Jump to content

Վաշինգտոն Հիլթոն հյուրանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաշինգտոն Հիլթոն հյուրանոց
Տեսակհյուրանոց
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՎաշինգտոն
ՓողոցConnecticut Avenue? (1919)
Հարկեր12
ՍպասարկողHilton Worldwide
Հիմնադրված է1965
Բացվածհունիսի 20, 1965
ՃարտարապետWilliam B. Tabler?
ԻրադարձություններWashington World Conference on World Peace Through Law?, Մահափորձ Ռեյգանի դեմ և Հրաձգություն Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ (2026)
Քարտեզ
Քարտեզ
38°54′59″N 77°02′43″W / 38.9163°N 77.0452°W / 38.9163; -77.0452
Պաշտոնական կայք

Վաշինգտոն Հիլթոն (անգլ.՝ Washington Hilton)[1][2], Hilton ցանցի հյուրանոց է Վաշինգտոնում։ Գտնվում է Քոնեքթիկուտ պողոտայի 1919 հասցեում՝ Քալորամա Հայթս, Դյուպոն Սըրքլ և Ադամս Մորգան թաղամասերի սահմանագծին։ 1965 թվականի բացումից ի վեր հյուրանոցում տեղի են ունեցել բազմաթիվ խոշոր միջոցառումներ, այդ թվում՝ Սպիտակ տան թղթակիցների միության ամենամյա ընթրիքները։ Հյուրանոցը եղել է 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձի վայրը, ինչպես նաև 2026 թվականի հրաձգության վայրը։

Վաշինգտոն Հիլթոնը, որը կառուցել են նախկին Օուք Լոն կալվածքի տարածքում, նախագծել է ճարտարապետ Վիլյամ Բ. Թաբլերը[3]։ Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 1962 թվականի հունիսի 25-ին[4], իսկ պաշտոնական բացումը՝ երեք տարի անց՝ 1965 թվականի մարտի 25-ին։ Հյուրանոցի շենքն ունի ինքնատիպ կրկնակի կամարաձև տեսք։ Այն երկար ժամանակ համարվել է քաղաքի ամենամեծ առանց սյուների հանդիսությունների սրահ ունեցող հյուրանոցը։

1960-ական և 1970-ական թվականներին հյուրանոցի մեծ սրահում համերգներով հանդես են եկել այնպիսի հայտնի խմբեր և երաժիշտներ, ինչպիսիք են The Doors-ը և Ջիմի Հենդրիքսը[5][6]։ 1972 թվականին այստեղ է անցկացվել Համակարգչային հաղորդակցության առաջին միջազգային համաժողովը, որի ժամանակ ցուցադրվել է նոր ARPANET տեխնոլոգիան։

Հյուրանոցը ճանաչում է ձեռք բերել որպես 1981 թվականի մարտի 30-ին Ջոն Հինքլի կրտսերի կողմից նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ կատարված մահափորձի վայր։ Դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի T Street NW փողոցի ելքի մոտ։ Դրա պատճառով տեղացիները հյուրանոցը երբեմն կատակով անվանում են «Հինքլի Հիլթոն»[7][8][9]։

1998 թվականին հյուրանոցը վերանվանվել է «Հիլթոն Վաշինգտոն»[10]։ 2007 թվականին այն գնել է մի ներդրումային ընկերության, որի համասեփականատերը բասկետբոլի աստղ Մեջիք Ջոնսոնն է։ 2009-2010 թվականներին հյուրանոցը ենթարկվել է 150 միլիոն դոլարի վերանորոգման, որից հետո վերադարձվել է նախնական անվանումը[11]։

2026 թվականի ապրիլի 25-ին նախագահ Դոնալդ Թրամփը տարհանվել է հյուրանոցից Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ հնչած կրակոցների պատճառով[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. See, e.g., Big Ballroom at the Washington Hilton, Albuquerque Journal online edition, February 3, 2007; Hillary Profita, Behind The Scenes Of History: Covering The President On March 30, 1981, CBS News, March 30, 2006; The Spa at the Washington Hilton, Washingtonpost.com(չաշխատող հղում)
  2. See generally Google Search: "The Washington Hilton"
  3. Dunlap, David W. "William B. Tabler Sr., Architect of Hilton Hotels, Dies at 89." New York Times. February 10, 2004.
  4. Congress, United States (1965 թ․ մարտ). «Congressional Record: Proceedings and Debates of the ... Congress».
  5. «Ladies and Gentlement, From Los Angeles, California ... The Doors!». Ghosts of DC. 2012 թ․ հունվարի 13. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  6. «Hendrix Plays the Washington Hilton (1968)». Ghosts of DC. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.
  7. Harry Jaffe, Prepping for the protests, Salon.com, April 15, 2000
  8. «Barry Svrluga, National Pastime (2006), excerpted at».
  9. «Denis Dutton, The White House Press Correspondents' Dinner, Sunday Star Times (New Zealand), May 7, 2006». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «Hotels Capitalize on Capital's Convention Center».
  11. «Washington Hilton restoration completed – Washington Business Journal». Արխիվացված է օրիգինալից 2010-06-07-ին.
  12. «Live Updates: Trump Rushed Out of Dinner Amid Reports of Shots Fired». The New York Times.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]