Վասիլի Պուստովոյտ
Վասիլի Պուստովոյտ Василий Пустовойт | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 2 (14), 1886 Տարանովկա, Զմիյովի շրջան, Ուկրաինա |
| Մահացել է | հոկտեմբերի 11, 1972[1] (86 տարեկան) Կրասնոդար, ԽՍՀՄ[1] |
| Գերեզման | Սլավոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | գենետիկ |
| Հաստատություն(ներ) | Կուբանի պետական ագրարային համալսարան |
| Գործունեության ոլորտ | Արհեստական ընտրություն |
| Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Լենինի անվան ՀամԳԳԱ |
| Ալմա մատեր | Կուբանի պետական ագրարային համալսարան |
| Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
| Պարգևներ | |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վասիլի Ստեպանովիչ Պուստովոյտ (ռուս.՝ Василий Степанович Пустовойт, հունվարի 2 (14), 1886, Տարանովկա, Զմիյովի շրջան, Ուկրաինա - հոկտեմբերի 11, 1972[1], Կրասնոդար, ԽՍՀՄ[1]), խորհրդային սելեկցիոներ, ԽՍՀՄ ԳԱ (1964) և ՀամԳԳԱ (1956) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1957, 1963), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1969)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Կուբանի գյուղատնտեսական ինստիտուտը (Կրասնոդար, 1926), որտեղ եղել է գենետիկայի, սելեկցիայի և սերմնաբուծության ամբիոնի վարիչ (1926-1930)։ 1912 թվականին Կուբանի գյուղատնտեսական դպրոցին կից կազմակերպել է «Կրուգլիկ» սելեկցիոն փորձադաշտը, որը 1932 թվականին վերակազմվել է Ձիթատու կուլտուրաների համամիութենական ԳՀԻ-ի։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1935-1972 թվականները այս ինստիտուտում եղել է ձիթատու կուլտուրաների սելեկցիայի և սերմնաբուծության բաժնի ու արևածաղկի սելեկցիայի լաբորատորիայի վարիչը։ Պուստովոյտը արևածաղկի ձիթատու սորտերի սելեկցիայի նախաձեռնողներից է։
Մշակել է արևածաղկի սերմնաբուծությունը բարելավող նոր, բարձր արդյունավետ սելեկցիայի համակարգեր։ Ստեղծել է արևածաղկի բարձր ձիթատու (բացարձակ չոր սերմերի յուղայնությունը մինչև 57%), վարակադիմացկուն 20 սորտ։ 1974 թվականին Պուստովոյտի ստեղծած սորտերը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էին արևածաղկի սորտային ցանքերի կեսից ավելին, արտասահմանյան երկրներում՝ մոտ 1 միլիոն հա։ ՌԽՖՍՀ 3-5 և 8-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով, մեդալներով, արտասահմանյան երկրների 3 շքանշաններով։ ԽՍՀՄ պետական (1946), լենինյան (1959) մրցանակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Пустовойт Василий Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Պուստովոյտ» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 465)։ |
- Հունվարի 14 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Հոկտեմբերի 11 մահեր
- 1972 մահեր
- Կրասնոդար քաղաքում մահացածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային բուսաբաններ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի կենսաբաններ
- Խորհրդային կենսաբաններ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