որտեղ մասնակցել է գեղարվեստական ինքնագործունեությանը։

1922-1924 թվականներին սովորել է Թիֆլիսի Ակակի Պագավայի դրամատիկական ստուդիայում։

1924-1930 թվականներին Վասիլ Գոձիաշվիլին եղել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան (Թիֆլիս1930 թվականից եղել է Վրաստանի երկրորդ պետական թատրոնի (ներկայում՝ Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն) դերասան։

Վասո Գոձիաշվիլին եղել է Կոնստանտին Մարջանիշվիլու և Ալեքսանդր Ախմետելիի աշակերտը։

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1932 թվականին։

Ելույթներ է ունեցել որպես էստրադային երգիչ։ 1939 թվականին դարձել է Էստրադայի առաջին համամիութենական մրցույթի մրցանակակիր։

Վրացական ԽՍՀ Գերագույն Խորհրդի չորրորդ և հինգերորդ նստաշրջանների պատգամավոր է։

Վասիլի Գոձիաշվիլին մահացել է 1976 թվականի հունվարի 30-ին (այլ տվյալներով՝ հունվարի 27-ին) Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 2 - М.: Советская энциклопедия, Гловацкий - Кетуракис, 1963, 1216 стб. с илл., 14 л. илл.
  2. Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 7. Гоголь - Дебит. 1972. 608 стр., илл.: 44 л. илл. и карт. 1 карта-вкл.
  3. Годзиашвили Василий Давыдович статья из Большой советской энциклопедии (3-е издание)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Գոձիաշվիլի» հոդվածին։