Վաչագան Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաչագան Ղազարյան
Ծնվել էփետրվարի 20, 1961(1961-02-20) (58 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունզինծառայող և գործարար

Վաչագան Ալեքսանդրի Ղազարյան (Սերժի Վաչո[1], փետրվարի 20, 1961(1961-02-20)), հայ գեներալ-մայոր[2], պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գործարար։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Վաչագան Ղազարյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից[3]։

2018 թվականի հունիսի 20-21-ին ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ իրականացրեց Վաչագան Ղազարյանին պատկանող օբյեկտներում, որոնց արդյունքում քրեական գործ հարուցվեց հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ[4][5]։

Հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]