Վասիլկովի մայոլիկա աքաղաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Півник васильківської майоліки

  Վասիլկովի մայոլիկա աքաղաղ (ուկրաիներեն՝ Півник васильківської майоліки), կրկնօրինակված դեկորատիվ կտոր է, որը արտադրվել է Վասիլկովի մայոլիկաների գործարանի կողմից, որը ստեղծվել է Վալերի Պրոտորիևի և Նադիյա Պրոտորիևայի կողմից։ Այն դարձել է տոկունության խորհրդանիշ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման ընթացքում, այն իրադարձությունից հետո, երբ Բորոդյանկայի գրեթե գետնին հավասարված տներից մեկի խոհանոցի լուսանկարը վիրուսային տարածում ստացավ։ Ավելի ուշադիր զննելուց հետո վրան նկատվեց դեկորատիվ մայոլիկա աքլոր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքլորը արտադրվել է Վասիլկովի մայոլիկա գործարանում 1960-ականների սկզբից մինչև 1980-ական թվականները[2]։

Երբ Բորոդյանկայի ավերված տան խոհանոցի աքաղաղով պատկերի լուսանկարը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, ուկրաինական լրատվամիջոցները և սոցիալական ցանցերում մարդիկ սկսեցին հետաքրքրվել արվեստի այս գործով։ Պատկերը նկատել և լուսանկարել է Ելիզավետա Սերվատինսկան, իսկ Կիևի քաղաքային խորհրդի պատգամավոր Վիկտորյա Բուրդուկովան բոլորի ուշադրությունը հրավիրել է աքլորի վրա։

Աքլորը պահարանի հետ մեկ տեղ տարվել էԱրժանապատվության հեղափոխության ազգային թանգարանի ցուցահանդես[3][4]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերամիկական աքլորը փրկված պահարանի վրա ավերված տանը, Բորոդյանկա, 2022 թվականի ապրիլ

Ստեղծագործությունը սկզբում սխալմամբ վերագրվել է Պրոկոպ Բիդասյուկին[1]։

Վասիլկովյան մայոլիկայի գործարանի գլխավոր նկարիչը՝ Սերխի Դենիսենկոն, կարծում է, որ աքաղաղի հեղինակությունը պատկանում է Վալերի Պրոտորիևին և նրա կնոջը՝ Նադիային[2][5]։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիսանկան Բորոդյանկա աքլորի հետ

Ռմբակոծությունից փրկված, պատին մնացած խոհանոցի աքլորը և պահարանը դարձան ամրության և հաստատակամության խորհրդանիշ։ Ձևավորվեց մի մեմ՝ «Եղիր այս խոհանոցի պահարանի պես ուժեղ»։ Նշվում է նաև որպես ուկրաինական աննկուն ոգու խորհրդանիշ[6]։

Աքլորը հայտնվում է Ալեքսանդր Գրեխովի և Դիմա Կովալենկոյի «Կատու Ինժի» նկարում։ Այն ակտիվորեն փնտրվում է տեղական առցանց շուկաներում։

Աքաղաղը դարձել է պիսանկայի (զատկի ձվերի) սիրված թեմատիկաներից մեկը, օրինակ, լիտվացի դիզայներ Լայմես Կուդիկիսը տեղադրել է այն մի ձվի վրա[7]։ 2022 թվականի ապրիլի 9-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի Կիև կատարած այցի ընթացքում և՛ նրան, և՛, նաև, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին[8] նվիրել են նմանատիպ կերամիկական աքլորներ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «На кухонній шафі, яка вціліла після обстрілів в Бородянці, впізнали керамічного півника з Василькова». Українська правда _Життя. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
  2. 2,0 2,1 «Чи можливо відновити виробництво васильківських півників, одного з яких подарували Борису Джонсону?». Рукотвори. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  3. Павлюк, Олег (2022 թ․ ապրիլի 17). «Кухонна шафка з Бородянки стала надбанням Національного музею Революції Гідності». Suspilne.
  4. «Символ стійкості українців – кухонна шафа з керамічним півником із деокупованої Бородянки – відтепер є надбанням музейного фонду України». www.maidanmuseum.org (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Півник з кухонної шафки в Бородянці. Як предмет Васильківської майоліки став символом стійкості України та прославився на весь світ». nv.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  6. «Вцілілий керамічний півник в Бородянці став символом незламності українського духу». Горинь інфо (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
  7. «ВЕЛИКОДНІ ПОДАРУНКИ НАШИХ ПОБРАТИМІВ — Телеканал I-UA.tv». i-ua.tv (ուկրաիներեն). 2022 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
  8. Дим, Нестор (2022 թ․ ապրիլի 9). «"Півник – символ перемоги": як проста перехожа в Києві завдяки випадковості подарувала Зеленському і Джонсону символічні сувеніри». Новинарня (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
  9. «Джонсону подарували півника з відомої шафки, що вціліла у Бородянці». www.golos.com.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.