Վան Սիչժի
Վան Սիչժի | |
---|---|
Ծնվել է | ոչ ուշ քան 321 կամ 303[1] |
Ծննդավայր | Լինյի, Jin dynasty |
Մահացել է | ոչ ուշ քան 379 կամ 361[1] |
Մահվան վայր | Չժեցզյան, Չինաստան |
Գերեզման | Tomb of Wang Xizhi |
Քաղաքացիություն | Eastern Jin dynasty |
Երկեր | Lantingji Xu? |
Մասնագիտություն | նկարիչ, գեղագիր, քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Chi Xuan? |
Ծնողներ | հայր՝ Wang Guang?[2] |
Երեխաներ | Wang Ningzhi?[2], Wang Huizhi?[2], Wang Xianzhi?[2], Wang Mengjiang? և Wang Xuanzhi? |
Wang Xizhi Վիքիպահեստում |
Վան Սիչժի (ոչ ուշ քան 321 կամ 303[1], Լինյի, Jin dynasty - ոչ ուշ քան 379 կամ 361[1], Չժեցզյան, Չինաստան), չինացի վայելչագիր (կալիգրաֆիստ), յունի ութ սկզբունքների հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է հանրաճանաչ տիկին Վեյի (Վեյ Շո) մոտ։ Ծառայել է պալատում՝ հասնելով զորահրամանատարի պաշտոնի։ Նրա բնօրինակ աշխատանքները չեն պահպանվել, բայց հետագայում հասել են կրկնօրինակները։ Նրան անվանել են «գեղագրության Աստված», դարձել է հանրահայտ պատմվածքների հերոս։ Վայելչագիրներ են դարձել նաև նրա յոթ որդիները, որոնցից առավել հայտնի է կրտսեր որդին՝ Վան Սյանչժին, հետագայում նրան և հորն անվանել են «Երկու Վաներ»։ Շիտաոն գրել է՝
«Ցավոք, ես չեմ հետևում երկու Վաների մեթոդներին, չնայած երկու Վաներն էլ չեն հետևում իմ մեթոդներին»։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Սիչժիի առավել հայտնի ստեղծագործությունը «Խոլորձների տաղավարում հորինված բանաստեղծություններ» անթոլոգիայի նախաբանն է («Լանտինցզի սյույ» 蘭亭集序), որը գրվել է 353 թվականին։ Վայելչագրության արժանիքներից բացի, այդ ստեղծագործությունը հայտնի է դարձել նրա հանդեպ Տան դարաշրջանի կայսր Լի Շիմինի հետաքրքրության շնորհիվ, որը Վան Սիչժիի մեծ երկրպագուն էր։ «Լանտինցզիի» բնօրինակի որոնումների ժամանակ կայսրը կազմակերպել է մի շարք որոնողական արշավներ, որոնք հիմք են դարձել նկարների, նովելների և պիեսների ստեղծման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան Սիչժի» հոդվածին։ |
|