Վասիլի Նեստերենկո
Վասիլի Նեստերենկո | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 2, 1934[1] Կրասնի Կուտ, ԽՍՀՄ |
| Մահացել է | օգոստոսի 25, 2008[2][1] (73 տարեկան) Minski rajon, Մինսկի մարզ, Բելառուս |
| Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | պետական գործիչ և ֆիզիկոս |
| Հաստատություն(ներ) | A.V. Luikov Heat and Mass Transfer Institute? և Joint Institute for Power and Nuclear Research? |
| Գործունեության ոլորտ | ֆիզիկա և միջուկային էներգիա |
| Պաշտոն(ներ) | list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1980–1985)? |
| Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
| Կոչում | corresponding member of the National Academy of Sciences of Belarus?[3] և պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[3] (1968) |
| Տիրապետում է լեզուներին | բելառուսերեն |
| Պարգևներ | |
Վասիլի Բորիսովիչ Նեստերենկո (բելառուս․՝ Васіль Барысавіч Несцярэнка, դեկտեմբերի 2, 1934[1], Կրասնի Կուտ, ԽՍՀՄ - օգոստոսի 25, 2008[2][1], Minski rajon, Մինսկի մարզ, Բելառուս), խորհրդային և բելառուս գիտնական, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (1972), տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969): ԲՍԽՀ վաստակավոր գիտնական և տեխնիկ (1979): ԲՍԽՀ պետական մրցանակի դափնեկիր (1986): Հեղինակ է ավելի քան 370[4] գիտական աշխատանքների, այդ թվում՝ 15 մենագրության, ավելի քան 320[5] գյուտերի։
Որպես Բելառուսի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ատոմային էներգիայի ինստիտուտի տնօրեն՝ եղել է առաջիններից մեկն, որը չափել է ճառագայթումը Չեռնոբիլի աղետից հետո և ամեն կերպ փորձել է համոզել իշխանություններին թույլ տալ մարդկանց պաշտպանել պայթյունի հետևանքներից։ Սակայն նրան անտեսել են և ավելի ուշ հեռացրել պաշտոնից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Նեստերենկոն ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 2-ին Կրասնի Կուտ քաղաքային ավանում (այժմ՝ Լուգանսկի մարզ, Ուկրաինա):
1958 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը[6](այժմ՝ Մոսկվայի պետական տեխնիկական համալսարան):
1958-1962 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ շարժիչների ինստիտուտի գիտաշխատող։
1963-1965 թվականներին եղել է ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ջերմության և զանգվածի փոխանցման ինստիտուտի լաբորատորիայի վարիչ։
1965 թվականից եղել է բաժնի վարիչ և գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, իսկ 1977-1987 թվականներին՝ ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ատոմային էներգիայի ինստիտուտի տնօրեն, իսկ 1971-1987 թվականներին՝ «Պամիր» շարժական ատոմակայանի գլխավոր նախագծող։
1990 թվականից եղել է «Ռադիոմետր» գիտատեխնիկական կենտրոնի[7] տնօրենը, իսկ 1991 թվականից՝ «Ռադիացիոն անվտանգության ինստիտուտ» բելառուսական գիտատեխնիկական կենտրոնի (այժմ՝ «Բելրադ» ռադիացիոն անվտանգության ինստիտուտ) տնօրենը։ 1980-1985 թվականներին եղել է ԲՍԽՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
1990-1994 թվականներին եղել է Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի համատեղ փորձագիտական կոմիտեի նախագահ։
Նրա որդին՝ Ալեքսեյը, Վասիլի Բորիսովիչի մահից հետո ղեկավարել է Ռադիացիոն անվտանգության ինստիտուտը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԲՍԽՀ վաստակավոր գիտնական և տեխնիկ (1986)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 http://www.lalibre.be/debats/opinions/article/441496/mort-d-un-dissident.html
- 1 2 Зводны электронны каталёг бібліятэк Беларусі (բելառուս.) — 2015.
- ↑ Прафесры і дактары навук Беларускага дзяржаунага універсытэта / Склад. А. А. Яноўскі. — Мн., 2001. — С. 206.
- ↑ Коллектив Института радиационной безопасности «Белрад». Василий Борисович Нестеренко Archive copy Wayback Machine-ի միջոցով: (некролог)
- ↑ Прафесры і дактары навук Беларускага дзяржаунага універсытэта / Склад. А. А. Яноўскі. — Мн., 2001. — С. 205.
- ↑ Прафесры і дактары навук Беларускага дзяржаунага універсытэта / Склад. А. А. Яноўскі. — Мн., 2001. — С. 205.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույցներից մեկը, լուսանկար
- Գիտնականի հիշատակին, թղթակից անդամ Վասիլի Բորիսովիչ Նեստերենկո Archive copy Wayback Machine-ի միջոցով: Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա 27.09.2008
- Նեստերենկո Վասիլի Բորիսովիչ
| ||||||||||||
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Օգոստոսի 25 մահեր
- 2008 մահեր
- Բելառուսում մահացածներ
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բելառուս ֆիզիկոսներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի լիկվիդատորներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- Ուկրաինացի գիտնականներ
- Չեռնոբիլի ատոմակայանի վթար