Վաչագան Ավագիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչագան Ավագիմյան
1969-1992
ԾննդավայրՄարտակերտ, ԼՂՀ
Մահվան վայրՄարտակերտի շրջան
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ1988-1989
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներՇուշիի ազատագրման մեդալ, Մարտական խաչ 2-րդ

Վաչագան Ռաֆիկի Ավագիմյան, (օգոստոսի 27, 1969, Մարտակերտ - նոյեմբերի 22, 1992, Բաշ Գյունեփայա, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի օգոստոսի 27-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում։ 1986 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1987 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի կիբեռնետիկայի բաժինը։ 1988-1989 թվականներին ծառայել է խորհրդային բանակում (Բաշկիրիայում)։ 1990 թվականից սկսած՝ ծառայել է Շուշիի շրջանի պաշտպանական ստորաբաժանումներում, որի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ 1992 թվականին նա Բեկոր Աշոտի առաջին վաշտի զինվոր էր։ Վաչագան Ավագիմյանը զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 22-ին Բաշ-Գյունեխայայի համար մղված մարտում։ Նրա աճյունն ամփոփված է Ստեփանակերտի հուշահամալիրում՝ 1992 թվականի սեպտեմբերի 2-ին Չլդրանի անտառում հերոսաբար զոհված հարազատ եղբոր՝ Սամվել Ավագիմյանի աճյունի կողքին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 6-ի թիվ 0334-1 որոշմամբ Վաչագան Ավագիմյանը հետմահու պարգևատրվել է Շուշիի ազատագրման մեդալով, նույն թվականի դեկտեմբերի 30-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության ՆՀ-4 որոշմամբ՝ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։ 2007 թվականի նոյեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվել է Վաչագան Ավագիմյանի անվամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]