Վաչե Զելա
Վաչե Զելա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7, 1939[1] կամ ապրիլի 7, 1938[2] Լյուշնյա, Ալբանիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | փետրվարի 6, 2014[1] Բազել, Շվեյցարիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Qemal Stafa High School? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
![]() |
Վաչե Զելա (անգլ.՝ Vaçe Zela, ապրիլի 7, 1939[1] կամ ապրիլի 7, 1938[2], Լյուշնյա, Ալբանիա - փետրվարի 6, 2014[1], Բազել, Շվեյցարիա), ալբանացի երգչուհի[3]։ Երաժշտական գործունեությունն սկսել է վաղ հասակից։ 1962 թվականին Ալբանական երաժշտական փառատոնի (Festivali i Këngës) առաջին մրցանակակիր։ Ալբանիայի վաստակավոր արտիստ (1973), Ալբանիայի ժողովրդական արտիստ (1977)։ 2002 թվականին Ալբանիայի նախագահ Ալֆրեդ Մոյսիուի կողմից արժանացել է «Ազգային պատվո շքանշանի»։ Մինչև մահ՝ 2014 թվական, ապրել է Շվեյցարիայում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաչե Զելան ծնվել է 1939 թվականին Լյուշնյայում։ Նրա երաժշտական տաղանդը դպրոցում նկատել են ուսուցիչները։ Նրա արհեստավարժությունը դրսևորվել է ոչ միայն երաժշտության, այլ նաև նկարչության և թատրոնի մեջ։ Տասը տարեկան հասակում սկսել է երգել Մուզեքե շրջանի ժողովրդական երգերը։ Նա հաճախ երգում էր Լյուշնյայի այգիներում՝ գրավելով անցորդների ուշադրությունը։ Շուտով նա մասնակցում է քաղաքում կազմակերպված փոքրիկ համերգին, չնայած ծնողները դեմ էին դստեր ընտրած ուղուն։ Զելան մեկնում է Տիրանա՝ սովորելու հեղինակավոր արվեստի դպրոցում, բայց չի ընդունվում։ Հաճախում է Քեմալ Ստաֆա ավագ դպրոց, որտեղ սովորում է կիթառ նվագել[4]
Զելան հանդես է եկել Զինվորական երաժշտական համույթում (ալբ․՝ Ansambli i Ushtrisë), Պետական համույթում (ալբ․՝ Ansambli Shtetëror), Երգի և պարի համույթում (ալբ․՝ Ansambli i Këngëve dhe Valleve) [փա՞ստ]:
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Առաջին երեխան» (ալբաներեն՝ Fëmija i parë) երգով հանդես է եկել Ալբանիայի առաջին երաժշտական փառատոնի ժամանակ և առաջինն է արժանացել մրցանակի (1962, դեկտեմբերի 28)
- Փառատոնային արվեստի 45-րդ տարելիցին արժանացել է՝ «Երգող լեգենդ հատուկ գրան պրի» մրցանակի
- Ալբանիայի վաստակավոր արտիստ (1973)
- Ալբանիայի ժողովրդական արտիստ (1977)
- «Ազգային պատվո շքանշանի» (2002)
Արժանացել է նաև միջազգային մրցանակների՝
- «Ոսկե սկավառակ», «Տարվա կին», Քեմբրիջ
- «'97-'98», Անգլիա
- «Ոսկե խոսափող», Կոսովոյի մշակույթի նախարարություն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Agolli Nexhat (2001)։ Vaçe Zela: magjia e këngës shqiptare : monografi (Albanian)։ Lisitan։ ISBN 978-99927-739-1-8
- Routledge (2007-01-01)։ International Who's Who in Popular Music 2007։ Routledge։ ISBN 978-1-85743-417-0
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Routledge p. 569
- ↑ Q. Stafa High School website։ «Historiku»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-12-ին։ Վերցված է 2017-03-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|