Վանկուվերի երաժշտական ակադեմիա
Վանկուվերի երաժշտական ակադեմիա | |
|---|---|
| Տեսակ | երաժշտական դպրոց և բարեգործական կազմակերպություն |
| Հիմնադրված է | 1969 |
| Ընդհանուր անձնակազմ | ▲17 մարդ (2024)[1] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Վանկուվեր |
| Կայք | vancouveracademyofmusic.com |
Վանկուվերի երաժշտական ակադեմիա, Կանադա | |
Վանկուվերի երաժշտական ակադեմիա (անգլ.՝ Vancouver Academy of Music, VAM), կանադական երաժշտական կոնսերվատորիա Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա։ Դպրոցը հիմնադրվել է 1969 թվականին Վանկուվերի համայնքի արվեստի խորհրդի կողմից որպես Մեծ Վանկուվերի համայնքային երաժշտության դպրոց։ Ի սկզբանե դպրոցը գտնվել է Արևմտյան 12-րդ պողոտայում, բայց 1976 թվականի մայիսին տեղափոխվել է Վանիե այգու երաժշտական կենտրոն։ 1979 թվականին դպրոցը պաշտոնապես անվանվել է Վանկուվերի երաժշտական ակադեմիա։ Վանկուվերի երաժշտական ակադեմիան ներկայումս ունի երկու մասնագիտական բաժին, ուսանողական բաժին կատարողական կարիերան կատարելագործելու և նախապատրաստական բաժին նախադպրոցական տարիքի երեխաների և մեծահասակների համար[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Վանկուվերի երաժշտական ակադեմիան հիմնադրվել էր, այն դասընթացներ էր կազմակերպում միայն պատանիների համար՝ Օրֆի, Սուզուկի և Կոդայի մեթոդներով։ 1971 թվականին երաժշտության տնօրեն, Ջերոլդ Գերբրեխտը (Վանկուվերի սիմֆոնիկ նվագախմբի երկարամյա գլխավոր շեփորահարը) դարձավ դպրոցի երաժշտական տնօրեն և ընդլայնեց դպրոցը՝ ներառելով երաժշտական տեսության, պատմության, կոմպոզիցիայի, պարերի և մասնավոր գործիքային և ձայնային ուսուցման դասընթացներ չափահասների համար։ Դպրոցում ձևավորվեց նաև նվագախումբ և երգչախումբ, սակայն որևէ աստիճան չի շնորհվում [2]:
Ակադեմիայի ծրագրային առաջարկները շարունակվում էին ընդլայնվել 1970 և 1980-ական թվականների ընթացքում` վարպետության դասեր, օպերային սեմինարներ և այլ մասնագիտացված դասընթացներ։ Այս հաջողության շնորհիվ դպրոցը ստեղծեց կոլեգիալ ծրագիր, Ս. Ք. Լի Քոլեջի ծրագիրը, 1987 թվականին համագործակցելով Թոմփսոն Ռիվերս համալսարանի (TRU) և Բրիտանական Կոլումբիայի բաց համալսարանի (BCOU) հետ։ Թոմփսոն Ռիվերս համալսարանում ուսանողները հաճախում են ոչ երաժշտական դասընթացների և երաժշտական դասընթացներ են անցնում ակադեմիայում։ Երաժշտության բակալավրի աստիճանը շնորհվում է Բրիտանական Կոլումբիայի բաց համալսարանի կողմից[2]։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիսլ Էլլիս, կոմպոզիտոր
- Չան-հոն Գոհ, բալետի պարող
- Սանհի Ստեպակ, սոպրանո
- Ջոն Կիմուրա Փարքեր, դաշնակահար
- Ջեյմս Փարքեր, դաշնակահար
- Գվեն Հոեբիգ, ջութակահար
- Դեսմոնդ Հոեբիգ, թավջութակահար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.charitydata.ca/charity/vancouver-academy-of-music/108166240RR0001/
- ↑ 2,0 2,1 2,2 «Vancouver Academy of Music at thecanadianencyclopedia.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
