Jump to content

Վասիլիս Ալեքսակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլիս Ալեքսակիս
հուն․՝ Βασίλης Αλεξάκης[1]
Ծնվել էդեկտեմբերի 25, 1943(1943-12-25)[2][3][4][…]
ԾննդավայրԱթենք, Հունաստան[4][1]
Վախճանվել էհունվարի 11, 2021(2021-01-11)[5][6][7] (77 տարեկան)
Վախճանի վայրԱթենք, Հունաստան
Մասնագիտությունգրող, լրագրող, կինոռեժիսոր, սցենարիստ և գծանկարիչ
Քաղաքացիություն Հունաստան և  Ֆրանսիա
ԿրթությունLille school of journalism - École supérieure de journalisme de Lille?
Պարգևներ
Վասիլիս Ալեքսակիս Վիքիդարանում
 Vassilis Alexakis Վիքիպահեստում
Վասիլիս Ալեքսակիս

Վասիլիս Ալեքսակիս ( հուն․՝ Βασίλης Αλεξάκης, դեկտեմբերի 25, 1943(1943-12-25)[2][3][4][…], Աթենք, Հունաստան[4][1] - հունվարի 11, 2021(2021-01-11)[5][6][7], Աթենք, Հունաստան[10] ), հույն և ֆրանսիացի գրող, լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլիսը ծնվել է գերմանացիների կողմից գրավված Աթենքում, 1943 թվականի դեկտեմբերին: 17 տարեկանում արժանանալով կրթաթոշակի՝ մեկնել է Ֆրանսիայի Լիլ քաղաքը՝ լրագրողական գործ սովորելու: Թոշակը չէր բավականացնում բոլոր ծախսերը փակելուն, և նա ստիպված է եղել լրացուցիչ գումար վաստակել ռեստորանում աշխատելով: Երեք տարի սովորելուց հետո Ալեքսակիսը վերադարձել է Հունաստան՝ ծառայության անցնելու բանակում, բայց Հունաստանում «սև գնդապետների» բռնապետության հաստատումից հետո՝ 1968 թվականին փախել է Ֆրանսիա, Փարիզ, որտեղ 15 տարի աշխատել է Monde des livres պարբերականի խմբագրությունում: Բացի այդ, աշխատակցել է Le Monde թերթին, ռադիոհաղորդումների տեքստեր է պատրաստել:

Ալեքսակիսը ստեղծագործել է ֆրանսերեն և հունարեն, իր ֆրանսերեն գրվածքները ինքն է թարգմանել հունարեն, երբեմն էլ՝ հակառակը[11] In darkly humorous prose, he combined autobiography, history, fantasy, and suspense.[12]: 1995 թվականին նա Մեդիչի մրցանակ է ստացել իր «Մայրենի լեզու» վեպի համար: 1997 թվականին էլ Ֆրանսիական ակադեմիան իր գրական մրցանակը շնորհել է Ալեքսակիսին՝ նրա «Հայրը» վեպի համար: 2004 թվականին նա Հունաստանի պետական մրցանակ է ստացել «Օտար բառեր» վեպի համար: 2007 թվականին Ֆրանսիական ակադեմիան Ալեքսակիսին է շնորհել իր մեծ մրցանակը «Ք. Ծ. Հ.» (Ap. J.-C. — Քրիստոսի ծննդից հետո) վեպի համար[13]: Այդ վեպի գործողությունները հիմնականում տեղի են ունենում Աֆոնում: Թեման անտիկ Հունաստանի և քրիստոնեության հարաբերություններն են, տասներկուաստվածության կողմնակիցների նկատմամբ քրիստոնյաների կազմակերպած հալածանքները: Ալեքսակիսը հենց ինքն է իր այս վեպը ֆրանսերենից թարգմանել հունարեն և հրատարակության հանձնել «μ.Χ.» վերնագրով: Տասներկուաստվածության ժամանակակից հույն կողմնակիցները չափազանց ջերմորեն են ընդունել գիրքը, մտավորականության մի մասը ըմբռնումով է մոտեցել, իսկ եկեղեցական շրջանակները արժանացրել են սառն ընդունելության[14][15][16]:

