Վասիլի Ալտֆատեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Ալտֆատեր
դեկտեմբերի 16, 1883(1883-12-16) - ապրիլի 20, 1919(1919-04-20) (35 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶորատեսակՌազմածովային նավատորմ
Կոչումկոնտր-ադմիրալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԾովային կադետական դպրոց
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան

Վասիլի Ալտֆատեր (ռուս.՝ Васи́лий Миха́йлович Альтфа́тер, դեկտեմբերի 16, 1883(1883-12-16), Վարշավա, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1919(1919-04-20), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), ռուսական կայսերական նավատորմի կոնտր-ադմիրալ, ՌՍՖՍՀ Խորհրդային նավատորմի առաջին հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Միխայլովիչ Ալտֆատերը ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 4 (16)-ին Վարշավայում, հրետանու գեներալ, Պետական խորհրդի անդամ Միխայիլ Եգորովիչ Ալտֆատերի (1860-1918) ընտանիքում։ Վասիլի Ալտֆատերն ավարտել է Ծովային կադետական կորպուսը 1902 թվականին։ Ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում մասնակցել է Պորտ-Արթուրի պաշտպանությանը։ Պատերազմի ժամանակ, Վասիլի Ալտֆատերը աչքի է ընկել «Պետրոպավլովսկ» էսկադրային զրահակիր նավի անձնակազմի փրկարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում։ 1908 թվականին նա ավարտել է Նիկոլաևյան ծովային ակադեմիայի ջրագրական բաժինը։ 1909 թվականից մինչև 1910 թվականը ծառայել է Բալթիկ ծովի 1-ի Ականային դիվիզիայի հրամանատարական շտաբի նավախմբի շտուրման։ Մշտապես համագործակցել է Ալեքսանդր Կոլչակի հետ։ 1912 թվականին, երբ Կոլչակը դարձավ էսկադրոնային ականակրի հրամանատար, Ալտֆատերը զբաղեցրեց նրա տեղը Ռազմածովային գլխավոր շտաբում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Հյուսիսային ռազմաճակատի բանակների գլխավոր հրամանատարին կից ռազմածովային վարչության պետ։

1917 թվականին Վասիլի Ալտֆատերը անցավ բոլշևիկների կողմը։ Բրեստի հաշտության համաձայնագրի կնքման ժամանակ եղել է խորհրդային պատվիրակության ծովային փորձագետը։ 1918 թվականի փետրվարից աշխատել է Ծովային Գլխավոր շտաբի պետի օգնական։ Ապրիլից եղել է Ժողովրդական կոմիսարիատի ռազմածովային գործերով կոլեգիայի անդամ, հոկտեմբերից Հեղափոխական ռազմական խորհրդի անդամ։ Այդ ժամանակ էլ նշանակվել է Հանրապետության ծովային ուժերի հրամանատար[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Միխայլովիչ Ալտֆատերը մահացել է 1919 թվականի ապրիլի 20-ին Մոսկվայում սրտի կաթվածից։ Բրեստի հաշտության համաձայնագրի կնքման ակտիվ մասնակից, գերմանացի գեներալ Մաքս Հոֆմանը իր հուշագրություններում նշում է որ Ալտֆատերը սպանվել է[2]։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Ալտֆատերը ամուսնացած էր գեներալ-լեյտենանտ Կոնստանտին Նիկոլաևիչ Դեսինոյի դստեր Ալեքսանդրա Կոնստանտինովնա Դեսինայի հետ։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Ալտֆատերի գերեզմանի հուշարձանը պատրաստել է քանդակագործ Սերգեյ Մերկուրովը ռազմական գերատեսչության միջոցների հաշվին։ Ալտֆատերի անվամբ է կոչվում Կասպիական ռազմական նավատորմի էսկադրոնային ականակիրը, Դոն-Ազովյան նավատորմի և Աստրախանի երկրամասի Ռազմական նավատորմի հրետանավակները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններ
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավեններով
  • Սուրբ Աննայի 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի շքանշաններ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • О приморских крепостях. Морской сборник, 1919, № 4. стр. 123-178, № 5-6. стр. 1-18.
  • Альтфатер Василий Михайлович - статья из Большой советской энциклопедии.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Памятник борцам пролетарской революции погибшим в 1917—1921 г.г. Госиздат, Москва, 1924 год. Стр. 17»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  2. Гофман М. «Война упущенных возможностей». - СПб.: ООО «Редакционно-издательский центр «Культ-информ-пресс»», 2017 -240 с., стр. 186
  3. «Известия Наркомвоен» № 84, 1919 год

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Ալտֆատեր» հոդվածին։