Վանյա Հովհաննիսյան (պատգամավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանյա Հովհաննիսյան
Ծնվել էմարտի 3, 1955(1955-03-03) (69 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Վանյա Վաղիկի Հովհաննիսյան (մարտի 3, 1955(1955-03-03), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանյա Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականի մարտի 3-ին Հրազդանի շրջանի Բջնի գյուղում։ 1980 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը[1]։ Ստացել է ինժեներ-շինարարի որակավորումը։ 1973-1975 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[2]։ 1976-1980 թվականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտում աշխատել է ավագ տեխնիկ, 1980-1983 թվականներին Չարենցավանի հաստոցաշինական ԱՄ-ի «Վերչին» վարչությունում՝ աշխատել է վարչության պետ, արտադրամասի պետ։ 1983-1988 թվականներին Չարենցավանի քաղխորհրդում՝ կապիտալ շինարարության բաժնի պետ, իսկ 1989-1992 թվականներին՝ Չարենցավանի «Արդշինբանկում» աշխատել է գլխավոր ինժեներ։ 1991-1995 թվականներին եղել է Չարենցավանի քաղխորհրդի և Բջնի գյուղխորհրդի պատգամավոր։ 1999 թվականին մայիսի 30-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)[3]։ Եղել է Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ԺԴԿ-ի վարչության անդամ[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անվանի շրջանավարտներ». nuaca.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  2. «★ Ованнисян, Ваня Вагикович - Вики .. | Информация | Что это?». gamesnew.info (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  4. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.