2010 և 2012 թվականներին Ալեքսակիսն առաջադրվել է Գոնկուրյան մրցանակի[17]:

Մահացել է 2021 թվականի հունվարի 11-ին, քաղցկեղի դեմ տևական պայքար մղելուց հետո[18][19]:

  • 1974. Սենդվիչ - Le Sandwich . Փարիզ: Ժուլիարդ.
  • 1975. Բում-Բում քաղաքի աղջիկները / Les Girls de City-Boum-Boum . Փարիզ: Ժուլիարդ.
  • 1978. Կատվի գլուխը - La Tête du chat : Փարիզ: Le Seuil.
  • 1978. Իմ սեր - Mon amour! Città Armoniosa.
  • 1985. Ինքնության ստուգում - Control d'Identité : Փարիզ: Le Seuil.
  • 1987. Քինգ Կոնգի որդիները - Le fils de King Kong : Ժնև. Նոր տարիներ.
  • 1989. Փարիզ - Աթենք - Paris-Athènes : Փարիզ: Le Seuil.
  • 1992: Նախքան - Avant . Փարիզ: Le Seuil. (Ալբեր Քամյուի, Շառլ-Էքսբրեյայի, Ալեքսանդր-Վիալայի մրցանակներ)
  • 1997թ.՝ Հայրիկ- Papa : Փարիզ: Ֆայար. (Ֆրանսիական ակադեմիայի մրցանակ)
  • 1997. Համբույրի գյուտը - L'invention du baiser : Ժնև. Nomades.
  • 1999թ.՝ Ալյասկայի ձուկ - Le colin d'Alaska
  • 2002. Օտար բառեր - Les mots étrangers : Փարիզ: Stock.
  • 2005. Ես կմոռանամ քեզ ամեն օր - Je t'oublierai tous les jours : Փարիզ: Stock..
  • 2007 п. Х.-Ap. J.-C. Փարիզ: Stock..
  • 1980. Թալգո - Tάλγκο, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • 1995. Մայրենի լեզու - Η Μητρική γλώσσα, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • 1999. Մարգարիտայի սիրտը - Η καρδιά της Μαργαρίτας, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ

Հունաստանում հրատարակված երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինձ մի ասա Ֆոֆո-Μη με λες Φωφώ, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Բում-Բում քաղաքի աղջիկները / Тα κορίτσια του Σίτυ Μπουμ-Μπουμ, εκδόσεις ΜΙΝΩΑΣ
  • Միգուցե պետք է շատրվաններն անջատել, երբ անձրեւ է գալիս - Μήπως πρέπει να κλείσουμε τα σιντριβάνια όταν βρέχει;, εκδόσεις ΜΙΝΩΑΣ
  • Փարիզ-Աթենք - Παρίσι — Αθήνα, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Մինչ այդ-Prāin, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Հայր - Ο μπαμπάς, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Լեոնիդասի ստվերը - Η σκιά του Λεωνίδα, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Հանվի՛ր – Γδύσου, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Դարի վերջին գիշերը -Η τελευταία νύχτα του αιώνα, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Դեղին գորգի գաղտնիքները - Το μυστικό του κίτρινου τάπητα, εκδόσεις ΕΛΛΗΝΙΚΑ ΓΡΑΜΜΑΤΑ
  • Ինքնության ստուգում - Έλεγχος ταυτότητας, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Օտար բառեր - Οι ξένες λέξεις, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Ես չկամ - Εγώ δεν, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Greek around the world, εκδόσεις ΑΠΟΨΗ
  • Ես կմոռանամ քեզ ամեն օր-Θα σε ξεχνάω κάθε μέρα, εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ
  • Կատվի գլուխ-Το κεφάλι της γάτας, εκδόσεις ΜΙΝΩΑΣ
  • п. Х.-μ.Χ., εκδόσεις ΕΞΑΝΤΑΣ

