Վանեսա Մարսիլ
Վանեսա Մարսիլ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1968[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Indio, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Քորի Ֆիլդման և Carmine Giovinazzo? |
Պարգևներ և մրցանակներ | Ցերեկվա Էմմի մրցանակ |
vanessamarcil.net | |
Վանեսա Մարսիլ Ջովինաձո (անգլ.՝ Vanessa Marcil-Giovinazzo[2] , արտասանվում է /mɑrˈsɛl/, ծննդյան անունը Սալլի Վանեսա Օրտի անգլ.՝ Sally Vanessa Ortiz, 1968, հոկտեմբերի 15 [3]), ամերիկացի դերասանուհի։ Ոչ մեծ հռչակ է ձեռք բերել «Գլխավոր հոսպիտալ» սերիալում Բրենդի Բարեթ Կարինթսոնի, «Բեվերլի Հիլզ, 90210»-ում Ջին Քինքեյդի և «Լաս Վեգաս» հեռուստասերիալում Սեմ Մարկեսի դերերը տանելով։
Բովանդակություն
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանեսան չորս երեխաներից ամենափոքրն է, Կալիֆոռնիա նահանգի Ինդիո քաղաքում՝ դեղաբույսեր վաճառող Պատրիս Մարսեդի և կապալառու Պիտեր Օրտիսի ընտանիքում[4][5]։ Ավելի ուշ նրա ծնողները բաժանվել են[6]։ ԴԵրասանուհու հայրը մեքսիկացի է, մայրը՝ ֆրանսիական, իտալական և պորտուգալական արմատներով ամերկացի[7]։
Մարսիլը 1989-2002 թվականների ընթացքում ամուսնացած է եղել Քորի Ֆալդմանի հետ, սակայն երբեմն նա հերքում է այդ փաստը[8]։ Օրինակի համար, 2005 թվականի հունիս ամսվա «Maxim» ամսագրի հարցազրույցում, դերասանուհին ասել է․ «Ես Քորիի հետ ամուսնացած չեմ եղել։ Ես նրա հետ պատանի ժամանակ թմրանյութեր եմ օգտագործել[9]։ Ինչպես էլ որ լինի, Նևադա նահանգի ամուսնությունների մասին տեղեկությունները փաստում է այն բանը, որ Ֆելդմանը և Մարսիլը ամուսնացել է են 1989 թվականի օգոստոսի 6-ին՝ Վանեսան գրանցվել է որպես Սալա Վանեսա Օրտիս[10]։
1995-1997 թվականների ընթացքում Մարսիլը հանդիպել է Նատան Ֆիլիոնի հետ[11], իսկ 1999-2003 թվականների ընթացքում՝ իր նախկին կոլեգա Բրայան Օսթին Գրինի հետ։ 2002 թվականի մարտի 30-ին ծնվեց Մարսիլի ու Գրինի տղան (նրանք ամուսնացած չէին)՝ Կասիուս Լիջա Մարսիլ Գրինը (անգլ.՝ Kassius Lijah Marcil-Green)[12]։ Դերասանուհին սիրավեպ է ունեցել նաև Թայլեր Քրիստոֆերի հետ[13]։
2010 թվականի հուլիսի 11-ին Նյու Յորքում Մարսիլն ամուսնացել է դերասան Կարմին Ջովինաձոյի հետ[14]։ 2011 թվականի հունիսին զույգը հայտարարեց, որ սպասում է իր առաջնեկին[15], սակայն 2011 թվականի դեկտեմբերին Ջովինաձոն Twitter-ով հայտարարեց, որ Մարսիլը կորցրել է երեխային[16]։ 2012 թվականի օգոստոսի 17-ին Վանեսան Կամինից ապահարզան պահանջեց[17]: Նրանք պաշտոնապես բաժանվել են 2013 թվականի մարտին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1992 թվականին «Գլխավոր հոսպիտալ» սերիալում հայտնվելը, Մարսիլը խաղացել է բազմաթիվ թատերական ներկայացումների մեջ։ Դերակատարման համար դերասանուհին երեք անգամ «Էմմի» մրցանակ է ստացել (1997, 1998 և 2003 թվականներին), նաև 2003 թվականին ստացել է «երկրորդ պլանի կնոջ դերի առաջնակարգ կատարում» մրցանակ։ 1998 թվականի փետրվարին «գլխավոր կնոջ դերի առաջնակարգ կատարում» անվանակարգով ստացել է «Soap Opera Digest Awards» մրցանակ[18]։
1994 թվականին նկարահանվել է Պրինսի «The Most Beautiful Girl in the World» երաժշտական տեսահոլովակում, ինչպես նաև հաջորդ տարում ընդգրկվել է People ամսագրի կողմից կազմված «աշխարհի 50 ամենգեղեցիկ մարդկանց» շարքի մեջ[19]։ 1996 թվականին ստացել է իր առաջին դերը մեծ ֆիլմում, Նիկոլաս Քեյջի, Շոն Քոններիի, Էդ Հարիսի հետ խաղացել է «ժայռը» կինոնկարում։
«Գլխավոր հոսպիտալում» վեց տարի նկարահանվելուց հետո, դերասանուհին 1998 թվականին լքում է այն և սկսում նկարահանվել «Սիրել, կարդալ և խաբել» հեռուստատեսային ֆիլմում, մշտական դեր է ստացել Սթիվեն Սփիլբերգի «Անհավանական պատահականություն» պրոդյուսերակկան ծրագրում։ 1998 թվականի նոյեմբերին դերասանուհին միացել է հայտնի երտիասարդական Բևեռլի Հիլզ, 90210 դրամայի դերասանական կազմին, որտեղ շնորհավորական ուղերձ է հղել Ջերեմի Սիստոյին: 1999 թվականին խաղացել է երկու անկախ ֆիլմերում՝ «Լավագույն տղաները քնում են միայնակ» և «Սեր մինչև անդունդը»:
Փիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Телевидение | ||||
---|---|---|---|---|
Տարի | Անվանում | Օրիգանալ անվանումը | Դերը | Ծանոթագրություն |
1996 | Ժայռը | The Rock | Կառլա Պաստոլիցի | |
1997 | Երազանք պահիր | 976-WISH | Դանիել | կարճամետրաժ ֆիլմ |
1999 | Լավ տղաները մենակ են քնում | Nice Guys Sleep Alone | Էյրին | |
2000 | Մեր միջև գտնվող անդունդը | This Space Between Us | Մեգգի Հարթի | |
2002 | Հաքեր | Storm Watch | Տեսս Վուդվարդ | Անվան գործածության այլ ձևերը «Virtual Storm» և «Code Hunter» |
2010 | Բանենի ճանապարհը | The Bannen Way | Մեդիսոն | վեբ սերիալ |
Մրցանականեր և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Արդյունք | Անվանակարգում | Սերիալի անվանումը |
---|---|---|---|---|
1994 | «Դայջեստ» մրցանակ | Առաջադրված | Նորեկ կնոջ առավել լավ կատարում | Գլխավոր հոսպիտալ |
1995 | Soap Opera Digest Awards | Առաջադրված | Ամենալավ զույգը (Մորիս Բենարդի հետ) | Գլխավոր հոսպիտալ |
1997 | «Էմմի» ցերեկային մրցանակ | Առաջադրված | «Էմմի» ցերեկային մրցանակ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար | Գլխավոր հոսպիտալ |
1997 | Soap Opera Digest Awards | Հաղթանակ | Ամենավառ կերպար ունեցող դերասանուհին | Գլխավոր հոսպիտալ |
1998 | «Էմմի» ցերեկային մրցանակ | Առաջադրված | «Էմմի» ցերեկային մրցանակ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար | Գլխավոր հոսպիտալ |
1998 | Soap Opera Digest Awards | Հաղթանակ | Գլխավոր դերի առավել լավ կատարում | Գլխավոր հոսպիտալ |
2003 | «Էմմի» ցերեկային մրցանակ | Հաղթանակ | «Էմմի» ցերեկային մրցանակ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար | Գլխավոր հոսպիտալ |
2003 | Soap Opera Digest Awards | Հաղթանակ | Հանդիսավոր վերադարձը իր դերին | Գլխավոր հոսպիտալ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ «Actress Vanessa Marcil Weds CSI NY Star!»։ UsMagazine.com
- ↑ According to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At Ancestry.com
- ↑ Vanessa Marcil(չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ «Vanessa Marcil Biography (1990–)»։ Filmreference.com։ Վերցված է May 24, 2011
- ↑ «Vanessa Marcil Biography – Yahoo! Movies»։ Movies.yahoo.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է May 24, 2011
- ↑ «Vanessa Marcil – Profile, Latest News and Related Articles»։ Eonline.com։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին։ Վերցված է 2011-05-24
- ↑ Vanessa Marcil Married Corey Feldman (1989—2003)
- ↑ Стать «Viva Vanessa». Журнал Maxim, июнь 2005. Страница 148
- ↑ AiLIS Public Inquiry Nevada
- ↑ «VANESSA MARCIL TELLS ALL»։ corinthoscompound.com (originally a Soap Opera Digest interview)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է September 11, 2011
- ↑ «Vanessa Marcil Biography»։ askmen.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է December 25, 2008
- ↑ Ciaccia, Maria։ «Tyler Christopher»։ About.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է March 8, 2012
- ↑ Porter, Rick (July 13, 2010). «Vanessa Marcil, CSI: NY star Carmine Giovinazzo get married». Zap2it. Retrieved July 17, 2010.
- ↑ Kroll, Dan J. (June 23, 2011). «Vanessa Marcil announces she’s pregnant». SoapCentral. Retrieved July 3, 2011.
- ↑ Perry, Shayla (December 8, 2011). «Vanessa Marcil-Giovinazzo Suffers Miscarriage». CelebrityBabyScoop. Retrieved December 9, 2011.
- ↑ Brian Austin Green’s Ex Vanessa Marcil Getting Divorced
- ↑ «Vanessa Marcil Biography»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին
- ↑ «Vanessa Marcil – Most Beautiful, Vanessa Marcil»։ People։ May 8, 1995։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-24-ին։ Վերցված է August 30, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վանեսա Մարսիլ Internet Movie Database կայքում