Վասիլի Լոմաչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Լոմաչենկո
Ընդհանուր տեղեկություններ
Ամբողջական անունՎասիլի Անատոլևիչ Լոմաչենկո
ՄականունThe Matrix
Hi-Tech
Loma
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ17 փետրվարի, 1988
ԾննդավայրԲելգորոդ-Դնեստրովսկի, Օդեսայի մարզ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ
Քաշային կարգԿիսաթեթև (մինչև 57,15 կգ)
2-րդ կիսաթեթև (մինչև 59 կգ)
Թեթև (մինչև 61,24 կգ)
Հասակ170 սմ
ՄարզիչԱնատոլի Լոմաչենկո
ՊրոմոուտերTop Rank Boxing
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտ11 դեկտեմբերի, 2021
Չեմպիոնական գոտի WBA (2018—2020), WBO (2018—2020), The Ring (2018—2020), WBC (2019—2020)
Մարտերի թիվ18
Հաղթանակների թիվ16
Հաղթանակ նոկաուտով11
Պարտություն2
Ոչ ոքի0
Տեղի չունեցած0
Սիրողական կարիերա
Մարտերի թիվ397
Հաղթանակների թիվ396
Պարտությունների թիվ1
World Series Boxing
ԹիմУкраїнські отамани
Մարտերի թիվ6
Հաղթանակների թիվ6
Պարտությունների թիվ0
lomachenko.com

Վասիլի Անատոլևիչ Լոմաչենկո (ուկրաիներեն՝ Василь Анатолійович Ломаченко, փետրվարի 17, 1988 թ., Բելգորոդ-Դնեստրովսկի, Օդեսայի մարզ, ՈՒԽՍՀ), ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։

Վասիլի Լոմաչենկոն 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն 2008 և 2012 թվականներին, 2 անգամ աշխարհի չեմպիոն՝ 2009 և 2011 թվականներին, 2008 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն, 2006 թվականին՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Վել Բարկերի գավաթակիր է, ունի Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ Ուկրաինայի ամենատիտղոսակիր բռնցքամարտիկն է։

Համարվում է սիրողական բռնցքամարտի պատմության ամենաուժեղ և տեխնիկապես զարգացած բռնցքամարտիկներից մեկը։ Սիրողական բռնցքամարտում պարտվել է ընդամենը 1 անգամ, երբ վիճահարույց մենամարտ էր անցկացնում Ալբերտ Սելիմովի հետ 2007 թվականին Աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ։ Սակայն հետագայում կարողացել է 2 անգամ հաղթել Սելիմովին. առաջին անգամ 2008 թվականին Օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ երկրորդ անգամ՝ 2013 թվականին WSB կիսապրոֆեսիոնալ լիգայում։

Կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն է WBO վարկածով (2014—2016), երկրորդ կիսաթեթև քաշային կարգում՝ WBO վարկածով (2016—2018): Թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն է WBA, WBO, «The Ring» ամսագրի վարկածներով (2018—2020) և WBC (2019—2020) վարկածով։ Կարողացել է կրկնել 39 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը. 2014 թվականին դարձել է երկրորդ բռնցքամարտիկը, ով կարողացել է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը պրոֆեսիոնալ կարիերայի 3-րդ մենամարտում։ Սահմանել է ռեկորդ՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկրորդ քաշային կարգում անցկացնելով ամենաքիչ քանակությամբ մենամարտերը (7-րդ մենամարտում)։ Սահմանել է ևս մի ռեկորդ՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը երրորդ քաշային կարգում անցկացնելով ամենաքիչ քանակությամբ մենամարտերը (12-րդ մենամարտում)։ Ընդհանուր առմամբ, իր ողջ կարիերայի ընթացքում նա հաղթել է 12 բռնցքամարտիկի աշխարհի չեմպիոնի կոչման համար[1]։

2016 թվականի դեկտեմբերի 25-ին Լոմաչենկոն HBO հեռուստաալիքի կողմից ճանաչվել է 2016 թվականի լավագույն բռնցքամարտիկ[2]։ 2017 թվականին HBO հեռուստաալիքի և «The Ring» ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ։

«The Ring» ամսագրի կողմից լավագույն բռնցքամարտիկների ռեյտինգում անկախ քաշային կարգից զբաղեցրել է առաջին հորիզոնականը (2018—2019)[3]:

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնցքամարտով սկսել է զբաղվել մանուկ հասակից։

«Կարիերայիս սկիզբը սկսել էր դեռ մայրիկիս փորում։ Ծննդատնից տուն բերելուց հետո հայրիկիս առաջին գործը եղավ ինձ բռնցքամարտի ձեռնոցներ հագցնելը։ Դա եղավ 1988 թվականին։ Հետո իմ կյանքի հետ միասին սահուն կերպով տեղափոխվեցի բռնցքամարտի մարզասրահ։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ես չեմ հիշում, թե ինչպես եղավ բռնցքամարտով զբաղվելու սկիզբը, քանի որ ինչպես վերևում նշեցի, ամեն ինչ սահուն կերպով եղավ»։
Վասիլի Լոմաչենկո Արխիվացված 2022-04-06 Wayback Machine

Սիրողական բռնցքամարտում իր առաջին լուրջ հաջողությունը գրանցել է 16 տարեկան հասակում, երբ կարողացել է հաղթել Ուկրաինայի առաջնությունում։ Նույն տարում կարողացել է հաղթել Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում մինչև 46 կգ քաշային կարգում, որտեղ ստացել է նաև գավաթ որպես լավագույն բռնցքամարտիկ։

2005 թվականին հաղթել է Ուկրաինայի առաջնությունում մինչև 53 կգ քաշային կարգում։

2006 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Լոմաչենկոն գնում է Մարոկկո, որտեղ անցկացնում է 5 մենամարտ, որից 3-ը կարողանում է ավարտին հասցնել ժամանակից շուտ։ Աշխարհի երիտասարդական առաջնությունում տարած հաղթանակից հետո նրան նորից է շնորհվում գավաթ որպես մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։

  • 1/16 եզրափակչում հաղթել է Ալբերտո Պորտունդոյին (Կուբա) RSCO 3
  • 1/8 եզրափակչում հաղթել է Ռահիմ Նաջաֆովին (Ադրբեջան) RSCO 3
  • 1/4 եզրափակչում հաղթել է Էնդրյու Սելբիին (Ուելս) RSCO 3
  • 1/2 եզրափակչում հաղթել է Սերգեյ Վոդոպյանովին (Ռուսաստան) 37-17
  • Եզրափակչում հաղթել է Դերենիկ Գիժլարյանին (Հայաստան) 34-14

2007 թվականին կարողանում է հաղթել Սեմյոն Տրեստինի անվան 11-րդ միջազգային հուշամրցաշարում, որտեղ նվաճում է նաև հատուկ մրցանակ 57 կգ քաշային կարգում հաղթանակից հետո, քանի որ հենց այս քաշային կարգում էր հանդես գալիս Տրեստինը։ Մրցաշարի եզրափակչում Լոմաչենկոն հայտնվում է նոկդաունում, որը իր սիրողական կարիերայի միակ նոկդաունն էր։

2007 թվականի Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին մասնակցում է Աշխարհի առաջնությանը.

