Վանես Մարտիրոսյան
| Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վանես Մարտիրոսյան | |
|---|---|
| Ծնվել է | Վանես Նորիկի Մարտիրոսյան մայիսի 1, 1986 (39 տարեկան) |
| Մահացել է | Նոյեմբերի 23 ԱՄՆ |
| Այլ անուններ | Մղձավանջ |
| Երկիր | |
| Ազգություն | ամերիկահայ |
| Հասակ | 1,85 մ |
| Կարգ | Առաջին միջինքաշային |
| Տիրույթ | 1,85 մ |
| Պրոֆեսիոնալ բռնցքամարտ | |
| Ընդհանուր | 36 |
| Հաղթանակներ | 34 |
| Նոկաուտով | 21 |
| Պարտություններ | 1 |
| Ոչ ոքի | 1 |
Վանես Նորիկի Մարտիրոսյան (անգլ.՝ Vanes Martirosyan, մայիսի 1, 1986, Աբովյան, Հայաստան - նոյեմբերի 23, 2025[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։
Եղել է WBC վարկածով առաջին միջինքաշային չեմպիոն։
Ծնվել է Աբովյան քաղաքում` նախկին բռնցքամարտիկ Նորիկ Մարտիրոսյանի ընտանիքում։ Չորս տարեկանում ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Գլենդել (Կալիֆոռնիա նահանգ)[2]։
2004 թվականին, 18 տարեկան հասակում, ներկայացրել է ԱՄՆ սիրողական բռնցքամարտի հավաքականը Աթենքի ամառային օլիմպիական խաղերում։ Օլիմպիական խաղերից հետո Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ մարզական պայմանագիր է կնքում «Top Rank» պրոմոտերական ընկերության հետ։ Մարզիչ Ֆրեդդի Ռոաչայի ղեկավարությամբ Մարտիրոսյանը մասնագիտական նորամուտի ժամանակ պարտության է մատնել մեքսիկացի բռնցքամարտիկ Ջեսսի Օրտային՝ սկիզբ դնելով 32-0 անընդմեջ հաղթանակների շարանին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Songalia R. Vanes Martirosyan, former world title challenger, dies at 39 — 2025.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.(անգլ.)
- ↑ «Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կմրցի ուկրաինացի Անդրեյ Ցուրկանի հետ». «ՊանԱրմենիան». 2009 թ․ հունիսի 25.(հայ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-12-22 Wayback Machine(անգլ.)
- Էջը Boxrec.com կայքում Արխիվացված 2015-03-09 Wayback Machine(անգլ.)
- Էջը Սպորտս-ռեֆերենսում Արխիվացված 2012-11-12 Wayback Machine(անգլ.)