Վանյա Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանյա Ղազարյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 15, 1906(1906-08-15)
ԾննդավայրՎաչագան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 11, 1973(1973-03-11) (66 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿուսակցությունՀԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Վանյա Աղաջանի Ղազարյան (1906, Վաչագան, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանյա Աղաջանի Ղազարյանը ծնվել է 1906 թվականի օգոստոսի 15-ին Ղափանի շրջանի Վաչագան գյուղում։ Նախնական կրթությունը ստանում է գյուղի դպրոցում։ Այնուհետև նա 1930-1933 թվականներին սովորել է Թբիլիսիի 26 կոմիսարների անվան անդրկովկասյան կոմհամալսարանում[1]։

Մասնակցություն Հայրենական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, ԽՄԿԿ Կենտկոմին կից Լենինյան դասընթացների ունկնդիր Վանյա Ղազարյանն առաջիննների թվում մեկնեց ռազմաճակատ։ Նա կուսակցական-քաղաքական ծավալուն աշխատանք էր կատարում Հարավ-Արևմտյան, Ստալինգրադյան, Դոնի, Առաջին Բելոռուսական ռազմաճակատներում։ Ստացել է մայորի զինվորական կոչում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի հասակից աշխատել է Ղափանի պղնձահանքային կոմբինատում, իսկ 1930 թվականին ընդունվել է հայրենի գյուղի կոլտնտեսության վարչության առաջին նախագահ։ Այնուհետև ընտրվում է Ալավերդու կուսշրջկոմի քարտուղար, իսկ հետագայում աշխատել է Վայքում։

  • 1946-1948 թվականներին նա նշանակվում է Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղար
Վանյա Ղազարյան (1949, Ղափան)
  • 1948-1951 թվականներին աշխատել է Հայաստանի արհեստակցական միության խորհրդի նախագահ։
  • 1951-1958 թվականներին վարում է Հայաստանի կոմունալ տնտեսության մինիստրի առաջին տեղակալի պաշտոնը։
  • 1958 թվականին հոկտեմբերին նշանակվում է հանրապետության հացամթերքների վարչության պետ, իսկ 1970 թվականին՝ Հայկական ՍՍՀ մթերումների մինիստրի առաջին տեղակալ։

Նա բազմիցս ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի կազմում, եղել ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու, ՀԱՍԿԽ-ի անդամ[3]։ Նաև բարերարությամբ էր զբաղվում հայրենի գյուղում։

Մահացել է 1973 թվականին Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ղազարյան Վանյա Աղաջանի».
  2. «Казарян Ваня Агаджанович» (ռուսերեն).
  3. Վաչագանցիները Հայրենական մեծ պատերազմում. էջեր 170–171.