Վանո Մերաբիշվիլի
| Վանո Մերաբիշվիլի | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 15, 1968[1] (58 տարեկան) |
| Ծննդավայր | Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պաշտոնյա |
| Զբաղեցրած պաշտոններ | Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի ներքին գործերի նախարար և Վրաստանի վարչապետ |
| Կուսակցություն | Միացյալ ազգային շարժում |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Իվանե (Վանո) Սերգեյևիչ Մերաբիշվիլի (վրաց.՝ ივანე (ვანო) მერაბიშვილი ) (ապրիլի 15, 1968[1], Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի քաղաքական և ռազմական գործիչ։ 2004-ից 2012 թվականները գլխավորել Վրաստանի է ՆԳՆ-ն, 2012 թվականին դարձել է Վրաստանի վարչապետ։ «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 թվականին ավարտել է Վրաստանի պոլիտեխնիկական համալսարանի հանքաարդյունաբերական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992—1995 թվականներին աշխատել է պոլիտեխնիկ և ագրարային համալսարաններում, զբաղեցրել է լաբարանտի, ավագ լաբարանտի, ասիստենտի և կրտսեր գիտաշխատողի պաշտոններ։
- 1995 թվականին հանդիսացել է Հողագրծների իրավունքների պաշտպանության համայնքի նախագահ։
- 1999 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։
- 2000 թվականին զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության և բարեփոխումների խորհրդարան կոմիտեի նախագահի պաշտոնը։
- 2002 թվականին եղել է Միասնական ազգային շարժում կուսակցության գլխավոր քարտուղարը։
- 2004 թվականի հունվարի 26-ից հուլիսի 7-ը զբաղեցրել է պետական անվտանգության հարցերով Վրաստանի նախագահի օգնականի պաշտոնը և եղել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
- 2004 թվականի հուլիսի 7-ից դեկտեմբերի 18-ը զբաղեցրել է պետական անվտանգության նախարարի պաշտոնը։
- 2004 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակվել է Վրաստանի նոր ոստիկանության և հասարակական կարգի պահպանման նախարարության (ներքին գործերի նախարարություն) նախարար։
- 2012 թվականի հունիսի 30-ին առաջարկվեց Վրաստանի վարչապետի պաշտոնում, հուլիսի 4-ին հաստատվեց այդ պաշտոնում։
Քրեական գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի փետրվարի 17-ին Քութայիսի քաղաքային դատարանը Մերաբիշվիլիին դատապարտեց 5 տարի ազատազրկման։ Նախկին վարչապետը մեղադրվեց ընտրակաշառք բաժանելու, պետական միջոցները յուրացնելու և վատնելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Թբիլիսիի դատարանը նրան դատապարտեց 4,5 տարի ազատազրկման, Սահակաշվիլիի կառավարման շրջանում ընդդիմադիրների ցույցերը ցրելու համար[2][3]։
2014 թվականի հոկտեմեբերի 20-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Մերաբիշվիլիին դատապարտեց 3 տարի ազատազրկման պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գրիգվլիանիի սպանության համար։ Սպանության պատվիրատուն եղել է Մերաբիշվիլիի կինը՝ Տակո Սալակայան[4][5]։ Քննարկման ընթացքում Վրաստանի բողոքարկումների բարձրագույն դատական ատյանը հայտարարում է, որ պետք է ընթանրացվեն բոլոր գործերի ժամկետները[3]:.
2016 թվականի հունիսին ՄԻԵԴ-ը «Վանո Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի» հայցի վերաբերյալ արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում և դատարանը հիմնավորված է համարել հայցի պնդումը, որ նրա ձերբակալությունը և դատապարտումը իրականացվել է ընդդիմությանը թուլացնելու և նրան դաշտից հեռացնոլւ նպատակով։ Վրաստանի իշխանությունները պարտավորվել են Մերաբիշվիլիին և նրա փաստաբանին վճարել 8 հազար եվրո որպես պատճառված վնասի փոխհատուցում[6]։
Պետական պարգևեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զենք որպես պարգև, ատրճանակ "Ֆորտ-12" պարգևատրվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյի կողմից 2005 թվականի հունիսին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ «Осуждён Вано Мерабишвили». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- 1 2 Вано посадили за митинг
- ↑ Экс-премьер Грузии Вано Мерабишвили приговорён к трем годам тюрьмы
- ↑ Соратник Саакашвили получил второй срок
- ↑ Գեորդգի Դվալի։ Экс-премьер Грузии приговорен к политзаключению Газета "Коммерсантъ" №104 от 15.06.2016, стр. 6
- ↑ "Отличия МВД получали и иностранцы. В июне прошлого года наградные пистолеты получили президент Грузии Михаил Саакашвили и глава МВД Грузии Вано Мерабишвили."
Мустафа Найем. Белый список Луценко // "Украинская правда", 26 ноября 2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ольга Алленова. Глава МВД Грузии: война пока не закончена "Коммерсант.ру", 07.04.2010
| Նախորդող Զուրաբ Ադեիշվիլի |
Վրաստանի պետական անվտանգության նախարարություն 2004 թվականի Հունիսի 7 - 2004թ. Դեկտեմբերի 18 |
Հաջորդող Պաշտոնը վերացրել են |
| Նախորդող Իրակլի Օքրուաշվիլի |
Վրաստանի ոստիկանության և հասարակական կարգի պահպանման նախարարություն 2004 թվականի Դեկտեմբերի 18 |
Հաջորդող Բաչանա Ախալայա Ռոլանդևիչ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանո Մերաբիշվիլի» հոդվածին։ |
|