Jump to content

Վան Կուանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վան Կուանյան (չինարեն՝ 汪广洋; մահացել է 1379 թ.), հարգալիս անունը՝ Չաոզոն (朝宗 ), չինացի պաշտոնյա, ով կանցլեր էր Հոնվու կայսրի օրոք Մին դինաստիայում[1]։ Ծառայելով ինչպես որ ռազմական, այնպես էլ նաև քաղաքացիական համակարգում՝ նա արժանացել է Աջի Մեծ Կանցլերի պաշտոնի (右丞相

Յուեն դինաստիայի վերջում Վան Կուանյանը ամենաբարձր վարկանիշով հանձնել է Կայսերական Քննությունները, սակայն չէր կարողանում աշխատանք գտնել: Ապստամբների հրամանատար Ճու Յուենճանը, ով հետագայում տապալել է Յուեն դինաստիան և վերամիավորել Չինաստանը Մին դինաստիայի ներքո, 1355 թվականին գրավել է Վանի բնակավայրը: Ճուն հանդիպեց Վանին, և իրենց խոսակցության արդյունքում Ճուն հավաքագրեց Վանգին[2] և նշանակեց նրան որպես տեղական դատավոր իր նորաստեղծ Թայպին շրջանում (այժմ՝ Դանտու շրջան, Անհույ)[3]։ Մի քանի տարի անց Վանը մեղադրվել է Չան Յուչունի ռազմական արշավները կառավարելու համար, ինչը բերեց Մին դինաստիայի հիմնադրմանը[4][3]։

Ճու Յուաճանը 1364 թվականին պետական նամակագրությունը վարելու համար հիմնեց կենտրոնական քարտուղարություն: Նա նշանակեց Լի Շանչանին բյուրոյի գործերի կառավարիչ՝ Ձախի Մեծ Կանցլեր։ Վան Կուանյանը առաջադրվեց որպես նրա օգնականներից մեկը: Չորս տարի անց Ճուն միավորեց Չինաստանը և գահ բարձրացավ որպես Մին դինաստիայի Հոնու կայսր[3]։

Որպես կայսերական կանցլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնու կայսրի թագավորության երրորդ տարում՝ 1370 թվականին, Լի Շանչանը[4] հիվանդացավ և լքեց իր պաշտոնը։ Վան Կուանյանը այդ ժամանակ գտնվում էր Շենսիում։ Նրան կանչեցին մայրաքաղաք՝ ձախի փոխկանցլերի պաշտոնը ստաձնելու (左丞 )[4] Նշանակվելով նաև աջի փոխկանցլեր (右丞 ), նա Յան Սիանի հետ միաժամանակ ստանձնեց երկու դիրքերը։

Վանը կարծես գոհ էր նրանից, որ Յանը թույլատվություներ ուներ կատարել աշխատանքի մեծ մասը: Սակայն Յանը նախանձում էր Վանին, և զայրացած էր այն բանից, որ իշխանությունը կիսված է[5]։ Յանը գրաքննիչ Լյու Բինին (劉炳) առաջարկեց, որ նա իմպիչմենտի ենթարկի Վանին «իր մորը չաջակցելու» համար։ Երբ Լյուն նամակ ուղարկեց կայսրին, վերջինս հավատաց նրան և Վանին հեռացրեց մայրաքաղաքից՝ ուղարկելով իր հայրենի քաղաք Գաոյու: Վանը տանը չէր եղել ավելի քան մեկ տասնամյակ, և ըստ իր պոեզիայի նա առանձնապես դժգոհ չէր տեղափոխությունից[3]։ Նույն տարում Լյուի կողմից երկրորդ նամակից հետո Վանին հրամայեցին տեղափոխվել հեռավոր Հայնան: Լի Շանչանը հետագայում հայտնեց կայսրին, որ Վանի իմպիչմենտը կազմակերպվել էր Յան Սյանի կողմից կեղծ պատրվակով, ուստի կայսրը Յանին ենթարկեց մահապատժի։ Վանին ետ կանչեցին մայրաքաղաք և վերադարձրին իր հին աշխատանքը: Իր կոչումն էր «Հավատարիմ և ջանասեր կոմս» (忠勳伯 )[4]։

