Վան Գոգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Գոգեր
ռուս.՝ Ван Гоги
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2018 և սեպտեմբերի 12, 2019[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Լիվնև
Սցենարի հեղինակՍերգեյ Լիվնև
ԴերակատարներԱլեքսեյ Սերեբրյակով և Դանիել Օլբրիխսկի
ՕպերատորՅուրի Կլիմենկո
ԵրաժշտությունԼեոնիդ Դեսյատնիկով և Alexey Yurievich Sergunin?
Տևողություն103 րոպե

«Վան Գոգեր» (ռուս.՝ «Ван Гоги»), ռուսական դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Սերգեյ Լիվնևի կողմից[2][3]։ Գլխավոր դերերը կատարել են Ալեքսեյ Սերեբրյակովն ու Դանիել Օլբրիխսկին[4]։

2018 թվականի հունիսին ֆիլմը մասնակցել է «Կինոտավր» կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին և ֆիլմի երաժշտական լուծման համար արժանացել է Միքայել Թարիվերդիևի անվան հատուկ դիպլոմի[5]։ 2019 թվականի մարտին ֆիլմի դերասաններն ու ստեղծողներն ստացել են մի քանի «Նիկա» կինոմրցանակ 2018 թվականի արդյունքներով։ Ալեքսեյ Սերեբրյակովն արժանացել է մրցանակի «Տղամարդու լավագույն դերակատարում», Ելենա Կորնեևան՝ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման», կոմպոզիտորներ Լեոնիդ Դեսյատնիկովն ու Ալեքսեյ Սերգունինը՝ «Ֆիլմի լավագույն երաժշտության», իսկ ֆիլմի օպերատոր Յուրի Կլիմենկոն՝ «Լավագույն օպերատորական աշխատանքի» համար[6]։

2019 թվականի մարտի 7-ին ֆիլմը վարձույթի է հանվել ռուսական կինոթատրոններում[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ արտասահմանում գտնվելուց հետո միայնակ նկարիչ Մարկը վերադառնում է իր յոթանասունամյա հոր մոտ, որը հայտնի դիրիժոր է։ Տանը Մարկը բացահայտում է իր համար նոր երևույթներ, ստանում այն հարցերի պատասխանները, որոնք նրան հանգիստ չէին տվել իր ամբողջ կյանքում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է քննադատների դրական գնահատականներին։ Megacritic կայքում այն ունի 10 հնարավորից 8,2 միավոր՝ հիմնված 11 գրախոսությունների վրա[8]։ Անդրեյ Պլախովը գրել է․ «Որքան երկար էր ձգվում այս ֆիլմը, այնքան մեծ հաճույքով էի ես այն դիտում։ Բոլորովին չէի սպասում Լիվնևից, որն ինձ թվում էր սառը, մտահայեցողական ռեժիսոր, այդպիսի բուռն «զգացմունքների հորդում»[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. Режиссер Ливнев представил на «Кинотавре» фильм «Ван Гоги»
  3. Контрасты «Кинотавра»
  4. Алексей Серебряков пополнил ряды страдающих сыновей
  5. «Гран-при «Кинотавра» удостоен фильм Наталии Мещаниновой «Сердце мира»». ТАСС. 10 июня 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  6. "Ника" назвала лучшим фильмом "Войну Анны"
  7. «На экраны вышел фильм «Ван Гоги»».
  8. «Ван Гоги» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  9. «Артистический синдром» (ռուսերեն). Коммерсантъ. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.