Վան Ցյանը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2003 թվականին «Շենյան Գինդե» ակումբում որպես պաշտպան՝ ի վիճակի լինելով խաղալու տարբեր դիրքերում: 2005 թվականի մրցաշրջանում դարձել է հիմնական կազմի խաղացող, խաղացել է Չինաստանի առաջնության բոլոր 21 խաղերում[2]: Այն ժամանակ, երբ «Շենյան Գինդե»-ն մշտապես պայքարում էր գոյատևման համար, մարզիկը 2006 թվականիհուլիսի 22-ին «Ինտեր Սիան»-ի դեմ խաղում խփեց իր առաջին գոլը, իսկ խաղն ավարտվեց իր թիմի օգտին՝ 2:1 հաշվով[3]: 2007 թվականի մրցաշրջանից առաջ թիմը տեղափոխվեց Չանշա և վերանվանվեց «Չանշա Գինդե», սակայն Վան Ցյանը շարունակեց հանդես գալ ակումբի կազմում, ինչպես նաև օգնեց ակումբին բարելավել անցած մրցաշրջանի արդյունքները, որի հետևանքով թիմը զբաղեցրեց տասներորդ տեղը[4]: Վան Ցյանը թիմի հիմնական կազմում հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ հաջորդ մրցաշրջանում դարձել է թիմի ավագը: Այդուհանդերձ թիմի ելույթները առաջվա նման անհաջող էին, իսկ 2010 թվականի մրցաշրջանում ակումբը դուրս մնաց էլիտար դիվիզիոնից[5]: 2011 թվականի մրցաշրջանից առաջ Սուպերլիգայի չեմպիոն «Շանդուն Լունեն» թիմը մարզիկի նկատմամբ իրավունքը գնեց 5 մլն. յուանով[6]:
Վան Ցյանը միջազգային կարիերայում առաջին անգամ խաղացել է Պաղեստինի թիմի դեմ ազգային հավաքականի կազմում, 2009 թվականիհուլիսի 18-ին, որն ավարտվել է չինական թիմի օգտին՝ 3:1 հաշվով[7]: Այս խաղից հետո Վան Ցյանը դարձավ հիմնական կազմի խաղացող, կանչեցին մասնակցելու Արևելյան Ասիայի 2010 թվականի առաջնությանը: 2011 թվականին մասնակցել է Ասիայի Գավաթին: