Վասիլի Գնուտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Գնուտով
Ծնվել էօգոստոսի 25, 1911(1911-08-25)
Վախճանվել էհունիսի 20, 1999(1999-06-20) (87 տարեկան)
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական մանկավարժական համալսարան
Ժանրերարձակ
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն

Վասիլի Պետրովիչ Գնուտով (ռուս.՝ Василий Петрович Гнутов, օգոստոսի 25, 1911(1911-08-25) - հունիսի 20, 1999(1999-06-20)), ռուս գրող, Ռուսաստանի գրողների միության անդամ (1991)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Պետրովիչ Գնուտովը ծնվել է 1911 թվականի օգոստոսի 25-ին կազակական ընտանիքում` ներկայիս Վոլգոգրադի մարզի Նիժնե-Չիրսկի շրջանի Սիզով խուտորում։ Բարձրագույն կրթությամբ մանկավարժ է, ավարտել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը։ Աշխատել է Ազովի և Շախտինսկի շրջանների դպրոցներում, եղել ուսմասվար և տնօրեն, դասավանդել ռուսաց լեզու և գրականություն։ Ենթարկվել է ռեպրեսիայի։

Վասիլի Պետրովիչը ուներ նաև այլ մասնագիտություն, հեռակա ավարտել էր Կրասնոդարի բժշկական ուսումնարանը։ Երկար տարիներ աշխատել է բուժակ Կրասնի խուտորի բուժկետում։ 1954 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է Ակսայսկի շրջանի բուժ-մանկաբարձական կետի վարիչ։ Այդ ժամանակահատվածում էլ հենց գրվել են նրա հիմնական ստեղծագործությունները։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնուտովի կոչումը գրականությունն էր, սակայն ծանր է եղել նրա ճանապարհը դեպի մեծ գրականություն, որին հասել է իր նախանձելի աշխատասիրության և համառության շնորհիվ։ Վասիլի Պետրովիչը պատվով է անցել դաժան կյանքի ճանապարհը, 10 տարի անցկացրել է ԳՈՒԼԱԳԻ ճամբարներում և այդ դաժան պայմաններում էլ գրել է «Հյուսիսային տետր» բանաստեղծությունների և պատմվածքների շարքը[2]։

Նրա «Ներումից հրաժարվեց» պատմական վիպակը լույս է տեսել 1979 թվականին, որտեղ հեղինակը պատմում է հեղափոխականների անձնազոհության, հանուն մեծ գաղափարների մահվան գնալու պատրաստ քսանամյա դոնի կազակ Վասիլի Գեներալովի նպատակային և հմայիչ խառնվածքի մասին։ 1986 թվականին լույս է տեսնում «Երմակի սխրանքը» վեպը, որի կենտրոնում Երմակի լեգենդար կերպարն է և նրա կազակական դրուժինաների արշավանքը Սիբիր։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Իվան Ահեղի դարաշրջանում։ Չորս տարի հեղինակը ուսումնասիրում էր տարեգրությունները, որ գրեր այս վեպը։ Գնուտովը ավելի քան քառասուն տարի աշխատել է Դոնի երկրամասի գրական գավառագիտության պատմության բնագավառում։ «Պոետը անծայրածիր տափաստանների երկրում» (պատմվածքներ, էսսեներ) գրքում Գնուտովը վերստեղծում է Պուշկինի Դոնում եղած ժամանակահատվածի նկարագիրը, որտեղ գլխավոր հերոսը ռուս մեծ պոետն է։ 1820 թվականին նա եղել է Դոնում` Տագանրոգում, Ակսայում, Նովոչերկասսկում, Ստարոչերկասսկում և այդ ուղևորությունների տպավորությունները մեծ հետք են թողել գրողի ստեղծագործության վրա։ Հենվելով Պուշկինի ժամանակակիցների հիշողությունների, գրողի ստեղծագործությունների, խորհրդային գրականագետների աշխատությունների վրա` Վասիլի Պետրովիչ Գնուտովը վերստեղծում է այդ ուղևորության արժանահավատ նկարագիրը։ 1998 թվականին լույս տեսավ այդ գրքի լրացված և ուղղված տարբերակը[3]։

Վասիլի Պետրովիչ Գնուտովի մեծ ներդրումն այն է, որ Ակսայսկի թանգարանում կազմակերպվում են ամենամյա հիշատակի տոնակատարություններ Պուշկինի պատվին։ Գնուտովի գրչին են պատկանում նաև բնության մասին բանաստեղծությունները և պատմվածքները, գավառագիտական, մանկավարժական և բանասիրական թեմաներով հոդվածները։ Հրապարակվել է մարզային կենտրոնական թերթերում և ամսագրերում, մասնակցել բազմաթիվ կոլեկտիվ ժողովածուների։

Մահվանից առաջ Գնուտովն ավարտեց մեծ պատմական վեպ-ժամանակագրությունը «Շեշտակի ալիքներ» վերնագրով, որտեղ պատմում է մի կազակական տոհմի երկդարյա պատմությունը։

Վերջին տարիներին Վասլի Պետրովիչն ապրել և աշխատել է Ակսայում։ Կազակը, գրականագետը, դոնյան գրողը մահացել է 1999 թվականի հունիսի 20-ին` կյանքի 88-րդ տարում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված հրապարակումներ

  • Гнутов В.П. От помилования отказался: [повесть о В. Генералове]. - Ростов н/Дону, 1979. - 160с.
  • Гнутов В.П. Подвиг Ермака: [исторический роман]. - Ростов н/Дону: Кн. изд-во, 1986. - 246с.
  • Василий Гнутов: [рассказы и стихи] // Аксайские мотивы. Стихи и проза. -Ростов на-Дону: Книга, 2003. - С. 71-90.
  • Василий Гнутов: [рассказы и стихи] // И вечная любовь моя Аксай…Стихи и проза. - Ростов-на-Дону, 2002. - С. 115-133.
  • Гнутов, Василий Петрович. Поэт в краю степей необозримых : [Рассказы-эссе о пребывании А.С. Пушкина на Дону]/ В.П. Гнутов. - Ростов-на-Дону : Ростовское книжное издательство, 1985. – 64 с.

Գնուտովի կյանքի և գործունեության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жульев В. Грани таланта [о писателе В.П. Гнутове] // Победа.-1991.-24 авг.-С.2.
  • Литвинова Г. Легенды и быль о Ермаке: [отрывок из очерка В. Гнутова «Подвиг Ермака»] //Победа. - 1998. -18 февраля. - С. 3.
  • Трущелев Ю. Затворник с хутора Красный: [95-летие со дня рождения В.П. Гнутова] //Победа. - 2006. - 2 сентября. - С. 11.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Край родной: Хрестоматия. Сост. Небратенко В.Б., Яцык В.Д. - М.: "БАО-ПРЕСС"; Ростов н/Д: "Издательство БАРО-ПРЕСС, 2003. - 368 с. ISBN 5-89886-074-6
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. - Ростов н/Д, 2006. - 512 с. ISBN 5-481-00623-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ООО «Союз писателей России» - Гнутов Василий Петрович». donpisatel.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  2. Ниязян, Разработчик сайта - Акопов Нарек. Автор сайта - Жанна. «Гнутов В.П. - Автор Дона». avtor-dona.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «ДОН ЛИТЕРАТУРНЫЙ». www.chaltlib.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]