Jump to content

Վաչե I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչե I
Մահացել է՝234
Երկիր Վիրք
ՏոհմՊարթև Արշակունիներ
ՀայրՌև Ա
ԵրեխաներBacurius I of Iberia?

Վաչե I (վրաց.՝ ვაჩე) վրաց Արշակունիների տոհմի ներկայացուցիչ, պարթև արքայազն և Վիրքի թագավոր Ռև I-ի որդի։ Գահ է բարձրացել Թբիլիսիում 213 կամ 216 թվականին և իշխել 18 տարի։ Թեև նա ղեկավարել է Հարավային Կովկասի մեծ աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում, սակայն նրա թագավորության մասին ոչինչ հայտնի չէ: Նրա ժամանակակիցն էր Մեծ Հայքի Արշակունի թագավոր Տրդատ Բ-ն (217-252)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչեն վրաց արքա Ռև I Արդարի[1] և նրա կնոջ՝ հույն արքայադուստր Սեփելիայի որդին էր։ Որպես այդպիսին, արքայատոհմը Արշակունիների դինաստիայի դուստր ​​ճյուղի անդամ էր, որը իշխում էր Վիրքի թագավորությունում 189 թվականից: Քիչ բան է հայտնի Վաչե թագավորի կյանքի մասին, ով գահ է բարձրացել հոր մահից հետո՝ 213 (ըստ Մարի Ֆելիչիտե Բրոսեթի)[1] կամ 216 թվականին (ըստ Կիրիլ Թումանովի)։ Նա հավանաբար թագավորել է որպես Հռոմեական կայսրության նշանակած արքա, թեև հայտնի չէ՝ մասնակցել է Կարակալլա կայսեր պարթևական արշավանքին, թե ոչ։

Նրա օրոք պարսից Սասանյան տոհմից Արտաշիր I թագավորը թագադրվեց 226 թվականին՝ վերջ դնելով Պարթևական թագավորությանը և ծնունդ տալով Սասանյան կայսրությանը և նոր էջ բացելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ, որը Վիրքը կանգնեցրեց երկու կայսրությունների միջև պատերազմների կենտրոնում։

Վաչե թագավորը մահացել է 18 տարի թագավորությունից հետո՝ 231[1] կամ 234 թվականին[2]։ Նա գահին թողեց իր որդի Բակուրիոս I-ին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Brosset, 1849, էջ 78
  2. 2,0 2,1 Toumanoff, 1990, էջ 90

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիրքի թագավորություն
  • Toumanoff, Cyril (1990). Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle: Tables généalogiques et chronologiques [Dynasties of Christian Caucasus, from Ancient Times to the 19th century: Genealogical and Chronological Tables] (ֆրանսերեն). Rome.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Toumanoff, Cyril (1969). Chronology of the early Kings of Iberia. Traditio.
  • Brosset, Marie-Félicité (1849). Histoire de la Géorgie depuis l'Antiquité jusqu'au XIXe siècle. Volume I [History of Georgia from Ancient Times to the 19th Century, Volume 1] (ֆրանսերեն). Saint-Petersburg: Imperial Academy of Sciences.
  • Rapp, Stephen H. (2003). Studies in Medieval Georgian Historiography: Early Texts and Eurasian Contexts. Peeters. ISBN 978-2-87723-723-9.
  • Rapp, Stephen H. (2014). The Sasanian World through Georgian Eyes: Caucasia and the Iranian Commonwealth in Late Antique Georgian Literature. Farnham: Ashgate Publishing. ISBN 978-1-4724-2552-2.
  • Russell, James R. (2004). Armenian and Iranian studies. Harvard Armenian Texts and Studies. Vol. 9. Harvard University Press. ISBN 978-0935411195.
  • (ka) Giorgi Melikishvili, et al.. (1970), საქართველოს ისტორიის ნარკვევები (Studies in the History of Georgia), Vol. 1. Tbilisi: Sabch'ota Sakartvelo.