Վասիլե Մորցուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլե Մորցուն
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1860(1860-11-30)
ԾննդավայրՌոման, Ռումինիա
Մահացել էհուլիսի 30, 1919(1919-07-30) (58 տարեկան)
Մահվան վայրBroșteni, Սուչավա, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և թարգմանիչ
Զբաղեցրած պաշտոններՐումինիայի Պարգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԱզգային լիբերալ կուսակցություն
 Vasile Morțun Վիքիպահեստում

Վասիլե Գ. Մորցուն (Vasile G. Morțun, նոյեմբերի 30, 1860(1860-11-30), Ռոման, Ռումինիա - հուլիսի 30, 1919(1919-07-30), Broșteni, Սուչավա, Ռումինիա), ռումինահայ քաղաքական գործիչ, թատերագիր և արձակագիր, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում, լրագրություն և մուտք քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլե Մորցունը ծնվել է Ռոմանում։ Նա սերում էր մոլդովական բոյարների հարուստ ընտանիքից[1] և ծագումով հայ էր[2]։ Յասիի մասնավոր ակադեմիական ինստիտուտում և Փարիզի Սեն-Բարբե քոլեջում սովորելուց հետո նա ընդունվել է Փարիզի և Բրյուսելի համալսարանների գրականության և փիլիսոփայության ֆակուլտետները, բայց չի ավարտել[1]։

Նա վերադարձել է Ռումինիա 1885 թվականին և մինչև 1892 թվականը սկսել է իր ժամանակ հայտնի արվեստի գործերի հավաքածուի կրքոտ ձեռքբերումը[3]։

Մորցունը միայնակ կամ Իոան Նեդեժդեի, Կոնստանտին Միլեի և Վինտիլե Ռոզետտիի հետ համագործակցելով հիմնել և ղեկավարել է բազմաթիվ թերթեր և ամսագրեր՝ Dacia viitoare, Muncitorul, Revista socială, Ciocoiul և Înainte։ 1885 թվականից սկսած նա խմբագրել է Contemporanul սոցիալիստական ամսագրի գրականության բաժինը։ Նա նաև ներդրում է ունեցել Adevărul, Almanahul social-democrat, Calendarul pozitivist, Critica socială, Drepturile omului, Evenimentul literar, Flacăra, Generația nouă, Literatură și știință, Lumea nouă, Lumea nouă științifică și literară, Munca, Revista democrației române, Rodica, Telegraful Român, Viața Românească և Viața socială հրատարակություններում։ Բացի քաղաքական հոդվածներից, նա հրատարակել է արձակ բանաստեղծություններ, որոնք մնացել են տարբեր պարբերականների էջերում, դրամատիկական տեսության վերաբերյալ հոդվածներ (Chestii teatrale, Contemporanul-ում, 1887) և պիեսներ (Ștefan Hudici, Zulniea Hâncu, երկուսն էլ 1891)։ Արել է մի քանի թարգմանություններ և մշակումներ Ժյուլ դը Մարտոլդից (Պասկալ Ֆարժո, վեպ, 1882), Էդմոն Գոնդինեից, Ալեքսանդր Պուշկինից, Լև Տոլստոյից, Միխայիլ Լերմոնտովից և Ֆեոդոր Դոստոևսկուց, որոնք տպագրվել են Contemporanul-ի էջերում։ Մորցունը հրատարակել է Միհայ Էմինեսկուի աշխատությունը (Proză și versuri, 1890), որը ներառում էր հետմահու մի քանի ստեղծագործություններ[1]։

Լինելով սոցիալիստ լրագրող և ակտիվիստ, Մորցունը Ռումինիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջնորդն էր և մտել էր խորհրդարան նրա ցուցակներով, բայց այդ կուսակցության այն նշանավոր անդամներից էր, ովքեր 1899 թվականին միացան Ազգային ազատական կուսակցությանը[1][4]։ Սկսած 1888 թվականի հունվարից, երբ որպես առաջին սոցիալիստ ընտրվել էր Ռոման շրջանի ներկայացուցիչ Պատգամավորների համագումարում[5], Մորցունն այնտեղ ծառայել է մի քանի ժամկետ[1] և համագումարի նախագահն էր 1916 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի ապրիլ[4]։ Բացի այդ, նա մտել է Սենատ 1914 թվականին։ 1907 թվականի մարտից մինչև 1910 թվականի դեկտեմբերը Մորցունը եղել է հասարակական աշխատանքների նախարար և 1914 թվականի հունվարից մինչև 1916 թվականի դեկտեմբերը՝ ներքին գործերի նախարար Դիմիտրեի Ստուրձայի և Իոնել Բրետիանուի կառավարություններում[4]։

