Վանկուվերի հանրային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vancouver Public Library
(Վանկուվերի հանրային գրադարան)
Изображение логотипа
Գրադարանի կենտրոնական մասնաճյուղ (Լայբրարի-Սքուեր,Վանկուվեր)
Երկիր Կանադա
Տեսակգրադարան, գրադարանային համակարգ և հանրային գրադարան
Հիմնվել է1869
ՏեղադրությունՎանկուվեր
Մասնաճյուղեր22
Հավաքածուներ
Չափ2.6 մլն[1]
Հասանելիություն և օգտագործում
Շրջանառություն9.5 մլն[1]
Պոտենցիալ անդամներ427 975[1]
Այլ տվյալներ
Բյուջե43 559 151 $ (2012)[2]
Անձնակազմ578 000 (2006)
Կայքvpl.ca(անգլ.)

Վանկուվերի հանրային գրադարան (անգլ.՝ Vancouver Public Library, VPL) Վանկուվեր քաղաքի գրադարանային համակարգ, Կանադա։ 2013 թվականին գրադարանում գրանցվել է ավելի քան 6.9 միլիոն այցելություն՝ ներառելով շուրջ 9,5 միլիոն նյութեր՝ գրքեր, սկավառակներ, ամսագրեր, էլեկտրոնային գրքեր և նման իրեր։ Գրադարանից օգտվողները սպասարկվում են 22 տարբեր հասցեներով և նաև առցանց։ Գրադարանն ունի մոտ 428.000 ակտիվ ընթերցողներ[1]՝ դառնալով երրորդ ամենամեծ հանրային գրադարանը Կանադայում։

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեղեկատվական որոնման ծառայության
  • Տեղեկատվական համայնք
  • Համացանցի հասանելիությունը
  • Ընթերցողի խորհրդատվական ծառայություն
  • Երեխաների, երիտասարդների և մեծերի համար ծրագիր
  • Առաքում այն ընթերցողների համար, ովքեր չեն կարողանում տնից դուրս գալ
  • Միջգրադարանային գրքերի պատվեր
  • Անվճար ներբեռնման համար էլեկտրոնային գրքեր և աուդիոգրքեր

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարնեգի գրադարան

1869 թվականի հունվարին Հասթինգս Միլի կառավարիչ Ջ. Ա. Ռեյմուրը բացեց «Նյու Լոնդոնյան մեխանիկայի ինստիտուտ»-ը, ներառելուվ հանդիպումների սենյակ և գրադարան՝ գործարանի աշխատակիցների համար։ 1869 թվականի մարտին այն անվանվեց Հասթինգսի գրական ինստիտուտ՝ ի պատիվ ադմիրալ Ջորջ Ֆովլեր Հասթինգսի։ Այս կառույցի փաստաթղթերը չի պահպանվել, բայց հայտնի է, որ անդամակցությունն ըստ բաժանորդագրության էր։ Ինստիտուտը շարունակեց գործել մինչև 1886 թվականի ապրիլի 6-ը, երբ Գրենվիլ շրջանը մտավ Վանկուվերի կազմի մեջ։ 1886 թվականի հունիսի 13-ի Վանկուվերի մեծ հրդեհից հետո, չգործող Հասթինգի գրական ինստիտուտի 400 գրքեր փոխանցվեցին Վանկուվերի նոր հիմնադրված ընթերցասրահին։ Սրահը բացվել է 1887 թվականի դեկտեմբերին Վեսթ-Քորդովա 144 փողոցում՝ «Thomas Dunn and Company» սարքավորումների խանութի վերևում։ Երբեմն այն կոչում են նաև Վանկուվերի ազատ գրադարան։

1890-ականների վերջին YMCA (արևմտյան Հասթինգի շրջան) շենքի դահլիճը շատ փոքր էր նոր այցելուների համար։ Այդ ժամանակ էլ ամերիկյան արդյունաբերող և բարերար Էնդրյու Կարնեգին գումար նվիրաբերեց շատ քաղաքների՝ գրադարանների կառուցման համար։ 1901 թվականին Վանկուվերի իշխանությունները նրան խնդրեցին հատկացնել գումար՝ քաղաքում նոր գրադարան կառուցելու համար։ Քարնեգին համաձայնել էր նվիրաբերել 50.000 դոլար այն պայմանով, որ քաղաքը կտրամադրի անվճար տարածք և նա գրադարանին կհատկացնի տարեկան 5000 դոլար։ Վանկուվերի արևելքի եւ արևմուտքի միջև անմիջապես ծագեց վեճ, թե որտեղ տեղադրել նոր շենքը։ Հանրաքվեի արդյունքում ընտրվեց Հասթինգս-սթրիթի և Վեսթմինստեր-սթրիթի (այժմ Մեյն-սթրիթ) հողամասը՝ առաջին քաղաքապետարանի հարևանությամբ։