  • 1/32 եզրափակչում հաղթել է Աբներ Կոտտոյին (Պուերտո Ռիկո) 26-9
  • 1/16 եզրափակչում հաղթել է Թեոդորոս Պապազովին (Հունաստան) 19-5
  • 1/8 եզրափակչում հաղթել է Միխայիլ ԲԵրնարդսկուն (Բելառուս) 21-6
  • 1/4 եզրափակչում հաղթել է Արթուրո Սանթոս Ռեյեսին (Մեքսիկա) RSCO 3
  • 1/2 եզրափակչում հաղթել է Լի Յանին (Չինաստան) 13-13
  • Եզրափակչում պարտվել է Ալբերտ Սելիմովին (Ռուսաստան) 11-16

Կիսաեզրափակչում չինացի փորձառու բռնցքամարտիկ Լի Յանի հետ մենամարտը Լոմաչենկոյի կարիերայի ամենադժվար մենամարտերից մեկն է եղել, որտեղ կարողացել է հաղթանակ կորզել վերջին վայրկյաններին։ Եզրափակչում Լոմաչենկոյի մրցակիցն էր ռուս փորձառու բռնցքամարտիկ Ալբերտ Սելիմովը, որտեղ Լոմաչենկոն կրում է իր առաջին և միակ պարտությունը սիրողական բռնցքամարտում, սակայն իրավունք ստանում է մասնակցելու Օլիմպիական խաղերին։

2008 թվականի Եվրոպայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը.

2008 թվականի Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ամռանը Լոմաչենկոն մեկնում է Պեկին մասնակցելու Օլիմպիական խաղերին.

  • 1/16 եզրափակչում հաղթել է Ալբերտ Սելիմովին (Ռուսաստան) 14-7[4]
  • 1/8 եզրափակչում հաղթել է Բահոդիրժոն Սուլթանովին (Ուզբեկստան) 13-1
  • 1/4 եզրափակչում հաղթել է Լի Յանին (Չինաստան) 12-3
  • 1/2 եզրափակչում հաղթել է Յակուպ Կիլիչին (Թուրքիա) 10-1
  • Եզրափակչում հաղթել է Կեդաֆի Ջելկիրին (Ֆրանսիա) 9-1 RSC 1
  • Ստացել է Վել Բարկերի գավաթ[5]

Առաջին մենամարտն անցկացնում է ռուս Սելիմովի հետ և կարողանում է ռևանշի հասնել և միավորներով հաղթանակ գրանցել։

1/8 եզրափակչում կարողանում է հաղթել Սուլթանովին։ Առավելությունը զգալի էր Լոմաչենկոյի տեխնիկայի և 4-րդ ռաունդում գրանցած նոկդաունի շնորհիվ։

1/4 եզրափակչում հանդիպում է չինացի Լի Յանին, ում արդեն կարողացել էր դժվարին պայքարում հաղթել Աշխարհի առաջնության ժամանակ։ Այս անգամ ևս Լոմաչենկոն կարողանում է միավորներով հաղթել։

Եզրափակչում Լոմաչենկոն նոկաուտով կարողանում է հաղթել ֆրանսիացի Ջելկիրին. առաջին ռաունդում մրցակցին նոգդաունի է ենթարկում 3 անգամ։

Օլիմպիական խաղերում Լոմաչենկոն ստանում է նաև Վել Բարկերի գավաթը, որը շնորհում են խաղերի լավագույն բռնցքամարտիկին անկախ քաշային կարգից։

2009 թվականի Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին մասնակցել է Աշխարհի առաջնությանը.

  • 1/16 եզրափակչում հաղթել է Մարիո Ալեկսիսին (Բոսնիա և Հերցեգովինա) 16-2
  • 1/8 եզրափակչում հաղթել է Քրեյգ Էվանսին (Ուելս) 15-1
  • 1/4 եզրափակչում հաղթել է Բրանիմիր Ստանկովիչին (Սերբիա) 8-2
  • 1/2 եզրափակչում հաղթել է Օսկար Վալդեսին (Մեքսիկա) 12-1
  • Եզրափակչում հաղթել է Սերգեյ Վոդոպյանովին (Ռուսաստան) 12-1

2010 թվականին վնասվածքի պատճառով Լոմաչենկոն բաց է թողնում բոլոր գլխավոր միջազգային մրցաշարերը։

2011 թվականի Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին մասնակցում է Աշխարհի առաջնությանը.

  • 1/32 եզրափակչում հաղթել է Լոմալիտո Մոալային (Տոնգա) RSC 1
  • 1/16 եզրափակչում հաղթել է Խոսե Կառլոս Ռամիրեսին (ԱՄՆ) 16-9
  • 1/8 եզրափակչում հաղթել է Ռոբսոն Կոնսեյսաոյին (Բրազիլիա) 19-18
  • 1/4 եզրափակչում հաղթել է Ֆազլիդդին Գաիբնազարովին (Ուզբեկստան) 18-10
  • 1/2 եզրափակչում հաղթել է Դոմենիկո Վալենտինոյին (Իտալիա) 17-11
  • Եզրափակչում հաղթել է Յասնիել Տոլեդոյին (Կուբա) 17-12

2011 թվականին Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Կոնսեյսաոյի հետ մենամարտելիս անակնկալ պարտություն են գրանցում Լոմաչենկոյին 19:20 հաշվով, սակայն որոշումը բողոքարկվում է, քանի որ Լոմաչենկոն առավելություն ուներ ողջ մենամարտի ընթացքում, իսկ եզրափակիչ ռաունդում մի քանի անգամ կարողանում է մրցակցին նոկդաունի ենթարկել, որոնցից միայն մեկն էր հաշվվել։ Բողոքարկման արդյունքում հաղթանակ է շնորհվում Լոմաչենկոյին 19:18 հաշվով։ Լոմաչենկոն կարողանում է հաղթել հաջորդ բոլոր մրցակիցներին և 60 կգ քաշային կարգում նվաճում է ոսկե մեդալ։

2012 թվականի Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Լոմաչենկոն մեկնում է Լոնդոն՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին.

