Վասիլի Կոլոմասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Կոլոմասով
Ծնվել էօգոստոսի 14, 1909(1909-08-14)
ԾննդավայրStarye Naymany, Ardatovsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 6, 1987(1987-03-06) (77 տարեկան)
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Լեզուէրզյաներեն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Վասիլի Մաքսիմովիչ Կոլոմասով (օգոստոսի 14, 1909(1909-08-14), Starye Naymany, Ardatovsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1987(1987-03-06)), էրզիացի խորհրդային գրող և բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1938)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Կոլոմասովը ծնվել է Սիմբիրսկի նահանգի Արդատովսկի շրջանի մորդովական Նայմանի գյուղում (այժմ՝ Մորդովիայի Բոլշեբերեզնիկովսկի շրջանի Ստարիե Նայմանի) գյուղացու ընտանիքում։ 1933 թվականին սովորել է Մորդովական խորհրդային կուսակցական դպրոցում, այնուհետև աշխատել է «Էրզյան կոմունա» թերթում և «Սյատկո» («Կայծ») ամսագրում որպես գրական աշխատակից, «Մոլնիա» կոլտնտեսության նախագահ, զբաղվել է մանկավարժությամբ։ Ավարտել է Մորդովական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, 1943 թվականին ծանր վիրավորվել է և զորացրվել։ 1956 թվականին տեղափոխվել է Սարանսկ, աշխատել Մորդովական գրահրատարակչությունում։ Կյանքի վերջին տարիները (1970-1987) անցկացրել է Մոլնիա ավանում[1][2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բանաստեղծ՝ հանդես է եկել 1931 թվականից։ Նա գրականություն մտավ որպես արձակագիր և դրամատուրգ։ Գրելու հումորային ոճը դրսևորվեց նրա առաջին ստեղծագործություններում՝ «Պրոկոպիչ» (1935) պատմվածքում և «Յահիմ Լավգինով» (1936) վիպակում, որոնցից էլ ծնվեց նրա հիմնական աշխատանքը, «Лавгинов» (1941-1956) վեպը։ Վեպի գլխավոր թեման մորդովական գյուղի կոլեկտիվացումն էր, գյուղացու վերադաստիարակումը կոլտնտեսային կոլեկտիվում։ Վեպի հերոսի անունը դարձավ հարգված Մորդովիայում։ Վեպը իրավամբ մտավ մորդովական գրականության ոսկե ֆոնդ։ 1962 թվականին «Լավգինով»-ը բեմականացվեց և ցուցադրվեց հեռուստատեսությամբ։ Լ. Ելիսեևի թարգմանությամբ վեպը հրատարակվել է ռուսերեն (1959)[3]:

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Яхим Лавгинов» (վիպակ, 1936)
  • «Прокопыч» (պիես, 1940)
  • «Норовава» (դրամա, 1945։ 1946 թվականին բեմադրվել է Մորդովական դրամատիկական թատրոնում)
  • «Каракужонь свадьба» (պիես «Հարսանիք Կարակուժայում», 1960)
  • «Пайстомо пиштяка» (պատմվածք «Դժբախտը», 1956)
  • «Кавто церынеть» (պատմվածք «Երկու տղա», 1957),
  • «Телень ки» (պատմվածք «Ձմեռային ճանապարհ», 1984)

Էրզիական լեզվով թարգմանել է բուլղարացի գրողների ստեղծագործությունները, Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» կատակերգությունը, Հայնրիխ Հայնեի մի շարք բանաստեղծություններ, Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիր» պատմվածքը և այլն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Василий Максимович Коломасов
  2. «Коломасов Василий Максимович (14.08.1909–06.03.1987)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  3. «Алфавитный указатель». www.lib.e-mordovia.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]