Ներքին գործերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ներքին գործերի նախարար՝ Վասիլե Մորթունը մասնակցել է 1914 թվականի օգոստոսին կայացած Թագի խորհրդի նիստին՝ աջակցելով Ռումինիայի չեզոքությանը Առաջին համաշխարհային պատերազմում, և 1916 թվականի օգոստոսի նիստին, որտեղ նա պաշտպանել է Ռումինիայի մուտքը պատերազմ դաշնակիցների կողմից։ Չեզոքության երկու տարիների ընթացքում նա գլխավորել է հակահետախուզությունը Կենտրոնական տերությունների դեմ, որոնք ունեին երկրում աշխատող բազմաթիվ լրտեսներ, և համակարգում էր Ռումինիայի ոստիկանության ջանքերը՝ հիմք դնելու Ավստրո-Հունգարիայից Տրանսիլվանիայի հավանական գրավման[4]։ Երբ Ռումինիան մտավ պատերազմի մեջ, նախարարությունը զբաղվում էր բանակի համար մատակարարման և հասարակական կարգի ապահովման գործով, այդ թվում՝ վերջերս օկուպացված տարածքներում[6]։

Երբ 1916 թվականին Ռումինիայի համար պատերազմը սկսեց վատ ընթանալ, նախարարությունը ներգրավվեց գերմանական օկուպացիայի դեմ դիմադրություն կազմակերպելու, նավթային ենթակառուցվածքները ոչնչացնելու, Դանուբում եղած հացահատիկի պաշարները ոչնչացնելու և ռումինական գանձերը Մոսկվա ուղարկելու գործին[7]։ Երբ բանակը սկսեց նահանջել Մոլդովա, Մորցունին մեղադրեցին նյութական արժեքները, մասնավորապես՝ հացահատիկը տարհանելու մեջ։ Նրան քննադատել են նաև այն բանի համար, որ նա ժամանակից շուտ չի աշխատել պոտենցիալ օկուպացվելիք տարածքներում իրազեկողների ցանց ստեղծելու համար։ Նա դուրս եկավ կառավարությունից անմիջապես այն բանից հետո, երբ Բուխարեստի ճակատամարտը հանգեցրեց նրան, որ մայրաքաղաքն ընկավ Կենտրոնական տերությունների ձեռքը, իսկ ազգային ղեկավարությունը տեղափոխվեց Յասի։ Համագումարի նախագահ լինելու հետագա ժամանակաշրջանում նա վերահսկել է 1917 թվականի հունիսին Սահմանադրության փոփոխությունների ընդունումը, որը նախատեսում էր ընտրական և հողային բարեփոխումներ և 1918 թվականի ապրիլին Ռումինիայի հետ Բեսարաբիայի միության վավերացումը[8]։

Մորցունը կալվածք ուներ Բրոշտենիում, Նյամց ժուդեցում, Ռոմանի սահմաններից դուրս։ 1907 թվականի գյուղացիական ապստամբության ժամանակ մոտ 400 գյուղացիներից բաղկացած ամբոխը ավերել էր հրեա վարձակալի տունը[9]։

Ինքը՝ Մորցունը, որն ապրել է մինչև իր ունեցվածքի մեծ մասի օտարումը, մահացել է Բրոշտենիում 1919 թվականին[1] և թաղվել է այդ տարածքում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Aurel Sasu (ed.), Dicționarul biografic al literaturii române, vol. II, p. 146. Pitești: Editura Paralela 45, 2004. 973-697-758-7
  2. Geo Vasile, "Compendiu de personaje și personalități armenești" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, in România Literară, nr. 31/2010
  3. Petre Oprea, Colecționari de artă bucureșteni, p. 35. Bucharest: Editura Meridiane, 1976
  4. 4,0 4,1 4,2 4,3 Grigore and Șerbu, p. 175
  5. Andrei Oțetea, Istoria poporului român, p. 297. Bucharest: Editura Științifică, 1970
  6. Grigore and Șerbu, p. 176
  7. Grigore and Șerbu, p. 176-77
  8. Grigore and Șerbu, p. 177
  9. Daniel Dieaconu, Evreii din Moldova de nord, p. 211. Bucharest: Editura Universitară, 2009. 973-175-586-1
  10. Mihai Eminescu, Florin Rotaru (ed.), Addenda la volumul "M. Eminescu, Proză și versuri", p. 26. Bucharest: Editura Eminescu, 1990

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]