Վասիլի Կարազին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Կարազին
Ծնվել էհունվարի 30 (փետրվարի 10), 1773
Կրուչիկ, Բոգոդուխովի շրջան, ԽՍՀՄ[1]
Մահացել էնոյեմբերի 4 (16), 1842 (69 տարեկան)
Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանMykolaiv Necropolis
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգյուտարար, քաղաքական գործիչ, օդերևութաբան, adult educator և ճարտարագետ
Գործունեության ոլորտpolitical activity?[2], social engagement?[2], Q113976572?[2], education policy?[2], agricultural research?[2] և Օդերևութաբանություն[2]
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Ամուսին(ներ)Q4213790?
Երեխա(ներ)Q108802012? և Q108802018?
 Vasilij Karazin Վիքիպահեստում

Վասիլի Նազարի Կարազին (ռուս.՝ Василий Назарович Каразин, հունվարի 30 (փետրվարի 10), 1773, Կրուչիկ, Բոգոդուխովի շրջան, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 4 (16), 1842, Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ուկրաինական և ռուսական Լուսավորականության ականավոր ներկայացուցիչ, գիտնական, գյուտարար, ռուսական կայսրության ազգային կրթության նախարարության հիմնադրման նախաձեռնող, հրատարակիչ, Խարկովի համալսարանի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Կարազինը ծնվել է ռուսական կայսրության Խարկովի նահանգի Կրուչիկ գյուղում (ներկայումս՝ Ուկրաինայի Խարկովի մարզի Բոգոդուխովկայի շրջան)։ Նրա հայրը՝ Նազարիյ Ալեքսանդրովիչը, ցարական բանակի սպա էր, գնդապետ (աչքի է ընկել նրանով, որ մասնակցել է Վալախիայում՝ Պարվու Կանտակուզինոյի 1769 թվականի հակաթուրքական ապստամբությանը և լավ ծառայության համար որպես պարգև՝ Եկատերինա Երկրորդ կայսրուհուց դաստակերտներ ստացել Մոսկվայի ու Խարկովի նահանգներում)։ Ենթադրվում է, որ նա ծագում էր սլավոնական կամ հունական Կարաջի ազնվականական տոհմից[3]։ Մայրը ևս ազնվատոհմ ընտանիքից էր սերում՝ ուկրաինացի կազակ ազնվական Կովալևսկիների ընտանիքից էր։

Վասիլին սկզբնական կրթությունն ստացել է Խարկովի, ապա՝ Կրեմենչուգի մասնավոր պանսիոններում ու ազվականական դպրոցներում։ Հոր միջնորդությամբ՝ դեռ տասը տարեկան հասակից գրանցվել էր Օրդենյան կիրասիրական գնդում, ապա, որոշ ժամանակ անց, հեղինակավոր Սեմյոնովյան լեյբ-գվարդիայի գնդում։ Ձևականորեն լինելով զինվորական ծառայության մեջ՝ իրականում հաճախել է Սանկտ Պետերբուրգի հռչակված ուսումնական հաստատություններից մեկի՝ լեռնահանքային կորպուսի դասախոսություններին, որտեղ ձեռք բերած բնագիտական գիտելիքները էլ ավելի է հարստացրել ինքնակրթությամբ։ 1798 թվականին գիտությունների մեջ խորանալու, միաժամանակ՝ նաև զինվորական ծառայության խստություններից խուսափելու նպատակով փորձել է գաղտնի անցնել արտասահման, սակայն սահմանն անցնելիս բռնվել է, ժամանակավորապես կալանավորվել։ Պատժից խուսափել է՝ առանց ժամանակ կորցնելու կայսերը նամակ գրելու, անձամբ նրա հետ հանդիպում ունենալու և նրանից ներում ստանալու շնորհիվ։ Այնուհետև վերադարձել է հայրենի գյուղ, ամուսնացել իր տասնչորսամյա ճորտուհիներից մեկի՝ Դոմնա Իվանովնայի հետ, որը ծննդաբերելիս մահացել է։ Երկրորդ կինը Ալեքսանդրա Վասիլևնա Բլանկեննագել - Մուխինան էր, որը նրան ութ զավակ է պարգևել։