  • 1/16 եզրափակիչն անցել է ավտոմատ կերպով
  • 1/8 եզրափակչում հաղթել է Վելլինգտոն Արիասին (Դոմինիկյան Հանրապետություն) 15:3 (Լոմաչենկոն 2 անգամ Արիասին նոկդաունի է ենթարկում)[6]
  • 1/4 եզրափակչում հաղթել է Ֆելիքս Վերդեխոյին (Պուերտո Ռիկո) 14:9
  • 1/2 եզրափակչում հաղթել է Յասնիել Տոլեդոյին (Կուբա) 14:11
  • Եզրափակչում հաղթել է Հան Սուն-Չուլին (Հարավային Կորեա) 19:9[7]

Կիսապրոֆեսիոնալ լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերին Լոմաչենկոն պաշտոնապես ավարտում է մրցելույթները սիրողական բռնցքամարտում և ստորագրում է պայմանագիր WSB ասոցիացիայի հետ։ Տեղափոխվելով կիսապրոֆեսիոնալ բռնցքամարտ դառնում է «Українські отамани» թիմի անդամ[8][9]։ Թիմի մարզիչն էր Միխայիլ Մելնիկը։

Լոմաչենկոյի մեկնարկը լինում է 2013 թվականի հունվար ամսին.

  • 2013-01-11. որակավորման մենամարտում հաղթել է Սեմյուել Մաքսվելլին (Միացյալ Թագավորություն) (50-44)[10]
  • 2013-02-08. որակավորման մենամարտում հաղթել է Չարլի Սուարեսին (Ֆիլիպիններ) (50-44)
  • 2013-03-01. որակավորման մենամարտում հաղթել է Սեմյուել Մաքսվելլին (Միացյալ Թագավորություն) (50-45)
  • 2013-03-30. 1/4 եզրափակչում հաղթել է Ալբերտ Սելիմովին (Ռուսաստան) (48-47, 48-47, 47-48)
  • 2013-04-19. 1/2 եզրափակչում հաղթել է Դոմենիկո Վալենտինոյին (Իտալիա) (50-45)
  • 2013-05-10. Եզրափակչում հաղթել է Սամաթ Բաշենովին (Ղազախստան) ( 49-45, 49-45, 50-44)
  • Երրորդ մրցաշրջանի ավարտից հետո Լոմաչենկոն հայտարարեց, որ հեռանում է WSB-ից և տեղափոխվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտ։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ամռանը Լոմաչենկոն հայրիկի և բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի հետ մեկնում է ԱՄՆ, որի նպատակը պրոմոուտերի ընտրությունն էր, որն էլ կկարողանար կարճ ժամանակում տիտղոսային մենամարտ կազմակերպել։

2013 թվականի հուլիսի 26-ին հայտնի է դառնում, որ Լոմաչենկոն պայմանագիր է ստորագրել ամերիկյան պրոմոուտերական Top Rank ընկերության հետ[11], իսկ նրա մենեջերն է Էգիս Կլիմասը։

Կիսաթեթև քաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմաչենկոյի առաջին մրցակիցը պետք է լիներ Ջոնաթան Օկենդոն (23-3), սակայն մարզման ժամանակ Օկենդոն վնասում է աջ ձեռքը և հրաժարվում է մենամարտից։ Փոխարինողը լինում է մեքսիկացի Խոսե Ռամիրեսը (25-3)[12]։

2013 թվականի հոկտեմբերի 12-ին իր մեկնարկային մենամարտում Լոմաչենկոն կարողանում է հաղթել Ռամիրեսին։ Ուկրաինացին կարողանում է նոկաուտի ենթարկել մրցակցին, որը Ռամիրեսի կարիերայի ընթացքում կրած առաջին ժամանակից շուտ պարտությունն էր։ Այս հաղթանակով Լոմաչենկոն կարողանում է նվաճել WBO վարկածով աշխարհի միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը[13]։ Մենամարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարվում է, որ Լոմաչենկոն իր հաջորդ մենամարտը կանցկացնի կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Օրլանդո Սալիդոյի հետ։

Չեմպիոնական մենամարտը Օրլանդո Սալիդոյի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմաչենկոյի երկրորդ մենամարտն արդեն չեմպիոնական գոտու համար էր։ Նրա մրցակիցն էր մեքսիկացի, աշխարհի եռակի չեմպիոն 33 տարեկան Օրլանդո Սալիդոն։ Բուքմեյքերների կարծիքով այս մենամարտում ֆավորիտ էր Լոմաչենկոն։ Սալիդոն ռինգ մտավ 67 կգ քաշով, երբ Լոմաչենկոն ընդամենը 62 կգ էր։ Բռնցքամարտիկները բավական զգուշորեն էին մարտ վարում։ Սալիդոն մի քանի անգամ հարվածեց գոտկատեղից ներքև, բայց ոչ մի անգամ չպատժվեց միավորների հանումով։ Մենամարտի սկզբում և վերջնամասում առավելություն ուներ ուկրաինացի բռնցքամարտիկը։ 12-րդ ռաունդի վերջում Լոմաչենկոն հուժկու հարվածով ցնցում է Սալիդոյին, սակայն նա կարողանում է մինչև վերջ ոտքի վրա մնալ։ Միավորների հաշվարկից հետո մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթում է Սալիդոն։ Սակայն մրցավարների որոշումը միանշանակ չի ընդունվում բոլորի կողմից։ Այսպիսով Լոմաչենկոն չի կարողանում պատմական իրադարձություն գրանցել և դառնալ չեմպիոն երկրորդ մենամարտում[14][15]։

Չեմպիոնական մենամարտը Գերի Ռասսելլի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Սալիդոն բարձրանում է ավելի բարձր քաշային կարգ, Լոմաչենկոն դառնում է աշխարհի չեմպիոնի թափուր մնացած գոտու հիմնական հավակնորդներից մեկը։ Լոմաչենկոյի մրցակիցն էր WBO վարկածով ռեյտինգի առաջին հորիզոնականում գտնվող ամերիկացի Գերի Ռասսելլ կրտսերը, ում հաշվին կար 24 հաղթանակ առանց պարտության։ Մենամարտի անցկացման համար պայքարում տենդերը հաղթում է «Golden Boy Promotions» ընկերությունը, որի կատարած խաղադրույքը $1,0525 մլն էր, իսկ «Top Rank» ընկերությունը առաջարկել էր $1,05 մլն։

Մենամարտն անցկացվել է «Սթաբհաբ Սենթերում»։ Մրցավարների մեծամասնության որոշմամբ մենամարտում հաղթում է Լոմաչենկոն (114—114, 116—112, 116—112)[16]: Ուկրաինացին կրկնում է 39 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը և դառնում է պատմության մեջ երկրորդ բռնցքամարտիկը, որ կարողանում է պրոֆեսիոնալ կարիերայի երրորդ մենամարտում դառնալ աշխարհի չեմպիոն։

