Վասիլի Պոսպելով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Պոսպելով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 16, 1957(1957-06-16) (66 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան

Վասիլի Պոսպելով (ռուս.՝ Васи́лий Бори́сович Поспе́лов, հունիսի 16, 1957(1957-06-16)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1980-1985 թվականներ՝ Թաիլանդում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1988-1994 թվականներին ԱՄՆ-ում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 1999 թվականից մինչև 2002 թվականը եղել Պետական դումայի միջազգային գործերի կոմիտեի համակարգի ղեկավար։
  • 2002 թվականից մինչև 2007 թվականը Ստրասբուրգում եղել է Եվրախորհրդի Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։
  • 2007 թվականից մինչև 2012 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներքաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2012 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը Մյանմայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի Ռուսաստանի Դաշնության պետխորհրդական (2001 թվականի հուլիսի 16)[3]։
  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի հուլիսի 15)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]