Վանուազ (ազգային պարկ)
| Տեսակ | Ֆրանսիայի ազգային պարկ, բնության հատուկ պահպանվող տարածք և ազգային պարկ |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածք | Սավոյ |
| Հիմնվել է | հուլիսի 6, 1963 և 1963[1] |
| Մակերես | 528 կմ² և 52 839 հեկտար[1] |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Ֆրանսիա" does not exist. | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist. | |
Վանուազ (ֆրանսերեն՝ Parc national de la Vanoise), Ֆրանսիայի ազգային պարկերից մեկը, որը տեղակայված է Տարանտազիա և Մորիանա դաշտավայրերի մեջտեղում, Ֆրանսիայի Ալպերում[2]։ Իր մեջ ընդգրկում է Վանուազ լեռնազանգվածը։ Հիմնադրվել է 1963 թվականին և համարվում է առաջին ֆրանսիական ազգային պարկը։ Վանուազ ազգային պարկը գտնվում է Սավոյ դեպարտամենտում։ Այնպիսի փոքր գյուղեր, ինչպիսին են Champagny-le-Haut, Տերմինոն, Լա Չիսերետեն, Բրամանսը, Սոլիերես Սարդիերեսը, Ֆրիբուրգը, Պրալոգնա լա Վանուազը, Սեզը, գտնվում են այգու մոտ։ Ազգային պարկը սահմանակից է մի քանի խոշոր ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրերի (Լես Տրոիս Վալեյ, Տինի, Վալ դը Իզեր, Լեզ Արկ, Լա Պլանգնե)։
Սահմանի իտալական կողմում այգու շարունակությունը Գրան Պարադիզոն ազգային պարկն է։ Երկուսը միասին ունեն շուրջ 1250 քառ. կմ տարածք, ըստ այդմ համարվում են ալպիական ազգային պարկերից ամենախոշորը ։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկը հայտնի է Ալպյան այծերով, որոնք նրա խորհրդանիշն են։ Քարայծերը նման են այծերին, դրանք տարվա մեծ մասը անցկացնում են Գրանիցա անտառում։ Նրանք իջնում են ձյան շերտի վրա վաղ գարնանը և ուշ աշնանը, որպեսզի սնվեն նոր ծլարձակած խոտերով։ Ներկայումս Վանուազում ապրում են կրծողներ, գայլեր, սովորական լուսաններ, լեռնային նապաստակներ, գորշուկներ, սպիտակ կզաքիսներ, աքիսներ և շատ այլ կաթնասուններ։
Արգելոցային տարածքում կա ավելի քան 100 թռչնատեսակ։ Գիշատիչ թռչուններից են գառնանգղերը, ոսկե արծիվները և բվեճները։ Այգում հայտնաբերվել են այլ թռչուններ ևս. րանք են սև փայտփորներ, կաքավներ, ալպիական նրբագեղիկներ, ընկուզաբեկներ, ճայակներ և շոտլանդական կաքավներ։ Կարմրաթև մագլցողը բույն շինում է զառիթափ քարափներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
- ↑ «Le territoire du parc | Parc national de la Vanoise». www.vanoise-parcnational.fr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт национального парка Արխիվացված 2017-07-17 Wayback Machine (ֆր.)
- Պաշտոնական կայք
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանուազ (ազգային պարկ)» հոդվածին։ |
| ||||||||||||||