Տիտղոսի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 23-ին Մակաո քաղաքում անցկացվող գլխավոր մենամարտում միմյանց դեմ մրցում էին Մեննի Պակյաոն և Քրիս Ալջիերին։ Այդ օրը իր չեմպիոնական տիտղոսն էր պաշտպանելու նաև Լոմաչենկոն, ում մրցակիցն էր WBO վարկածով ռեյտինգի առաջին հորիզոնականում գտնվող Չոնլաթարն Պիրիյապինյոն, ում հաշվին կար 51 հաղթանակ և մեկ պարտություն։ Լոմաչենկոն վերահսկում էր մենամարտի ընթացքը։ 4-րդ ռաունդի վերջում Լոմաչենկոն կարողանում է նոկդաունի ենթարկել մրցակցին, որը Պիրիյապինյոյի կարիերայի առաջին նոկդաունն էր։ 7-րդ ռաունդում Լոմաչենկոն վնասում է ձախ ձեռքը և մենամարտի մնացած հատվածն անցկացնում է մեկ ձեռքով։ Արդյունքում բոլոր 3 մրցավարները հաղթող են ճանաչում Լոմաչենկոյին 120—107 հաշվով[17]։

2015 թվականի մայիսի 2-ին Լոմաչենկոն 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկում Գամալիեր Ռոդրիգեսին (25-5), որը Ռոդրիգեսի կարիերայում կրած առաջին ժամանակից շուտ գրանցված պարտությունն էր։

Տիտղոսի պաշտպանության երրորդ մենամարտում Լոմաչենկոն հանդիպում է մեքսիկացի բռնցքամարտիկ Ռոմուլո Կոասիչայի հետ։ 10-րդ ռաունդում ուկրաինացին նոկաուտի է ենթարկում մրցակցին, որը նրա կարիերայում կրած առաջին ժամանակից շուտ գրանցված պարտությունն էր։

Երկրորդ կիսաթեթև քաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմաչենկոն բարձրանում է երկրորդ կիսաթեթև քաշային կարգ։ Այս քաշային կարգում հնարավորություն է լինում կազմակերպելու մենամարտ աշխարհի չեմպիոն Ռոման Մարտինեսի հետ։

Չեմպիոնական մենամարտը Ռոման Մարտինեսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 11-ին Լոմաչենկոն մենամարտում է երկրորդ կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոման Մարտինեսի հետ։ Մենամարտը հեռարձակվում էր HBO հեռուստաալիքով և երեկոյի գլխավոր մենամարտն էր։ Լոմաչենկոյի հոնորարը ռեկորդային էր իր համար. $850 000: Լոմաչենկոն ավելի արագ և դիպուկ էր, քան Մարտինեսը։ Ուկրաինացին կարողանում է 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկել մրցակցին։ Լոմաչենկոն դառնում է աշխարհի չեմպիոն երկրորդ քաշային կարգում, որը ռեկորդային ցուցանիշ էր, երբ կարողանում է դառնալ աշխարհի չեմպիոն 2 քաշային կարգերում անցկացրած 7 մենամարտերից հետո (նախորդ ռեկորդը պատկանում էր ճապոնացի Ինոուեյին, ով դարձել էր չեմպիոն անցկացրած 8 մենամարտերից հետո)[18]։

Տիտղոսի պաշտպանությունը Նիկոլաս Ուոլթերսի հետ մենամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 26-ին Լաս Վեգասի «Cosmopolitan» համալիրում Լոմաչենկոն մենամարտում է աշխարհի նախկին չեմպիոն և իր համար բավական լուրջ մրցակից համարվող Նիկոլաս Ուոլթերսի հետ։ Մենամարտը հեռարձակվում էր HBO հեռուստաալիքով։ Լոմաչենկոյի հոնորարը ռեկորդային էր իր համար. 1 000 000 $, իսկ Ուոլթերսը բավարարվեց 300 000 $ հոնորարով։ Ավելի ուշ Top Rank պրոմոութերական ընկերության ղեկավար Բոբ Արումը հայտարարեց, որ Ուոլթերսը 300 հազարի փոխարեն կստանա 550 հազար։

Լոմաչենկոն ամեն ռաունդից հետո ավելացնում էր իր առավելությունը, որն ավելի ակնհայտ էր դառնում 6-րդ ռաունդից հետո, երբ Ուոլթերսն այլևս ոչինչ չէր կարողանում անել դիմակայելու ուկրաինացուն։ 7-րդ ռաունդից հետո Ուոլթերսը հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից, և գրանցվում է տեխնիկական նոկաուտ։

Տիտղոսի պաշտպանությունը Ջեյսոն Սոսայի հետ մենամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 8-ին Լոմաչենկոն մենամարտում է երկրորդ կիսաթեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջեյսոն Սոսայի հետ։ Լոմաչենկոն իր մրցակցից ավելի արագ էր, առավելությունը նկատելի էր ամեն ռաունդից հետո։ 9-րդ ռաունդից հետո Սոսան հրաժարվում է մենամարտի հետագա շարունակումից[19][20][21]։

Տիտղոսի պաշտպանությունը Միգել Մարրիագայի հետ մենամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլին պրոմոութեր Բոբ Արումը հայտարարեց այն մասին, որ ցանկանում է հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին կազմակերպել ռևանշ մենամարտ Լոմաչենկոյի և Սալիդոյի միջև։ Մեքսիկացի բռնցքամարտիկի ներկայացուցիչները ևս հետաքրքրություն ցուցաբերեցին մենամարտի անցկացմամբ։ Արումը հայտնեց նաև, որ մենամարտը կարող է անցկացվել Չիկագոյում կամ Լոս Անջելեսում[22]։ Սակայն հունիսի սկզբին մենամարտի անկացումը վտանգված էր, քանի որ Սալիդոյին չէր բավարարում Լոմաչենկոյի թիմի կողմից արված առաջարկը հոնորարի չափի մասին[23]։ Հունիսի 23-ին BoxingScene.com կայքը հղում անելով ESPN Deportes-ին հայտարարեց մենամարտի անցկացման նոր խնդիրների մասին. ուկրաինացի բռնցքամարտիկը ցանկանում էր անկացնել այն օգոստոսի սկզբին, սակայն մեքսիկացին դեմ էր և ուզում էր անկացնել այն ավելի շուտ։ Արդյունքում հրաժարվում են ռևանշ մենամարտ անկացնելու մտքից[24][25]։

Հայտարարվում էր, որ Լոմաչենկոյի հնարավոր մրցակից կարող է լինել կուբացի Գիլերմո Ռիգոնդոն, ով 2 անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն և երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնն էր։ Ռիգոնդոն հայտարարում էր, որ պատրաստ է մենամարտելու ուկրաինացու հետ, ինչի շնորհիվ կարող է բարձրանալ երկրորդ կիսաթեթև քաշային կարգ[26]։ Արումը հարցազրույցի ժամանակ մենամարտի անցկացման մասին հայտարարում էր, որ Ռիգոնդոն միայն գրում է սոցիալական կայքերում, իսկ երբ պետք է նստել և պայմանավորվել, ապա նա նույնն է կրկնում, որ չի ուզում կռվել 130 ֆունտով[27]։