Ինչպես նշում են ուկրաինացի ուսումնասիրողները, Վասիլի Կարազինի կյանքում բախտորոշ դեր են խաղացել պատանեկան տարիների նրա ծանոթությունը, հանդիպումներն ու զրույցները ուկրաինացի նշանավոր փիլիսոփա, բանաստեղծ, մանկավարժ Գրիգորի Սկովորոդայի հետ։

Ալեքսանդր Առաջինը և Վ. Ն. Կարազինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Առաջին կայսեր սպանությունից հետո գահ բարձրացավ նրա ավագ որդին՝ Ալեքսանդրը, որն սկզբնական շրջանում ջանում էր եվրոպական լուսավորյալ միապետի տպավորություն գործել և իրեն ներկայացնել իբրև հայացքների ազատականացման կողմնակից։ Կարազինն առանց հապաղելու ցարին մի անստորագիր նամակ է հղում, որտեղ շարադրում է երկիրը հասարակական կարծիքին վստահելով կառավարելու վերաբերյալ իր մշակած ծրագիրը։ Կայսեր կարգադրությամբ գտնում են նամակի հեղինակին ու բերում նրա մոտ։ Ալեքսանդրը խրախուսում է նրան, թույլ տալիս, որ հասարակական կյանքին առնչվող հարցերով անմիջականորեն դիմի իրեն։ Ինչպես վերոնշյալ նամակում, այնպես էլ ցարին ներկայացրած քաղաքական բնույթի հետագա գրություններում Կարազինը հանդես է գալիս որպես հասարակական ինքնակառավարման և ժողովրդական լուսավորության կրքոտ ջատագով։ Նրա առաջարկով ստեղծվում է ժողովրդական լուսավորության առանձին նախարարություն, որտեղ նա, լինելով ուսումնարաների գլխավոր վարչության գործերի կառավարիչ, կարևոր դեր էր խաղում։ Հիմնականում նա է մտահղացել ու կազմել «ժողովրդական կրթության կանոնները», համալսարանների և գիտությունների ակադեմիայի կանոնագրքերը, նա է ստեղծել նախարարության հատուկ տպագիր օրգանը՝ «Ժողովրդական լուսավորության նվաճումների մասին ամենամսյա շարադրանքներ» վերնագրով։

1802 թվականին, ցարից ստանալով համապատասխան թույլտվություն, Կարազինը ձեռնամուխ է լինում Խարկովում համալսարան հիմնելու գործին։ Այդ նույն տարվա սեպտեմբերի 1-ին նա քաղաքի ազնվականության և մեծահարուստների հետ հանդիպման ժամանակ արտասանում է իր նշանավոր ճառը համալսարանական կրթության դերի ու նշանակության, ընձեռած առավելությունների մասին և խնդրում նրանց ֆինանսական աջակցությունը, սակայն խարկովցի մեծահարուստները գերադասում են համալսարանի փոխարեն քաղաքում բացել զինվորական ուսումնարան։ Այնուամենայնիվ, համալսարանի հիմնադրումը ևս գլուխ է գալիս։ 1805 թվականի հունվարի 17-ին տեղի է ունենում համալսարանի հանդիսավոր բացումը, բայց այդ արարողությանը Կարազինը չէր մասնակցում, քանի որ զրկվել էր ցարի բարեհաճ վերաբերմունքից և հեռացվել լուսավորության նախարարությունում զբաղեցրած պաշտոնից։ Ժամանակակից ցարական մի բարձրաստիճան պաշտոնյայի վկայությամբ՝ ցարի վերաբերմունքի փոփոխության պատճառը եղել է այն, որ Կարազինը հանդգնել է Ալեքսանդրին մի հարցի կապակցությամբ բողոքել իր ղեկավարից ու բարերարից՝ գիտությունների ակադեմիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլայ Նովոսիլցևից՝ առանց վերջինիս հետ նախապես այդ հարցը քննարկելու[4]։