1902 թվականի մարտի 29-ին մասոնական միաբանության մեծ ժողովարանի անդամները գրավեցին շենքի անկյունաքարը, որի տակ դրեցին մասոնական փաստաթղթերը, միավորման մասին քաղաքային ակտի պատճենը, տարբեր պաշտոնյաների ցուցակները, ինչպես նաև նամականիշերի և մետաղադրամների նմուշներ, որոնք գտնվում էին շրջանառության մեջ։

Շենքը կառուցվել է Վերածննդի դարաշրջանի ռոմանական ոճով՝ Վանկուվերի ճարտարապետ Ջորջ Գրանտի նախագծով։ Այն զարդարված էր իոնային սյուներով, գմբեթաձև և Ֆրանսիական մանսարդե տանիքով։ Հիմքի համար գրանիտը Ինդիան-Արմ-ից էր, իսկ պատի հաստության ավազաքարը 10 դյում էր՝ Գաբրիոլա կղզուց։ Էլեգանտ, պարուրաձև, մարմարե աստիճաններն արտադրված էր Վիկտորիայի Albion Iron Works գործարանում, որի ստեղծման համար ծախսվել է 2 279 000 դոլար և 4485 կգ երկաթ ու պողպատ։

Մեծ, բազմաֆունկցիոնալ վիտրաժային պատուհանի ներքևում գտնվող 3 փոքր պատուհանները պատրաստված էին Տորոնտոյի Ն. Տ՚ Լեոնի արհեստանոցում։ Վիտրաժների վրա պատկերված էին Միլթոնը, Շեքսպիրը, Սփենսերը, Բյորնսը, Սքոթը և Մուրը։ Ներքևի 3 պատուհանները հանվեցին 1958 թվականին, երբ գրադարանի շենքը վերածվեց թանգարանի և երկար ժամանակ պահվեցին պահեստներում։ 1985 թվականին վերադարձվեցին շենքին։ Գրադարանի առաստաղները և պատերը պատրաստված էին ամուր փայտերից, հատակը՝ կաղնուց։ Ութ բուխարիները տաքացնում էին սենյակները։ Գրադարանում կային հատուկ սենյակներ կանանց և երեխաների համար, շախմատի սենյակ, թերթերի ընթերցասրահ, պատկերասրահ, դասախոսության դահլիճ, իսկ երրորդ հարկում գտնվում էր գեղարվեստական, պատմական և գիտական ասոցացիան (այժմ Վանկուվերի թանգարան)։ Գրադարանը բացվել է 1903 թվականի նոյեմբերին[2]։ Այսօր այս շենքը հիմնականում օգտագործվում է որպես արևելյան Դաունթաունի բնակիչների համայնքային կենտրոն։ Գրադարանը գտնվում էր Հասթինգ-սթրիթ-ի և Մեյն-սթրիթ-ի շենքում մինչև 1957 թվականը, երբ բացվեց նոր շենք Բարարդ-սթրիթ 750-ում։

Տեղափոխությունը տեղի է ունեցել հոկտեմբերին, իսկ 1957 թվականի նոյեմբերի 1-ին նոր շենքը հանդիսավոր բացվեց։ Շենքում գրադարանը գործեց մինչև 1995 թվականի ապրիլի 22-ը, որից հետո տեղափոխվեց Լայբրարի-Սքուեր (Վեսթ-Ջորջիա-սթրիթ, 350)։ Այս շենքը գտնվում էր Դաունթաունում և արժեր 106,8 միլիոն կանադական դոլար։ Այն բացվեց 1995 թվականի մայիսի 26-ին՝ դառնալով գրադարանի կենտրոնական մասնաճյուղը։

Կենտրոնական մասնաճյուղ և Լայբրարի-Սքուեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին գրադարանը Բերարդ-սթրիթում
Կենտրոնական բաժնի նախասրահը