2017 թվականի հունիսի 30-ին հայտարարվում է Լոմաչենկոյի նոր մրցակցի մասին, ով Միգել Մարրիագան էր (25-2, 21 КО)[28]: Մենամարտը, որը երեկոյի գլխավորն էր, անցկացվել է 2017 թ. օգոստոսի 5-ին Լոս Անջելեսի «Microsoft Theater» արենայում, որը տեղավորում էր 7100 հանդիսականի[29]։ Top Rank-ի նոր պայմանագրի շնորհիվ մենամարտը հեռարձակում էր ամերիկյան ESPN հեռուստաընկերությունը[30]։ Իռլանդիայում և Միացյալ Թագավորությունում հեռարձակման իրավունք էր ստացել BoxNation-ը[31]։ Մենամարտի նախօրեին Արումը խիստ քննադատորեն արտահայտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին. Արումի կարծիքով Պուտինն արգելել է ուկրաինացու մենամարտի հեռարձակում Ռուսաստանի տարածքում[32][33]։

Լոմաչենկոն մենամարտի ժամանակ ավելի արագ և դիպուկ էր, քան Մարրիագան։ Երրորդ ռաունդում Մարրիագան հայտնվեց նոկդաունի մեջ։ Չորրորդ ռաունդում մրցակիցները գլուխներով բախվեցին իրար, ինչի արդյունքում Լոմաչենկոն վնասվածք ստացավ ձախ աչքի վերևում։ Յոթերորդ ռաունդում Մարրիագան նորից հայտնվում է նոկդաունում և ռաունդի ավարտից հետո հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից[34]։

Տիտղոսի պաշտպանությունը Գիլերմե Ռիգոնդոյի հետ մենամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարրիագայի հետ մենամարտից հետո Լոմաչենկոյի պրոմոութեր Արումը հայտարարեց, որ ուկրաինացին իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 9-ին Լոս Անջելեսի MGM Grand Garden Արենայում կամ Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդեն Արենայում, իսկ հնարավոր մրցակիցներ կարող են լինել Ռիգոնդոն և Սալիդոն[35][36]։ Լոմաչենկոն մի քանի նախապատրաստական մենամարտ անցկացրեց 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Շակուր Սթիվենսոնի հետ։

Թեթև քաշային կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմպիոնական մենամարտը Խորխե Լինարեսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 12-ին Լոմաչենկոն մեկնարկային մենամարտ է անցկացնում նոր քաշային կարգում։ Նրա մրցակիցն էր WBA super և «The Ring» ամսագրի վարկածներով աշխարհի չեմպիոն Խորխե Լինարեսը (44-3, 27 КО): 6-րդ ռաունդում Լինարեսը կարողանում է նոկդաունի ենթարկել Լոմաչենկոյին, որը նրա կարիերայի առաջին նոկդաունն էր։ 10-րդ ռաունդում Լոմաչենկոյին հաջողվում է մրցակցին նոկաուտի ենթարկել, չնայած մինչ այդ պահը միավորներով զիջում էր նրան[37]։ Այս մենամարտով Լոմաչենկոն սահմանում է մի նոր ռեկորդ դառնալով չեմպիոն երրորդ քաշային կարգում, երբ 5 տարիների ընթացքում անցկացրել էր 12 մենամարտ[38]։

Մենամարտը Լյուկ Քեմփբելլի հետ WBA Super, WBC և WBO տիտղոսների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 1-ին Լոնդոնում անցկացված բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը թեթև քաշային կարգում WBA Super, WBC և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար էր, երբ մրցում էին Վասիլի Լոմաչենկոն (14-1, 10 KO) և Լյուկ Քեմփբելլը (20-3, 16 KO):

Առաջին ռաունդում մրցակիցները հետախուզում էին միմյանց։

Քեմփբելլը ուզում էր իր հասակի հաշվին մարտը վարել հեռու տարածության վրա և ուկրաինացուն չթողնել միջին տարածություն։

Երրորդ ռաունդում Լոմաչենկոն կարողանում է մի քանի հաջող հարձակում իրականացնել միևնույն ժամանակ զերծ մնալով մրցակցի հակահարձակումներից։

4-րդ ռաունդում ուկրաինացին կարողանում է բարձրացնել մենամարտի անցկացման տեմպը և կարողանում էր հարվածներ անցկացնել տարբեր անկյուններից։ 5-րդ ռաունդի վերջում միայն ժամանակի ավարտը օգնեց բրիտանացի բռնցքամարտիկին վերահաս վտանգից։

11-րդ ռաունդում Լոմաչենկոյին հաջողվում է մրցակցին նոկդաունի ենթարկել, սակայն բրիտանացին կարողանում է դիմանալ մինչև ռաունդի ավարտը։

Լոմաչենկոն հաղթում է մրցավարների միաձայն որոշմամբ (119—108, 119—108, 118—109):

Մենամարտը Թեոֆիմո Լոպեսի հետ բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերին Լոմաչենկոն համաձայնում է մենամարտ անցկացնել թեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն անպարտելի Թեոֆիմո Լոպեսի հետ։ Մենամարտն անցկացվում է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին «MGM Grand Conference Center» արենայում։ Այս մենամարտում Լոմաչենկոն պարտվում է մրցավարների միաձայն որոշմամբ (116–112, 117–111, 119–109)[39]:

Մենամարտը Մասայոսի Նակատանիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 27-ին Նևադա նահանգի «Virgin Hotels Las Vegas»-ում Լոմաչենկոն մենամարտում է թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ ճապոնացի Մասայոսի Նակատանիի հետ։ 5-րդ ռաունդում Լոմաչենկոն մրցակցին նոկդաունի է ենթարկում, իսկ 9-րդ ռաունդում հաղթանակի է հասնում տեխնիկական նոկաուտով։

Պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմին Նշանակություն
Հաղթանակ
Պարտություն
КО Նոկաուտ
ТКО Տեխնիկական նոկաուտ
UD Մրցավարների միաձայն որոշում
MD Մրցավարների մեծամասնության որոշում
SD Մրցավարների ոչ միաձայն որոշում
RTD Հրաժարում մենամարտի շարունակումից
18 մենամարտ, 16 հաղթանակ (10 նոկաուտ), 2 պարտություն
Մենամարտ
Ցուցանիշ
Քաշային կարգ
Ամսաթիվ
Տարիք
Մրցակից
Մրցակցի տարիք
Անցկացման վայր
Ռաունդ, ժամանակ
Լրացուցիչ
18
16(11), 2 Թեթև դեկտեմբերի 11, 2021 33 տարի, 10 ամիս, 6 օր Գանա Ռիչարդ Կոմմի (30-3) 34 տարի, 9 ամիս, 1 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Մանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ
UD 12 (12)
7-րդ ռաունդում Կոմմին ենթարկվել է նոկդաունի։ Հաշիվ. 117-110, 119-108, 119-108
17
15(11)-2 Թեթև հունիսի 26, 2021 33 տարի, 4 ամիս, 10 օր Ճապոնիա Մասայոսի Նակատանի (19-1) 32 տարի, 3 ամիս, 19 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Virgin Hotels Las Vegas, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
TKO 9 (12)
5-րդ ռաունդում Նակատանին ենթարկվում է նոկդաունի։ 9-րդ ռաունդում մրցվարը կանգնեցնում է մենամարտը
16
14(10)-2 Թեթև հոկտեմբերի 17, 2020 32 տարի, 8 ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թեոֆիմո Լոպես (15-0) 23 տարի, 2 ամիս, 17 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ The Bubble, MGM Grand, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
UD 12 (12)
Հաշիվ. 109-119, 111-117, 112-116. Մենամարտ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար (Լոպեսի առաջին պաշտպանություն)։ Կորցրել է WBA Super վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Լոմաչենկոյի 4-րդ պաշտպանություն)։ Կորցրել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Լոմաչենկոյի 3-րդ պաշտպանություն)։
15
14(10)-1 Թեթև օգոստոսի 31, 2019 31 տարի, 6 ամիս, 14 օր Միացյալ Թագավորություն Լյուկ Քեմփբելլ (20-2) 32 տարի, 1 ամիս, 4 օր Միացյալ Թագավորություն O2 արենա, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
UD 12 (12)
Նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը, պաշտպանել է թեթև քաշային կարգում WBA Super (Լոմաչենկոյի 3-րդ պաշտպանություն) և WBO (Լոմաչենկոյի 2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ 11-րդ ռաունդում Քեմփբելլը նոկդաունի է ենթարկվում։ Հաշիվ. 118:109, 119:108, 119:108:
14
13(10)-1 Թեթև ապրիլի 12, 2019 31 տարի, 1 ամիս, 25 օր Միացյալ Թագավորություն Էնթոնի Քրոլլա (34-6-3) 32 տարի, 4 ամիս, 26 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթեյփլս սենթր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
KO 4 (12), 0:58
Պաշտպանել է թեթև քաշային կարգում WBA Super (Լոմաչենկոյի 2-րդ պաշտպանություն), WBO (Լոմաչենկոյի 1-ին պաշտպանություն) և The Ring ամսագրի (Լոմաչենկոյի 2-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները։ 3-րդ ռաունդում Քրոլլան նոկդաունի է ենթարկվում։
13
12(9)-1 Թեթև դեկտեմբերի 8, 2018 30 տարի, 9 ամիս, 21 օր Պուերտո Ռիկո Խոսե Պեդրասա (25-1) 28 տարի, 7 ամիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ
UD 12 (12)
Պաշտպանել է թեթև քաշային կարգում WBA Super (Լոմաչենկոյի 1-ին պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, նվաճել է WBO (Պեդրասայի 1-ին պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, պաշտպանել է The Ring ամսագրի (Լոմաչենկոյի 1-ին պաշտպանություն) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 11-րդ ռաունդում Պեդրասան 2 անգամ նոկդաունի է ենթարկվում։ Հաշիվ. 119:107, 117:109, 117:109
12
11(9)-1 Թեթև մայիսի 12, 2018 30 տարի, 2 ամիս, 25 օր Վենեսուելա Խորխե Լինարես (44-3) 32 տարի, 8 ամիս, 20 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ
TKO 10 (12) 2:08
6-րդ ռաունդում Լոմաչենկոն նոկդաունի է ենթարկվում։ Նվաճում է թեթև քաշային կարգում WBA Super (Լինարեսի 4-րդ պաշտպանություն) և The Ring ամսագրի (Լինարեսի 4-րդ պաշտպանություն) վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները։
11
10(8)-1 Երկրորդ կիսաթեթև դեկտեմբերի 9, 2017 29 տարի, 9 ամիս, 22 օր Կուբա Գիլերմո Ռիգոնդո (17-0) 37 տարի, 2 ամիս, 9 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ
RTD 6 (12), 3:00
Պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Լոմաչենկոյի 4-րդ պաշտպանություն)։
10
9(7)-1 Երկրորդ կիսաթեթև օգոստոսի 5, 2017 29 տարի, 5 ամիս, 19 օր Կոլումբիա Միգել Մարրիագա (25-2) 30 տարի, 9 ամիս, 5 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Microsoft Theater, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
RTD7 (12), 3:00
3-րդ ռաունդում Մարրիագան նոկդաունի է ենթարկվում։ 7-րդ ռաունդում Մարրիագան նոկդաունի է ենթարկվում, հրաժարվում է մենամարտի հետագա անցկացումից։ Պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Լոմաչենկոյի 3-րդ պաշտպանություն)։
9
8(6)-1 Երկրորդ կիսաթեթև ապրիլի 8, 2017 29 տարի, 1 ամիս, 22 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյսոն Սոսա (20-1-4) 29 տարի, 29 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ MGM National Harbor, Oxon Hill, Մերիլենդ, ԱՄՆ
RTD 9 (12), 3:00
Պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Լոմաչենկոյի 2-րդ պաշտպանություն)։
8
7(5)-1 Երկրորդ կիսաթեթև նոյեմբերի 26, 2016 28 տարի, 9 ամիս, 9 օր Ճամայկա Նիկոլաս Ուոլթերս (26-0-1) 30 տարի, 10 ամիս, 22 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Cosmopolitan of Las Vegas, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
RTD 7 (12), 3:00
Պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Լոմաչենկոյի 1-ին պաշտպանություն)։
7
6(4)-1 Երկրորդ կիսաթեթև հունիսի 11, 2016 28 տարի, 3 ամիս, 25 օր Պուերտո Ռիկո Ռոման Մարտինես (29-2-3) 33 տարի, 4 ամիս, 11 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Սքուեր Գարդեն, Նյու Յորք, ԱՄՆ
KO 5 (12), 1:09
Նվաճել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Մարտինեսի 2-րդ պաշտպանություն)։
6
5(3)-1 Կիսաթեթև նոյեմբերի 7, 2015 27 տարի, 8 ամիս, 21 օր Մեքսիկա Ռոմուլո Կոասիչա (25-4) 24 տարի, 6 ամիս, 9 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
KO 10 (12), 2:49
Պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Լոմաչենկոյի 3-րդ պաշտպանություն)։
5
4(2)-1 Կիսաթեթև մայիսի 2, 2015 27 տարի, 2 ամիս, 15 օր Պուերտո Ռիկո Գամալիեր Ռոդրիգես (25-2-3) 28 տարի, 4 ամիս, 29 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ MGM Grand Garden Arena, MGM Grand, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
KO 9 (12), 0:50
Պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Լոմաչենկոյի 2-րդ պաշտպանություն)։
4
3(1)-1 Կիսաթեթև նոյեմբերի 23, 2014 26 տարի, 9 ամիս, 6 օր Թաիլանդ Չոնլաթարն Պիրիյապինյո (52-1) 29 տարի, 9 ամիս, 29 օր Մակաո Cotai Arena, Venetian Resort, Մակաո, Չինաստան
UD 12 (12)
Հաշիվ. 120-107, 120-107, 120-107: 4-րդ ռաունդում Պիրիյապինյոն նոկդաունի է ենթարկվում։ Պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Լոմաչենկոյի 1-ին պաշտպանություն)։
3
2(1)-1 Կիսաթեթև հունիսի 21, 2014 26 տարի, 4 ամիս, 4 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գերի Ռասսելլ կրտսեր (24-0) 26 տարի, 16 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ
MD 12 (12)
Հաշիվ. 114-114, 116-112, 116-112: Նվաճել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը
2
1(1)-1 Կիսաթեթև մարտի 1, 2014 26 տարի, 14 օր Մեքսիկա Օրլանդո Սալիդո (40-12-2) 33 տարի, 3 ամիս, 15 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Alamodome, Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
SD 12 (12)
Հաշիվ. 112-116, 113-115, 115-113: Մենամարտ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
1
1(1)-0 Կիսաթեթև հոկտեմբերի 12, 2013 25 տարի, 7 ամիս, 15 օր Մեքսիկա Խոսե Լուիս Ռամիրես Գարսիա (25-3) 26 տարի, 7 ամիս, 6 օր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Thomas & Mack Center, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
KO 4 (10), 2:59
Նվաճել է WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի տիտղոսը (Ռամիրեսի 1-ին պաշտպանություն)։
Մենամարտ Ցուցանիշ Քաշային կարգ Ամսաթիվ Տարիք Մրցակից Մրցակցի տարիք Անցկացման վայր Արդյունք Լրացուցիչ