Գիտական և հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկադրված լինելով վերադառնալ հայրենի գյուղ՝ Կարազինը, այնուհանդերձ, ձեռք չի քաշում իր լուսավորական ծրագրերից։ Նա դպրոց է բացում իր գյուղի երեխաների համար, այստեղ հիմնում օդերևութաբանական կայան, որն առաջինն էր Խարկովի նահանգում և ընդհանրապես ամբողջ Ուկրաինայում, շարունակում է աշխատակցել եվրոպական ակադեմիաների հետ, որոնցից յոթի անդամն էր, գիտական հոդվածներ է տպագրում թերթերում ու ամսագրերում (հեղինակել է 60-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են եղանակի տեսությանը, օդերևութաբանությանը, գյուղատնտեսությանը, քիմիային, ֆիզիկային, դեղագիտությանը)[5]։

1808 թվականի նոյեմբերին Կարազինը «Եվրոպական գործերին չմիջամտելու մասին» վերնագրով մի նամակ է գրում կայսրին, որի համար նրան բանտ են նետում[6]։ Այս պատիժն էլ նրան չի կոտրում, և նա շարունակում է հակադրվել, քննադատել կայսրին, ում համարում էր հասարակական ինքնակառավարման և ժողովրդական լուսավորության հակառակորդ, թշնամի։ Ալեքսանդր Առաջինի դեմ Կարազինի հակամարտությունն այնքան բացահայտ ու սուր ձևեր է ընդունում, որ 1820-1821 թվականներին նրան երրորդ անգամ են բանտարկում՝ նետելով իր դաժանությամբ հայտնի Շլիսելբուրգյան ամրոցը։ Ազատվելուց հետո վերադառնում է իր հայրենի կալվածքը և մինչև կյանքի վերջը ապրում այնտեղ, ոստիկանական հսկողության ներքո»[7]։

Մահացել է 1842 թվականի նոյեմբերի 4-ին Նիկոլաևկա գյուղում և այդտեղ էլ թաղվել է[8]։

Ռուս նկարիչ և գրող Նիկոլայ Կարազինը նրա թոռն է։

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարազինի անունն է 1996 թվականից կրում Խարկովի ազգային համալսարանը
  • Խարկովի փողոցներից մեկը անվանակոչվել է Կարազինի պատվին[9]
  • Խարկովում և հայրենի Կրուչիկ գյուղում տեղադրվել են ականավոր լուսավորչի հուշարձանները
  • Բոգոդուխովկայում Կարազինի անունով են կոչվել մեկական հրապարակ և փողոց
  • Խարկովում Կարազինի անունը կրող փողոցի շենքերից մեկի ճակատին և Բոգոդուխովկայի թիվ 1 գիմնազիայի պատին փակցվել են գրանիտե հուշատախտակներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վասիլի Կարազին». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Абрамов В. Я. В. Н. Каразин (основатель Харьковского университета): Его жизнь и общественная деятельность. — СПб.: Типография товарищества "Общественная польза", 1891.
  • Жихарев С. П. Записки современника. — М., Л.: Издательство Академии Наук СССР, 1955.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Каразин Василий Назарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Косев Константин. Българското присъствие в създаването на Харковския национален университет. — Василий Каразин. Живот и дейност. — София, 2005. — С. 9. Исследователи расходятся в трех версиях — болгарской, сербской и греческой. Болгарская версия происхождения Каразина является наиболее доказанной в документальном отношении. Смотри также — Станчев Михаил. Происхождение В. Н. Каразина. Источниковедческие и историографические аспекты. — Василий Каразин. Живот и дейност. — София, 2005, — С. 202—218.
  4. Жихарев Степан Петрович «Дневник чиновника» см. запись 28 мая, вторник.
  5. Герцен, А. И. Император Александр I и В. Н. Каразин. — СПб.: Типография Ю. Н. Эрлих, 1906. — 58 с.
  6. Воейков, А. Ф. Дом сумасшедших : Сатира [в стихах]. — Берлин: F. Schneider, 1858.
  7. В. Базанов. Вольное общество любителей российской словесности. Петрозаводск, 1949, стр. 162—217
  8. Лазар Георгиев. Българин основава Харковския университет.
  9. В городе Харькове названа улица в честь В. Н. Каразина

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]