Վասիլե Վոյկուլեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլե Վոյկուլեսկու
Ծնվել էհոկտեմբերի 27, 1884(1884-10-27)[1][2]
ԾննդավայրՊիրսկով, Buzău County, Ռումինիա
Վախճանվել էապրիլի 26, 1963(1963-04-26)[1][2] (78 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա
Մասնագիտությունբանաստեղծ, բժիշկ-գրող և վիպասան
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի համալսարան և Gheorghe Lazăr National College?
 Vasile Voiculescu Վիքիպահեստում

Վասիլե Վոյկուլեսկու (ռումիներեն՝ Vasile Voiculescu, հոկտեմբերի 27, 1884(1884-10-27)[1][2], Պիրսկով, Buzău County, Ռումինիա - ապրիլի 26, 1963(1963-04-26)[1][2], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի գրող, պոետ, դրամատուրգ, կրոնական մտածող և բժիշկ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1884 թվականի նոյեմբերի 27-ին Բուզեու գավառի Պիրսկով գյուղում[4] Կոստակե և Սուլտանա Վոյկուների ընտանիքում[5]։ Վասիլեի հայրը երիտասարդ ժամանակ շրջիկ վաճառական էր, պապը՝ նպարեղենի խանութ ուներ[4]։

Սովորել է Պիրսկովի դպրոցում, այնուհետև Բուզեուի Ալեքսանդր Խիժդեուի անվան և Բուխարեստի Գեորգի Լազարի անվան քոլեջներում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է սկզբում Բուխարեստի համալսարանի բանասիրության և փիլիսոփայության ֆակուլտետ, սակայն քիչ ժամանակ անց տեղափոխվել է բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1909 թվականին։

1910 թվականի փետրվարի 21-ին ամուսնացել է Մարիա Միտեսկուի հետ (մահացել է ուղեղի կաթվածից 1946 թվականին), ում հետ ունեցել է 5 երեխա։

Բժշկական գործունեությամբ սկսել է զբաղվել Գորժ գյուղում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորում էր շարժական հոսպիտալը։ Միևնույն ժամանակ հաճախում էր Ալեքսանդր Վլախուցեի գրական երեկոներին[3]։ 1916-1943 թվականներին հրատարակել է բանաստեղծությունների 8 ժողովածու[4]։

1920-ական թվականներից Վոյկուլեսկուի ստեղծագործությունները ձեռք բերեցին կրոնական ուղղվածություն[3]։ Ինչպես ասում էր գրողը, եթե նա բժիշկ չդառնար, կընտրեր քահանայի մասնագիտությունը[5]։

1920 թվականին անդամակցել է Ռումինիայի գրողների միությանը։

Կոմունիստների՝ իշխանության գլուխ գալուց հետո՝ 1947 թվականից նրան այլևս չէին տպագրում։ Միայն Վոյկուլեսկուի մահից հետո՝ 1964 թվականին, տպագրվեց նրա «Վերջին, Շեքսպիրի հորինված սոնետները Վ․ Վոյկուլեսկուի երևակայական թարգմանությամբ» բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1966 թվականին՝ «Захей слепой» վեպը։

1958 թվականին ձերբակալվում է «Անկեզ մորենի» կրոնական խմբակի այլ մասնակիցների հետ և դատապարտվում 4 տարվա ազատազրկման։

Բանտարկության ժամանակ առողջական խնդիրներ են առաջանում և ազատ արձակվելուց մեկ տարի անց՝ 1963 թվականի ապրիլի 26-ին, մահանում է[3]։

1993 թվականին հետմահու ընտրվել է Ռումինիայի ակադեմիայի անդամ[6]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլե Վոյկուլեսկուի տուն-թանգարանը Պիրսկովում

Վոյկուլեսկուի ստեղծագործությունները, ըստ ռումիանացի քննադատների, մոտ են ավանդական բանաստեղծների աշխատանքներին, որոնք շարունակում էին 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ռումինական պոեզիայի ավանդույթները[4]։

Ավելի նշանակալի են համարվում գրողի հետմահու հրատարակված գործերը[7]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրողի հայրենի գյուղում՝ Պիրսկովում, գործում է Վասիլե Վոյկուլեսկուի տուն-թանգարանը[8]։
  • Բուզեու գավառի գրադարանը կրում է Վասիլե Վոյկուլեսկուի անունը։
  • Ամեն տարի անց է կացվում ազգային գրական մրցույթ, որը կրում է Վասիլե Վոյկուլեսկուի անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Поэт Василе Войкулеску». Интеррадио Румыния. 2010 թ․ հուլիսի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Василе Войкулеску Предисловие (Ю. Кожевников) // Монастырские утехи. — М.: Прогресс, 1971. — 304 с.
  5. 5,0 5,1 arhim. Mihail Daniliuc. «Vasile Voiculescu. Medic. Poet. Martir. (13 octombrie 1884 – 26 aprilie 1963)» (ռումիներեն). Marturisitorii. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  6. Clara Margineanu (2010 թ․ մայիսի 17). «Un martir, Vasile Voiculescu» (ռումիներեն). jurnalul.ro. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  7. Mihai Zamfir. «VASILE VOICULESCU (1884-1963)» (ռումիներեն). Uniunea Scriitorilor din Romania. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  8. «Casa Vasile Voiculescu» (ռումիներեն). Muzeul Județean Buzău. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլե Վոյկուլեսկու» հոդվածին։