Մենամարտերի և գոտիների տիրապետման ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Խոսե Լուիս Ռամիրես Գարսիա
Կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոն
հոկտեմբերի 12, 2013 — փետրվար, 2014
թողնվել է թափուր
Հաջորդող՝
Թափուր
Մարվին Սոնսոնա

Աշխարհի չեմպիոնի տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Խորխե Լինարես
Թեթև քաշային կարգում The Ring ամսագրի վարկածով աշխարհի չեմպիոն
մայիսի 12, 2018 — հոկտեմբերի 17, 2020
Հաջորդող՝
Թեոֆիմո Լոպես


Նախորդող՝
Թափուր
Օրլանդո Սալիդո
Կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն
հունիսի 21, 2014, — հուլիսի 21, 2016
թողնվել է թափուր
Հաջորդող՝
Թափուր
Օսկար Վալդես
Նախորդող՝
Ռոման Մարտինես
Երկրորդ կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն
հունիսի 11, 2016 — մայիսի 23, 2018
թողնվել է թափուր
Հաջորդող՝
Թափուր
Մասայուկի Իտո
Նախորդող՝
Խորխե Լինարես
Թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն
մայիսի 12, 2018 — հոկտեմբերի 17, 2020
Հաջորդող՝
Թեոֆիմո Լոպես
Նախորդող՝
Խոսե Պեդրասա
Թեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն
դեկտեմբերի 8, 2018 — հոկտեմբերի 17, 2020
Հաջորդող՝
Թեոֆիմո Լոպես
Նախորդող՝
Թափուր
Մայկի Գարսիա
Թեթև քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն
օգոստոսի 31, 2019 — սեպտեմբերի 13, 2019 Տիտղոսը շնորհվել է Franchise չեմպիոնին
Հաջորդող՝
Դևին Հեյնի

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Լոմաչենկոն ամուսնացած է, կնոջ անունն է Ելենա, որդունը՝ Անատոլի, աղջկանը՝ Վիկտորիա։ Լոմաչենկոյի հոբբիներից են ավտոմեքենաները, հոկեյը, ձկնորսությունը, որսորդությունը։

2017 թվականի հունիսին Լոմաչենկոն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին է դիմում նամակով, որպեսզի նա ուշադրություն դարձնի իր ընկերոջ՝ ուկրաինացի քիքբռնցքամարտիկ Սերգեյ Լաշչենկոյի, սպանության գործին[40]. նրան էր նվիրել իր հաղթանակը Ջեյսոն Սոսայի հետ մենամարտում[41]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամենահեռանկարային բռնցքամարտիկ» — «The Ring» ամսագիր, 2013
  • «Արժանիքների համար» І աստիճանի շքանշան — ХХХ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ գրանցած բարձր արդյունքների, ցուցաբերած մեծ կամքի, Ուկրաինայի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար, օգոստոսի 15, 2012
  • «Արժանիքների համար» II աստիճանի շքանշան — հայրենական սպորտի զարգացման համար ներդրած ավանդի, գրանցած բարձր արդյունքների, Ուկրաինայի միջազգային հեղինակությունը ամրապնդելու համար, հոկտեմբերի 12, 2011
  • «Արժանիքների համար» III աստիճանի շքանշան — XXIX ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ գրանցած բարձր արդյունքների, ցուցաբերած մեծ կամքի, Ուկրաինայի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար, սեպտեմբերի 4, 2008[42]
  • Վել Բարկերի գավաթ — 2008
  • Տարվա բռնցքամարտիկ — HBO հեռուստաալիք[43], WBN կայք[44], 2016
  • Տարվա բռնցքամարտիկ — The Ring ամսագիր, HBO հեռուստաալիք[45], 2017

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանային սիրողական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 — Золото Ուկրաինայի առաջնության չեմպիոն (մինչև 16 տ.), (մինչև 46 կգ)
  • 2005 — Золото Ուկրաինայի առաջնության չեմպիոն (մինչև 53 կգ)
  • 2007 — Золото Ուկրաինայի առաջնության չեմպիոն (մինչև 57 կգ)
  • 2008 — Золото Ուկրաինայի առաջնության չեմպիոն (մինչև 57 կգ)
  • 2009 — Золото Ուկրաինայի առաջնության չեմպիոն (մինչև 57 կգ)
  • 2010 — Золото Ուկրաինայի առաջնության չեմպիոն (մինչև 60 կգ)
  • 2011 — Золото Ուկրաինայի առաջնության չեմպիոն (մինչև 60 կգ)

