Վանեսա Էսլեր
Վանեսա Էսլեր իտալ.՝ Vanessa Hessler | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21, 1988[1] (33 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | իտալա-ամերիկացի |
Կրոն | Կաթոլիկություն |
Մասնագիտություն | դերասան ֆոտոմոդել |
Ակտիվ շրջան | 2005 — մինչ օրս |
IMDb | ID 2057064 |
vanessahessler.it | |
Վանեսա Էսլեր (իտալ.՝ Vanessa Hessler, հունվարի 21, 1988[1], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի և ֆոտոմոդել:
Նկարահանվել է հանրահայտ «Աստերիքսն Օլիմպիական խաղերին» ֆիլմում՝ որպես Իրինա արքայադստեր դերակատար[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանեսա Էսլերը ծնվել է 1988 թվականի հունվարի 21-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Նրա մայրը եղել է իտալուհի, իսկ հայրը՝ ամերիկացի:
Հռոմում նա ապրել է 8 տարի, այնուհետև հոր հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգտոն: 2002 թվականին Վանեսան վերադարձել է Իտալիա՝ ֆոտոմոդելի կարիերան սկսելու նպատակով:
Վանեսան հանդիսանում է եվրոպական «Alice DSL» ապրանքանիշի գլխավոր դեմքը: 2008 թվականին նկարահանվել է «Աստերիքսն Օլիմպիական խաղերին» ֆիլմում:
2007 թվականին 19 տարեկան հասակում նա սկսել է հանդիպել Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիի որդու՝ Մութազիմ Բիլլա ալ-Կադդաֆիի հետ:
Նրանց հարաբերությունները տևել են 4 տարի. մինչ Լիբիայում քաղաքացիական պատերազմի բռնկումը:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006 թվականին «AskMen.com’s» կայքի «Top 99 Most Desirable Women of 2006» հրապարակման մեջ Վանեսա Էսլերը գրավել է 92-րդ տեղը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վանեսա Էսլեր կատեգորիայում։ |