Վանեսա Մորգան Մզիրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վանեսա Մորգան
Vanessa Morgan by Gage Skidmore.jpg
Ծնվել է1992 թվականի մարտի 23
ԾննդավայրԿանադա, Օտավա, Օնտարիո
ՔաղաքացիությունԿանադա Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի
IMDbID ID 0605081
vanessamorgan.ca

Վանեսա Մորգան Մզիրեյ (անգլ.՝ Vanessa Morgan Mziray, մարտի 23, 1992(1992-03-23)[1], Օտտավա, Կանադա[2]), կանադացի դերասանուհի և երգչուհի։ Հայտնի է դարձել «Կարտերի որոնումներում» սերիալի Բեատրիքս Կաստրոյի, «The Latest Buzz» պատանեական սիթքոմի Ամանդա Փիրսի և Disney ալիքի «Իմ դայակը վամպիր է» ֆիլմի Սարայի դերերի շնորհիվ։ Նա նաև խաղում է Թոնի Թոպազի դերը «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում, ինչպես նաև արքայադուստր Լիրայի դերը «Շաննարայի քրոնիկները» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեսա Մորգանը ծնվել է Օտտավայում (Կանադա)։ Նրա հայրը Հարավային Աֆրիկայից է, իսկ մայրը՝ Շոտլանդիայից[3]։ 1999 թվականին նա հաղթել է «Փոքրիկ Միսս Ամերիկա» մրցույթում[4]։ Մորգանը դպրոցն ավարտել է 2010 թվականին[4]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Մորգանը նկարահանվել է «A Diva’s Christmas Carol» ֆիլմում։

Հայտնի է դարձել 2007 թվականին Family Channel ալիքի «The Latest Buzz» սերիալի դերից հետո, բացի այդ նա նաև երգել է այդ ֆիլմի համար։

2010 թվականին նա նկարահանվել է «Լրտես Հերրիետ. Բլոգների պատերազմ» ֆիլմում։ Արդեն հաջորդ 2011 թվականին խաղացել է «Իմ դայակը վամպիր է» ֆիլմում Սարայի դերը[5]։

2011 թվականին Մորգանը հայտնվել է «Հիասքանչ «արքայազն»» ֆիլմում Մեթոմ Պրոկոպի և Սարա Հայլենդի հետ։ Նաև խաղացել է Disney Channel ալիքի «Ավագ դպրոց» ֆիլմում Կեմերովայի ընկերուհու՝ Վանեսայի դերը, և նկարահանվում է «Դեգրասի» սերիալի 12-րդ եթերաշրջանում[6]։ Այժմ նկարահանվում է «Ռիվերդեյլ» պատանեական սերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Թվական Անվանում Դեր Notes
2000 A Diva’s Christmas Carol փոքրիկ Իբոնի հեռուստատեսային ֆիլմ
2010 Լրտես Հերրիետ. Բլոգների պատերազմ Մերիոն Հերիտոուն հեռուստատեսային ֆիլմ
2010 Frankie and Alice փոքրիկ Ֆրենկի թատերական ֆիլմ
2010 Իմ դայակը վամպիր է Սարա հեռուստատեսային ֆիլմ
2011 Հիասքանչ «արքայազն» Հաննա
Հեռուստատեսություն
Թվական Անվանում Դեր Notes
2007-2010 The Latest Buzz Ամանդա Փիրս Գլխավոր դեր
2011-2012 Իմ դայակը վամպիր է Սարա Գլխավոր դեր
2012-ից միչև այսօր Ավագ դպրոց Ժանա Գոսամեր/Վանեսա Լաֆոնտեն
2012-ից մինչև այսօր Դեգրասի Զայնա ՄակՖարլեյն Գլխավոր դեր
2017 Շաննարայի քրոնիկները Լիրիա Գլխավոր դեր
2017-ից մինչև այսօր Ռիվերդեյլ Թոնի Թոպազ Գլխավոր դեր

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ
Ano Canção Album
2007 «The Latest Buzz» The Latest Buzz սերիալից
2008 «Stand Up» The Latest Buzz սերիալից
2008 «Cinderella» The Latest Buzz սերիալից
2009 «Your Little Girl» The Latest Buzz սերիալից
2010 «Goodbye»
2011 «Best of All»
2011 «Break Even»
2012 «Get This Party Started»

Պարգևատրումներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Պարգևատրում Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2018 Teen Choice Awards «Լավագույն ճեղքվածք: հեռուստասերիալի դերասան» Ռիվերդեյլ Հաղթանակ
«Բեմի գող» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Cast bios for Geek Charming - Vanessa Morgan "Hannah"»։ Disney Channel Medianet։ Արխիվացված օրիգինալից-ից October 21, 2011-ին 
  3. @VanessaMorganxo: Yes I'm canadian!... July 15, 2011, Official Twitter account
  4. 4,0 4,1 «Vanessa Morgan News»։ VanessaMorgan.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-29-ին։ Վերցված է July 1, 2011 
  5. «The Celebrity Dish Twenty Minutes with Bruce McDonald and Vanessa Morgan»։ UrbamMoms.ca։ October 5, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-29-ին։ Վերցված է July 1, 2011 
  6. Byrne Craig (June 28, 2012)։ «Degrassi Season 12 Image Gallery: Meet The New Students!»։ KSiteTV։ Վերցված է July 21, 2012