Վաչե Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաչե Գրիգորյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1960(1960-12-31) (60 տարեկան)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Վաչե Ռաֆայելի Գրիգորյան (դեկտեմբերի 31, 1960(1960-12-31), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թ. ավարտել է Ղափանի թիվ 7 միջնակարգ դպրոցը։
  • 1978-1983 թթ. - սովորել և ավարտել է Տաշքենդի ավտոճանապարհային ինստիտուտը՝ ինժեներ-շինարարի որակավորմամբ։
  • 1981 թ. ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977-1978 թթ. - աշխատել է Ղափանի լուսատեխնիկական գործարանում («Հայէլեկտրալույս» արտադրական միավորում) որպես բանվոր։
  • 1984-1985 թթ. - աշխատել է «Քաջարանշին» տրեստում՝ որպես նախագծային բյուրոյի ինժեներ։
  • 1985 թ. - Կապանի քաղխորհրդի գործկոմի ավագ հրահանգիչ։
  • 1985 թ. ընտրվել է «Քաջարանշին» տրեստի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար՝ պաշտոնավարելով մինչև 1988 թ.։
  • 1988-1991 թթ. - Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կազմհրահանգչական բաժնի վարիչ։
  • 1991-1993 թթ. - Կապանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի կազմակերպական բաժնի վարիչ։
  • 1996-1997 թթ. - ՀՀ բնապահպանության նախարարության կենդանական աշխարհի պահպանության վարչության Սյունիքի տեսչական խմբի պետ։
  • 1997-2002 թթ. - Սյունիքի մարզային լեռնատեխնիկական տեսչության լեռնային հսկողության գծով տեսուչ։
  • 2002-2003 թթ. - Հայլեռտեխհսկողության տեսչության Սյունիքի մարզային տեխնիկական հսկողության բաժնի գլխավոր մասնագետ։
  • 2003-2008 թթ. - ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ։
  • 2008 թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ[1]։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ։ Ամուսնացած է, ունի մեկ զավակ։ Ունի ավագ լեյտենանտի զինվորական կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]