Վաչագան Հովհաննիսյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաչագան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վաչագան Արտաշեսի Հովհաննիսյան | |
|---|---|
| Ծնվել է | 1929, մայիսի 13 գ․ Մուլքի |
| Մահացել է | 20՞՞ Երևան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | մաթեմատիկա |
| Ալմա մատեր | Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ |
| Կոչում | մանկավարժական գիտությունների դոկտոր |
| Գիտական աստիճան | պրոֆեսոր (1988) |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
| Ինչով է հայտնի | մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա |
Վաչագան Արտաշեսի Հովհաննիսյան (1929, մայիսի 13, գ․ Մուլքի, Արագածոտնի մարզում - 20՞՞, Երևան], մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի բնագավառի գիտնական։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1954)։ 1969-1972 թվականներին և 1994 թվականից՝ նույն ինստիտուտի մաթեմատիկայի և տարրական ուսուցման, 1972-1974 թվականներին՝ մաթեմատիկայի և նրա դասավանդման, 1980-1988 թվականներին՝ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1988-1990 թվականներին՝ նաև ֆիզմաթ ֆակուլտետի դեկան։ 1990-1994 թվականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։
Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկայի դպրոցական ուսուցման բովանդակության ընտրության չափանիշների և սկզբունքների համակարգին։ Մեծ ավանդ ունի մաթեմատիկայի դասագրքերի ստեղծման գործում։ Դպրոցական բազմաթիվ դասագրքերի հեղինակ և համահեղինակ է[1]։
ՀՀ մանկավարժական (1997) և մանկավարժական կրթության միջազգային (1998) ակադեմիաների անդամ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Принципы отбора основного содержания обучения математики в средней школе, Е․, 1984․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|