Վան Կուովեյ
Վան Կուովեյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Haining, Չինաստան |
Վախճանվել է | հունիսի 2, 1927[4] |
Վախճանի վայր | Kunming Lake, Պեկին |
Մասնագիտություն | բանաստեղծ և պատմաբան |
Քաղաքացիություն | Չինաստան և ![]() |
Կրթություն | Tokyo University of Science? |
Աշխատավայր | Ցինխուա համալսարան |
![]() |
Վան Կուովեյ (չինարեն. 王國維;2 դեկտեմբերի 1877 թ – Հունիսի 2, 1927) կամ Վան Կուո-վեյ, հարգալից անունը Ջինան (靜安) կամ Բոյու (伯隅), չինացի պատմաբան և բանաստեղծ։ Նա կարևոր ներդրում է ունեցել հին պատմության, էպիգրաֆիայի, բանասիրության, ժողովրդական գրականության և գրականության տեսության ուսումնասիրության մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հայնինգում, Ճեծյան նահանգում։ Շուտով տեղափոխվել է Շանհայ՝ թերթում որպես սրբագրիչ աշխատելու՝ 22 տարեկանում իր հայրենի քաղաքում կայսերական քննությունը չհանձնելուց հետո: Այնտեղ նա սովորել է Դոնվեն Սուեշը (東文學社) ճապոներեն լեզվի ուսուցման դպրոցում և դարձել Լուո Ժենյուի պրոտեժեն: Լուոյի հովանավորությամբ 1901 թվականին մեկնել է Ճապոնիա ՝ Տոկիոյում բնական գիտություններ սովորելու նպատակով։ Մեկ տարի անց վերադառնալով Չինաստան, նա սկսեց դասավանդել տարբեր քոլեջներում և իրեն նվիրեց գերմանական իդեալիզմի ուսումնասիրությանը: 1911 թվականին տեղի ունեցած Սինհայի հեղափոխության ժամանակ նա Լուոյի հետ տեղափոխվեց Ճապոնիա։ Կուովեյը վերադարձավ Չինաստան 1916 թվականին, հավատարիմ մնալով գահընկեց արված կայսրին։ 1924 թվականին նա նշանակվել է Ցինխուայի համալսարանի պրոֆեսոր, որտեղ հայտնի չինացի գիտնականներ Լիանգ Ցիչաոյի, Չեն Յինկեի և Յ. Ռ. Չաոյի հետ միասին հայտնի դարձավ որպես «Չորս մեծ ուսուցիչներ»:
1927 թվականին Վանը վերջ տվեց իր կյանքին՝ ամառային պալատում նետվելով Կունմին լիճը ՝ մինչ Ազգային հեղափոխական բանակը մտավ Պեկին Հյուսիսային արշավախմբի ժամանակ[5][6]։
Չեն Յինկեի շիրմաքարին գրված է. «Վանի ինքնասպանությունը պայմանավորված էր նրանով, որ նա վախենում էր կորցնել իր անկախ ոգին և ազատ միտքը»[7]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանը կենտրոնացել էր չինական ժողովրդական գրականության ուսումնասիրման վրա իր կարիերայի վաղ շրջանում։ Երբ նա համոզվեց, որ Շոպենհաուերի մետաֆիզիկան ոչ ճշմարիտ է, նա կենտրոնացավ «Երազը կարմիր ապարանքում» վեպի քննադատական և ֆիլոլոգիական ուսումնասիրությունների վրա։ Նա նաև գրել է Սոն և Յուան դինաստիաների թատրոնների համառոտ պատմությունը։ Չնայած «Երազը կարմիր ապարանքում» իր հոդվածի եզրակացությունները վեճերի առարկա են դարձել, այն անվանվել է «մոնումենտալ զարգացում ժամանակակից չինական քննադատության պատմության մեջ»։ Հետագայում նա փոխեց իր ակադեմիական ուղղությունը և կենտրոնացավ ֆիլոլոգիայի և հին պատմության վրա։ Հին պատմության և ֆիլոլոգիայի վերաբերյալ իր աշխատանքները հավաքված են «Գուանթան Ջիլին» (觀堂集林) ժողովածուում։ 1917 թվականին Վանը հրատարակել է գիտական հոդված՝ «Յին Օռակուլային գրառումների մեջ հին թագավորների և ազնվականների մասին ուսումնասիրություն» (《殷卜辭中所見先公先王考》), որտեղ նա 31 թագավորների և Շանի թագավորական գծի նախնիներին համարեց զոհաբերություններ կատարողներ, որոնք արձանագրվել էին Յինսուի օռակուլային գրառումների մեջ։ Վանը փաստացի մեկ հազարամյակ անց կարողացավ հաստատել Սիմա Ցյանի կողմից գրված թագավորների ցուցակը, որը նա հրապարակել էր Մեծ պատմաբանի գրառումների «Յինի հիմնական տարեգրություններում» (《史記·殷本紀》)՝ միաժամանակ դրանում կատարելով մի քանի ուղղումներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (չինարեն) Biography and bibliography
- (չինարեն) Biography Արխիվացված 2007-01-10 Wayback Machine
- Wang Guowei. A Portrait by Kong Kai Ming at Hong Kong Baptist University Library
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․) — Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
- ↑ Artnet — 1998.
- ↑ Faceted Application of Subject Terminology
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Bonney, Joey (1986). Wang Kuo-wei: an intellectual biography. Harvard University Press. ISBN 0-674-94594-8.
- ↑ Cheng, Zhongying; Nicholas Bunnin (2002). Contemporary Chinese Philosophy. Blackwell Publishers. էջ 37. ISBN 0-631-21725-8.
- ↑ «Humanities reborn at Tsinghua». China Daily. 2003-12-30. Արխիվացված է օրիգինալից June 9, 2013-ին. Վերցված է 16 April 2009-ին.