Ճամփորդական ուղեցույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այսօրվա հույները, Փարիզ, Բալանդ, 1979, 159 էջ. «Ներկայիս ճանապարհորդության համար ; 1» ( ISBN 2-7158-0200-5 )
  • Ես հոգնել եմ - Je suis fatigué, 1982, Վասիլիս Ալեքսակիսի կարճամետրաժ ֆիլմը
  • Նեստոր Կարմիդեսը անցնում է հարձակման - Nestor Carmides passe à l'attaque, 1984 թ.
  • Սեղանը - La table, 1989 թ
  • Աթենքցիները - Les Athéniens, 1991 Առաջին մրցանակ կատակերգության միջազգային Chamrousse փառատոնում։

Հումորային էսքիզներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իմ սեր - Mon amour !, 1978 թ.
  • Կույրը և փիլիսոփան - L'Aveugle et le Philosophe, Éd. Quiquandquoi (Շվեյցարիա), 2006 թ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Thierry Guichard, Vassilis Alexakis, Athènes sur Seine, In The Materials of Angels, No. 85, July-Ougust 2007, pp. 15-ից 17
  • Bessy, Marianne (2011): Vassilis Alexakis: Exorciser L'exil. Rodopi.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Λεξικό Νεοελληνικής Λογοτεχνίας (հուն.): Πρόσωπα, Έργα, Ρεύµατα, ΌροιΑθήνα: 2007. — P. 55—56. — ISBN 978-960-16-2237-8
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 https://www.kathimerini.gr/society/561223006/apeviose-o-syggrafeas-vasilis-alexakis/
  6. 6,0 6,1 6,2 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  7. 7,0 7,1 7,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 https://www.francetvinfo.fr/culture/livres/l-ecrivain-franco-grec-vassilis-alexakis-prix-medicis-pour-la-langue-maternelle-est-mort-a-77-ans_4254267.html
  9. Académie française (ֆր.)
  10. «Vassilis Alexakis est mort ce 11 janvier à Athènes». Արխիվացված է օրիգինալից 2021-01-13-ին. Վերցված է 2021-01-12-ին.
  11. Bessy, Marianne (March 2011). Bessy, Marianne (2011): Vassilis Alexakis: Exorciser L'exil. Rodopi. ISBN 978-9042033122.
  12. «Vassilis Alexakis: Ecrivain et dessinateur grec». Evene. Վերցված է 14 July 2011-ին.
  13. «France Info (2007): Vassilis Alexakis reçoit le grand prix du roman de l'académie». Արխիվացված է օրիգինալից 2011-10-03-ին. Վերցված է 3 August 2011-ին.
  14. «Μ.Χ. , Βασίλης Αλεξάκης , Εξάντας , 9789602566527». Արխիվացված է օրիգինալից 2015-04-03-ին. Վերցված է 2012-09-08-ին.
  15. «ΒΑΣΙΛΗΣ ΑΛΕΞΑΚΗΣ | Τα ιερά και τα ανόσια | Κριτική Βιβλίου | LiFO». Արխիվացված է օրիգինալից 2011-09-29-ին. Վերցված է 2012-09-08-ին.
  16. «Η πύρινη ρομφαία του Βασίλη Αλεξάκη | ΣΥΝΕΝΤΕΥΞΗ | LiFO». Արխիվացված է օրիգինալից 2010-09-11-ին. Վերցված է 2012-09-08-ին.
  17. «Ο Βασίλης Αλεξάκης υποψήφιος για το βραβείο Γκονκούρ — 7/9/2012 6:43:20 μμ». Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին. Վերցված է 2012-09-08-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 53 (օգնություն)
  18. «Πώς ο Βασίλης Αλεξάκης έζησε ανάμεσα σε δύο γλώσσες». CNN.gr (հունարեն). 2021-01-16. Վերցված է 2023-06-19-ին.
  19. «Πέθανε ο πολυβραβευμένος συγγραφέας Βασίλης Αλεξάκης». HuffPost Greece (հունարեն). 2021-01-11. Վերցված է 2023-06-19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլիս Ալեքսակիս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլիս Ալեքսակիս» հոդվածին։