Լայբրարի-Սքուեր՝ համալիր Վանկուվերի դաունթաունում, որը ներառում է Վանկուվերի գրադարանի կենտրոնական մասնաճյուղը, դաշնային կառավարության աշտարակը և մի շարք հաստատություններ։ Արտաքուստ այն հիշեցնում է հռոմեական Կոլիզեումը։ Համալիրի կենտրոնում գտնվում է ինը հարկանի ուղղանկյուն կառույց, որտեղ տեղակայված են գրապահոցներ և գրադարանային ծառայություններ։ Նրան շրջապատում է սյունաշարով կոր պատ, որտեղ գտնվում են ընթերցասրահները, որոնք գլխավոր մասնաշենքին միացված են կամուրջներով ու գտնվում են ապակե տանիքի տակ։

Նույն տանիքը ծածկված է համալիրի արևելյան կողմում գտնվող ընդարձակ դահլիճով, որը գտնվում է գրադարանի և մյուս կոր պատի միջև։ Այն ծառայում է որպես նախասրահ։ Այսօր շենքի 8-րդ և 9-րդ հարկերում գտնվում է Բրիտանական Կոլումբիա նահանգի կառավարությունը։ Նախատեսվում էր, որ 2015 թվականին այն կտեղափոխվի այլ վայր՝ ազատելով գրադարանի վերին հարկերը։

Լայբրարի-Սքուերի շինարարությունը դարձավ ամենամասշտաբային նախագիծը Վանկուվերի պատմության մեջ։ Համալիր կառուցելու որոշումը կայացվել է 1990 թվականի նոյեմբերին՝ հանրաքվեի միջոցով։ Քաղաքում անցկացվել էր ճարտարապետական աշխատանքների մրցույթ, որտեղ հաղթեց առավել ռադիկալ տարբերակը, որն առաջարկվել էր Մոշե Սաֆդիի և «DA Architects» ընկերության կողմից։ Ըստ դաշնային կառավարության հետ պայմանավորվածության, նախագծում ներառվում էր 21 հարկանի աշտարակ՝ գրասենյաակներով, որը նրանք վարձակալել էին երկար ժամկետով, իսկ դրա փոխարեն կառավարությունը շինարարության համար տրամադրեց տարածք և փող։ Համալիրը կառուցվել է 1993-1995 թվականներին։ Մինչ օրս աշտարակը օգտագործվում է դաշնային կառավարության կողմից։ Բացի գրադարանի կենտրոնական գրասենյակից և դաշնային աշտարակից, համալիրն ներառում է մի շարք խանութներ, ռեստորաններ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայան։ Գրադարանի տանիքում գտնվում է այգի, որը նախագծված է կանադական դիզայներ Քորնելի Օբերլենդերի կողմից՝ կանադական դիզայնով (անհասանելի է հաճախման համար)։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի շենք (ներառյալ խանութները, մանկական հատվածը և կայանատեղին).

  • 9 հարկ
  • մակերես — 37 հազար մ²
  • 1,3 մլն գիրք, պարբերականներ և նման նյութեր, որոնք կարող են շենքի ներսում տեղափոխվել ուղղահայաց և հորիզոնական կոնվեյերների օգնությամբ
  • 51 կմ կաբել
  • ավելի քան 1200 նստատեղ
  • ավելի քան 700 ավտոկանգառներ և կայանատեղիներ հեծանիվների համար
  • մոտավոր արժեքը — 107 միլիոն կանադական դոլար

Դաշնային աշտարակ.

  • մոտավոր արժեքը — 50 մլն կանադական դոլար

Այլ բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասենյակի մուտքը Քենսինգթոնում

Գրադարանի առաջին հիմնական մասնաճյուղը բացվել է 1927 թվականին Կիտսիլանոյում (4-րդ Վեսթ-Ավենյու, 2375)։ 1943 թվականին բացվեց ևս 1 բաժին՝ Կերիիսդեյլեում (42-րդ ավենյու և Ուեսթ-զբոսայգի)։ Դրանից հետո ավելի հաճախ բացվեցին նոր մասնաճյուղերը, վերջինը բացվեց 2011 թվականին՝ ստանալով գրադարանի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի՝ Թելի Սալմանի անունը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Vancouver Public Library Annual Report 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  2. 2,0 2,1 «Vancouver Public Library Annual Report 2012». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Vancouver Public Library: About the Library». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]