Վասիլիս Տրիանտաֆիլիդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլիս Տրիանտաֆիլիդիս
Ծնվել էմայիսի 7, 1940(1940-05-07)
ԾննդավայրԿալամարիա, Սալոնիկ, Հունաստան
Մահացել էմայիսի 21, 2018(2018-05-21) (78 տարեկան)
Մահվան վայրԿալամարիա, Սալոնիկ, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
ԿրթությունKatselis Drama School?
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունկատակերգու, նկարիչ, հեռուստահաղորդավար, գրող, կինոդերասան, երգիչ, սցենարիստ և դերասան
Երեխա(ներ)Nikos Triandafyllidis?

Վասիլիս Տրիանտաֆիլիդիս (հուն․՝ Βασίλης Ν. Τριανταφυλλίδης[1],, մայիսի 7, 1940(1940-05-07), Կալամարիա, Սալոնիկ, Հունաստան - մայիսի 21, 2018(2018-05-21), Կալամարիա, Սալոնիկ, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան[2]), թատրոնի, կինոյի, կաբարեի հույն կատակերգակ դրասան, երգիչ[3][4][5], նկարիչ, գրող։ Հայտնի էր Հարրի Քլին (Χάρρυ Κλυνν) բեմական անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ծննդավայրից՝ գավառական Կալամարիա քաղաքից Վասիլիսը 1958 թվականին եկել է մայրաքաղաք Աթենք, 1960-ական թվականներից դերակատարումներով հանդես եկել կինոյում ու թատրոնում։ 1964 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է որպես սթենդ-ափ ոճի կատակերգակ դերասան։ 1974 թվականին վերադարձել է Հունաստան, ելույթներ ունեցել Աթենքի Պլակա թաղամասի բարերում։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես երգիծական կատարումների ձայնագրությունների շնորհիվ։ Նրա առաջին LP ֆորմատի սկավառակը թողարկել է Columbia Records ձայնագրման ֆիրման Gia Desimo խորագրով։ Դրան հաջորդել են ևս 15 սկավառակներ։

1980-ական թվականներին և 1990-ականների սկզբին Տրիանտաֆիլիդիսը Հունաստանի ամենահամբավավոր կատակերգակ դերասաններից մեկն էր։ Մինչև մահվան մահիճ ընկնելը նա դերակատարումներով հանդես է եկել ներկայացումներում։ Նրա կերպարային մարմնավորումներում հանդիպում էին կենսագրական գծեր։

Վասլիս Տրիանտաֆիլիդիսը իր ուժերը հաջողությամբ փորձել է նաև նկարչության և գրականության ասպարեզներում։ Նա հինգ անգամ արժանացել է հույն թատերագիրների ընկերության մրցանակներին[6]։ Բացի այդ, մի քանի տարի շարունակ եղել է հայրենի Կալամարիայի ֆուտբոլային ակումբի նախագահը և այդ պաշտոնում ապահովել զգալի հաջողություններ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Χάρρυ Κλυνν Μουσική Γιώργος Κριμιζάκης* – Για Δέσιμο.. 2 versions, Columbia, 1978
  • Δοξάστε Με, 2 versions, Columbia, 1979
  • Γεώργιος Σουρής , Χάρρυ Κλυνν , Μουσική Τάκης Μπουγάς – Αφιέρωμα 2 versions, Columbia, Παραγωγές Ντεπώ, 1981
  • Πατάτες 2 versions, Columbia, 1981
  • Μαλακά Πιο Μαλακά (LP, Album, Gre), Columbia, 14C 064-1700311, 064-1700311, 1984
  • Έθνος Ανάδελφον 2 versions, Polydor, 1985
  • Natin – Fatin 3 versions, Polydor, 1987
  • Τίποτα (LP, Album), Polydor, 831 854-1, 831854-1, 1987
  • Ραντεβού Με Την... Εισαγγελία (3xLP, Album), Polydor, 839 382-1, 839382-1, 1989
  • Αποκάλυψις 2 versions, Polydor, 1990
  • Γρανίτα Από Τζατζίκι 3 versions, Polydor, Polygram, 1992
  • The X Harry Klynn Files Ανάποδα (CD, Album), Mercury, 536825 2, 1997

Սինգլներ և EP-ներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Αποκάλυψις" Κιλε – Κιλε, Οικουμενικό Τραγούδι (12", Maxi, Promo), PolyGram Records S.A. (Greece), 91184 , 1990
  • Χάρρυ Κλυνν, Γιώργος Μαρίνος – Κούλα... Χαράλαμπε – Κάνε Μου Λιγάκι Μμμ... (CD, Single, Mixed) Minos (2) 8243 8 85942 2 6, 1998

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Και Πάσης Ελλάδος... (LP, Comp), Columbia, 062-1700661 1985
  • Κλασσικά Ηχογραφημένα (CD, Comp), Minos-EMI, 7243 5 37478 2 4 2002

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «harry-klynn.gr». www.harry-klynn.gr (հունարեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Πέθανε ο Χάρρυ Κλυνν!». alter-info.gr (հունարեն). 2018-05-21. Վերցված է 2018-05-21-ին.
  3. Citar jornal|url=http://greece.greekreporter.com/2018/05/21/greek-stand-up-comedian-harry-klynn-dies-at-78/%7Ctitulo=Greek Stand-Up Comedian Harry Klynn Dies at 78
  4. Citar jornal|url=https://greekcitytimes.com/2018/05/21/greek-comedian-harry-klynn-has-passed-away-aged-78/%7Ctitulo=Greek comedian Harry Klynn has passed away aged 78
  5. Citar jornal|url=http://www.newsbomb.gr/ellada/news/story/886531/ektakto-pethane-o-xarry-klynn%7Ctitulo=Πέθανε ο Χάρρυ Κλυνν (pics&vids)
  6. «"Έφυγε" από τη ζωή ο Χάρρυ Κλυνν». CultureNow.gr (հունարեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին. {{cite web}}: Unknown parameter |ημερομηνία= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]