Հաջորդ տարվա սկզբին Լի Շանչանը անցավ թոշակի։ Նրա գործընկերը՝ Աջի Մեծ Կանցլեր (右丞相 ) Սյու Դան ռազմական արշավով լքեց մայրաքաղաքը: Այնուհետև Վանը նշանակվեց Աջի Մեծ Կանցլեր, իսկ Լի Շանչանի համախոհ Հու Վեիյոնը նշանակվեց Ձախի փոխկանցլեր[4]։

Վան Կուանյանը և Հու Վեիյոնը հաջորդ երկու տարի կառավարեցին Հոնվուի կայսրի բյուրոկրատիան, այնուհետև Վանը նորից հեռացվեց մայրաքաղաքից, այս անգամ՝ Գուանդուն նահանգ: Որոշ ժամանակ անց Վանը վերադարձավ մայրաքաղաք՝ ստորին գրասենյակում նշանակվելով Ավագ Գրաքննիչի պաշտոնում (左御史 )։ 1377 թվականին Վանը վերադարձավ իր հին պաշտոնին:

Հու Վեիյոնի գործ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1375 թվականին Հու Վեիյոնը համոզեց կայսրին թույլ տալ թունավորել Լյու Բոուենին, ով Հուի հակառակորդն էր: Գրաքննիչ Թու Ջին (塗節 ), չիմանալով կայսրի կողմից տված հավանության մասին, 1379 թվականի դեկտեմբերին հաղորդում է Հու Վեիյոնի մասին, հավելելով, որ Վան Կուանյանը պետք է իմանար դավադրության մասին։ Կայսրը Վանին աքսորեց Գուաննան (廣南 )։ Հաշվի առնելով այն, որ Վանը չի հայտնել իր գործընկեր Յան Սիանի դավաճանության մասին, և որ Ծյանսիում իր վաղ կարիերայի ընթացքում նա ապաստանել է Ճու Վենճենին (Հոնվու կայսեր եղբորորդին և գեներալը, ով կայսրից թաքնվել է կարևոր ճակատամարտում պարտվելուց հետո), կայսրը մահապատժի է ենթարկել Վան Կուանյանին՝ Հու Վեիյոնգի գործի շրջանակներում[4]։ Վանի մահից մեկ տասնամյակ անց Լի Շանչանի բազմաթիվ համախոհներ իրենց ընտանիքի անդամների հետ մահապատժի ենթարկվեցին Հոնվու կայսեր կողմից: Նրանց թվում էին Վան Կուանյանի ընտանիքի ողջ մնացած անդամները[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Taylor, Romeyn (1976). «Wang Kuang-yang». In L. Carrington Goodrich; Chaoying Fang (eds.). Dictionary of Ming Biography, 1368-1644. Vol. 2: M–Z. New York: Columbia University Press. էջեր 1389–1392.
  • Zhang Tingyu, ed. (1974). «127: Biography of Wang Guangyang». History of Ming 明史. Vol. 13. Beijing: Zhonghua Publishing.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Reference Guide to Old Poetry 古詩觀止【明~清】. Shanghai Ancient Books Reference Guides to Old Records, series two: Poetry (չինարեն). Vol. 4: Ming and Qing dynasties. Shanghai Ancient Books Press. 1997. էջ 812. ISBN 978-986-7939-91-3.
  2. Ruan Jingdong (阮景東) (2020). Gory Power: Ministerial conflicts of the Ming dynasty 血腥的皇權:明代君臣的政治鬥爭(修訂版) (ավանդական չինարեն) (revised ed.). 崧燁文化. էջ 15. ISBN 978-986-516-533-8.
  3. 1 2 3 4 5 Taylor (1976).
  4. 1 2 3 4 5 6 History of Ming (1739).
  5. Zhu Yunxia (朱雲霞) (2014). Intrugues of the Great Ming Empire 大明的謀略 (ավանդական չինարեն). 新潮社文化出版. էջ 262. ISBN 978-986-316-529-3.