Վասիլի Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վասիլի Ալեքսանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1971(1971-12-15)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 3, 2011(2011-10-03)[1] (39 տարեկան)
Մահվան վայրԳորկի-2 (գյուղ, Օդինցովսկի շրջան), Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Հարվարդի իրավունքի դպրոց
Մասնագիտությունփաստաբան, գործարար և իրավաբան

Վասիլի Ալեքսանյան (դեկտեմբերի 15, 1971(1971-12-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2011(2011-10-03)[1], Գորկի-2 (գյուղ, Օդինցովսկի շրջան), Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուսահայ փաստաբան, գործատեր և ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին փոխնախագահ, ով 2006 թվականին կալանավորվել էր ՅՈՒԿՕՍ–ի գործով և ում նկատմամբ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել։ ՔՕ երկու հոդվածի հատկանիշներով՝ դրամական միջոցների լվացում և ուրիշի ունեցվածքի հափշտակում դատախազության տվյալներով՝ Ալեքսանյանը հափշտակել էր ռուսական Томскнефть ընկերության ունեցվածքը, ինչպես նաև մի քանի նավթարդյունահանման և նավթավերամշակման ընկերությունների ակցիաներ։ Ալեքսանյանի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել, իսկ անազատության մեջ գտնվելու ժամանակ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Վասիլի Ալեքսանյանը ազատ արձակվեց միայն 2008 թվականին՝ 50 միլիոն ռուբլի գրավի դիմաց։ Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]