Վանյան և կոկորդիլոսը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | ֆենթեզի ֆիլմ |
Ռեժիսոր | Նատալյա Դաբիժա |
Հնչյունավորում | Օլեգ Տաբակով |
Երաժշտություն | Իլյա Կատաև |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 11 րոպե[1] |
Թվական | 1984 |
«Վանյան և կոկորդիլոսը» (ռուս.՝ «Ваня и крокодил»), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարվել է Կոռնեյ Չուկովսկու «Կոկորդիլոս» հեքիաթի հիման վրա 1984 թվականի «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Նատալյա Դաբիժան ստեղծել է ֆիլմը, որտեղ միավորել է հարթ և ծավալային տիկնիկները[2], որում նշվում է ռեժիսորի մուտքը դեպի նոր սերնդի հեղինակներ[3]։
Մուլտֆիլմի գլխավոր հերոսը փոքրիկ տղա Վանյան է, որը խիզախորեն փրկում է քաղաքը սարսափելի կոկորդիլոսից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրող Կոռնեյ Չուկովսկին և իր փոքրիկ որդին գնացքով գնում էին։ Տղայի ատամն ուժեղ ցավում էր, հայրը ցավը մոռացնելու համար սկսեց նրա համար հեքիաթ պատմել։ Այդ ամենը տեղի է ունեցել 1916 թվականին։
Կոկորդիլոսը հագուստով և գլխարկով քայլում էր Պետրոգրադի փողոցներով և խոսում էր թուրքերեն։ Կոկորդիլոսը, տեսնելով շատրվանը, հանեց վերևի հագուստը և սուզվեց ջուրը։ Քաղաքի բնակիչները տեսան, որ նա իրենց նման չէ, սկսեցին վախենալ, իսկ այնուհետև սկսեցին նրա վրա ծիծաղել և ոստիկանություն կանչեցին։ Կոկորդիլոսը պատահաբար կուլ է տալիս շնիկին և ոստիկանին, դրանով վախեցնելով բոլոր մարդկանց։ Բայց Վանյա Վասիլիչը չվախեցավ նրանից և հաղթեց իր գնդակով։ Կոկորդիլոսը թքեց շնիկի և ոստիկանի վրա, բնակիչները ուրախացան և իրենց երախտագիտությունը հայտնեցին Վանյային։
Կոռնեյ Չուկովսկին ավարտեց իր հեքիաթը և տղան քնեց։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]ռեժիսոր | Նատալյա Դաբիժա |
սցենարիստ | Դմիտրի Պոլոնսկի |
բեմադրող-նկարիչ | Մ. Հայսման, Տ. Արզամասովա |
նկարիչ-մուլտիպլիկատորներ | Սերգեյ Կոսիցին, Օլգա Պանոկինա, Միխայիլ Պոսման, Նատալյա Դաբիժա |
օպերատորներ | Վլադիմիր Սիդորով, Սերգեյ Խլեբնիկով |
կոմպոզիտոր | Իլյա Կատաև |
ձայնային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
խմբագիր | Ելենա Նիկիտկինա |
տիկնիկներ և դեկորացիաներ | Վլադիմիր Աբակումով, Վլադիմիր Ասիլով, Նատալյա Բարկովսկայա, Նատալյա Գրինբերգ, Վիկտոր Գրիվշին, Պավել Գուսև, Միխայիլ Կոլտունով, Վալենտին Լադիգին, Լիլիանա Լյուտինսկայա, Օլեգ Մասաինով, Վլադիմիր Մասաինով, Նինա Մոլևա, Վալերի Պետրոա, Մարինա Չեսնոկովա |
տեսքստը կարդում է | Օլեգ Տաբակովը |
մոնտաժող | Նադեժդա Տրեշչյովա |
գեղարվեստական ղեկավար | Նիկոլայ Սերեբրյակով |
տնօրեն | Գրիգորի Խմարա |
Փառատոններ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 թվական՝ երիտասարդ կինոգործիչների առաջին մրցանակը Մոսկվայի փառատոնում[2]։
DVD հրատարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին DVD տարբերակով թողարկվել է «Մանկական ալբոմ» ժողովածուն։ Դիստրիբյուտորը՝ «Խոշոր պլան»։ Մուլտֆիլմերի ժողովածուի մեջ մտնում էին «Սիրամարգի պոչը», «Մանկական ալբոմ», «Վանյան և կոկորդիլոսը», «Տարօրինակ առաջնությունը», «Աղվես Պետրիկեևնան», «Տիկնիկների պարը» մուլտֆիլմերը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- М. Петровский. ««Крокодил в Петрограде»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Сергей Капков. Наталья Дабижа // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Георгий Бородин: «Киностудия „Союзмультфильм“ Краткий исторический обзор» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ваня и крокодил» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Ваня и крокодил»
|