Միջազգային սիրողական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 — Золото Եվրոպայի առաջնության չեմպիոն (մինչև 16 տ.), (մինչև 46 կգ)
  • 2006 — Золото Աշխարհի առաջնության չեմպիոն (մինչև 18 տ.), (մինչև 53 կգ)
  • 2007 — Серебро Աշխարհի առաջնության փոխչեմպիոն (մինչև 57 կգ)
  • 2008 — Золото XXIX Օլիմպիական խաղերի չեմպիոն (մինչև 57 կգ)
  • 2008 — Золото Եվրոպայի չեմպիոն (մինչև 57 կգ)
  • 2009 — Золото Աշխարհի չեմպիոն (մինչև 57 կգ)
  • 2011 — Золото Աշխարհի չեմպիոն (մինչև 60 կգ)
  • 2012 — Золото XXX Օլիմպիական խաղերի չեմպիոն (մինչև 60 կգ)

Կիսապրոֆեսիոնալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 — Золото WSB մրցաշրջանի անձնական արդյունք (մինչև 61 կգ)
  • 2013 — Серебро WSB փոխչեմպիոն թիմային արդյունքով

Պրոֆեսիոնալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 — կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով միջազգային չեմպիոն (մինչև 57,2 կգ) թողնվել է թափուր
  • 2014 — 2016 — կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (մինչև 57,2 կգ) թողնվել է թափուր
  • 2016 — 2018 — երկրորդ կիսաթեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (մինչև 59 կգ) թողնվել է թափուր
  • 2018 — 2020 — թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն (մինչև 61,2 կգ)
  • 2018 — 2020 — թեթև քաշային կարգում The Ring ամսագրի վարկածով աշխարհի չեմպիոն (մինչև 61,2 կգ)
  • 2018 — 2020 — թեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (մինչև 61,2 կգ)
  • 2019 — 2020 — թեթև քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն (մինչև 61,2 կգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vasyl Lomachenko» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Vasyl Lomachenko deserves Fighter of the Year». boxingnews24.com. 2016 թ․ դեկտեմբերի 25.
  3. «Василий Ломаченко впервые возглавил рейтинг P4P журнала Ring, Головкин опустился на 4-е место» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Ломаченко взял реванш у Селимова». BOXNEWS.com.ua. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Пекин-2008: Василий Ломаченко награждён Кубком Вэла Баркера». Allboxing.ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  6. «Ломаченко в первом бою Олимпиады будет драться с доминиканцем». news.liga.net. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  7. «Василий Ломаченко — двукратный Олимпийский чемпион». news.liga.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  8. «Василий Ломаченко и Александр Усик попрощались с любительским боксом». Podrobnosti.ua. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Украинские боксеры Ломаченко и Усик не переходят в профессиональный бокс». novostimira.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «WSB. Ломаченко vs Максвелл (Видео)». Спорт Онлайн.ua. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Официально: Василий Ломаченко подписал контракт с Top Rank и взял прозвище Most Wanted». Сегодня. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  12. «Джонатан Окендо отказался от боя с Ломаченко». Сегодня. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. «Ломаченко нокаутировал Рамиреса». iSport.ua. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  14. «Василий Ломаченко не смог завоевать чемпионский титул». Eurosport. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  15. «Ломаченко: «Не собираюсь винить ни рефери, ни судей»». Lomachenko.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
  16. «Photo: Lomachenko vs. Russell Official Scorecards». BoxingScene.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  17. «Василий Ломаченко победил Чонлатарна Пирияпиньо». AllBoxing.ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  18. «Василий Ломаченко нокаутировал Романа Мартинеса (+ видео)».
  19. «Vasyl Lomachenko Punishes and Stops Jason Sosa».
  20. «Vasyl Lomachenko dominates, stops Jason Sosa».
  21. «Василий Ломаченко досрочно победил Джейсона Сосу».
  22. «Промоутер рассказал, когда запланирован матч-реванш Ломаченко - Салидо». Новое время. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  23. «Реванш Ломаченко против единственного обидчика на профи-ринге оказался под вопросом». Новое время. 2017 թ․ հունիսի 8. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  24. Dan Rafael (2017 թ․ հունիսի 30). «Vasyl Lomachenko, Terence Crawford to headline live ESPN cards in August» (անգլերեն). ESPN. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  25. Keith Idec (2017 թ․ հունիսի 30). «Top Rank Exec: Salido Turned Down $720K for Lomachenko Rematch» (անգլերեն). BoxingScene. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  26. «Кубинский боксер заявил о готовности драться с Ломаченко». Новое время. 2017 թ․ հունիսի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  27. «"Убегает, как вор": промоутер Ломаченко смешал с грязью непобедимого чемпиона мира». Обозреватель. 2017 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  28. «Ломаченко захищатиме титул у бою проти колумбійця» (ուկրաիներեն). Газета по-украински. 2017 թ․ հուլիսի 4. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  29. «Ломаченко узнал имя своего следующего соперника». РБК-Украина. 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  30. «Бой Ломаченко - Марриага будет транслировать телеканал ESPN». Укринформ. 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  31. «Lomachenko vs. Marriaga Lands on BoxNation» (անգլերեն). BoxingScene. 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  32. «Путин блокирует трансляцию боев Ломаченко в России – промоутер». Сегодня. 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  33. «Промоутер возмутился отказом российских каналов показать бой украинца Ломаченко». Lenta.ru. 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  34. Francisco Salazar (2017 թ․ օգոստոսի 6). «Photos: Lomachenko Breaks Down Overmatched Marriaga» (անգլերեն). BoxingScene. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  35. Steve Kim (2017 թ․ օգոստոսի 6). «Lomachenko's December Options: Rigondeaux, Salido, Berchelt» (անգլերեն). BoxingScene. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  36. Keith Idec (2017 թ․ օգոստոսի 14). «Arum: Rigondeaux, Salido Are Lomachenko's Options for 12/9» (անգլերեն). BoxingScene. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  37. Ломаченко — Линарес. Судейские записки боя удивили бы всех
  38. Ломаченко установил новый рекорд
  39. «Teofimo Lopez vs. Vasiliy Lomachenko - Official Scorecards». Boxing Scene. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  40. «Ломаченко написал обращение к Порошенко». Телеканал новостей «24». 2017 թ․ հունիսի 4. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  41. «Ломаченко присвятив перемогу загиблому другові-бійцеві (відео)» (ուկրաիներեն). УНИАН. 2017 թ․ ապրիլի 9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  42. «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ Про відзначення державними нагородами України спортсменів, тренерів та фахівців національної збірної команди України на XXIX літніх Олімпійських іграх». zakon1.rada.gov.ua. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  43. Ломаченко — лучший боксёр года по версии HBO, Ковалев — четвёртый
  44. WBN Awards
  45. Ломаченко — лучший боксёр 2017 года по версии HBO

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Լոմաչենկո» հոդվածին։