Վանդերսոն դու Կարմու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վանդերսոն դու Կարմու
Wánderson do Carmo 2013.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1986(1986-02-18)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Բատուրիտե, Սեարա, Բրազիլիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ակումբ
2004 Բրազիլիա Տիրադենտես ? (?)
2004—2005 Բրազիլիա Ֆերովիարիո ? (?)
2005—2006 Բրազիլիա Ֆորտալեզա 6 (0)
2007 Բրազիլիա Ռիվեր Ատլետիկո ? (?)
2007—2010 Շվեդիա ԳԱԻՍ 80 (32)
2010—2011 Սաուդյան Արաբիա Ալ-Ախլի 16 (3)
2011  Շվեդիա ԳԱԻՍ 18 (5)
2011—2012 Շվեդիա ԳԱԻՍ 27 (7)
2012  Ռուսաստան Կրասնոդար 11 (7)
2012—2017 Ռուսաստան Կրասնոդար 106 (30)
2017 Ռուսաստան Դինամո 13 (1)
2018 Թուրքիա Ալանյասպոր 5 (0)
2018—մ․հ․ Շվեդիա Հելսինգբորգ 9 (0)

Ֆրանսիսկու Վանդերսոն դու Կարմու Կանեյրու (բրազ.-պորտ.՝ Francisco Wánderson do Carmo Carneiro, առավել հայտնի է որպես «Վանդերսոն», փետրվարի 18, 1986(1986-02-18)[1], Բատուրիտե, Սեարա, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, շվեդակա «Հելսինգբորգ» ակումբի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդերսոնի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Սեարա նահանգի «Տիրադենտես» ակումբում, իսկ հաջորդ տարի խաղացել է նույն նահանգի «Ֆերովիարիո» և «Ֆորտալեզա» ակումբներում (2006 թվականին «Ֆորտալեզայի» կազմում մասնակցել է 4 խաղի Բրազիլիայի «Սերիա Ա»-ում), իսկ 2007 թվականին խաղացել է Պիաուի նահանգի «Ռիվեր Ատլետիկո» ակումբում։

2007 թվականից Վանդերսոնը հանդես է եկել շվեդական Գյոթեբորգի ԳԱԻՍ ակումբում։ 2009 թվականին դարձել է Շվեդիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 18 գոլ (կիսել է 1-ին տեղը Տոբիաս Հյուսենի հետ)։ 2010 թվականի ամռանը նա եռամյա պայմանագիր է կնքել սաուդյան «Ալ-Ախլի» ակումբի հետ, բայց արդեն կես տարի հետո վերադարձել է հետ ԳԱԻՍ սկզբում վարձավճարային հիմունքներով, ապա նրա պայմանագիրը գնվել է։

2012 թվականի սեպտեմբերին անվճար վարձակալությամբ տեղափոխվել է ռուսական «Կրասնոդար» ակումբ 730 հազար եվրոյով գնելու իրավունքով[2]։ Ռուսաստանի առաջնությունում նորամուտը կատարել է սեպտեմբերի 21-ին՝ «Մորդովիա» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 6։1 հաշվով։ Այդ հանդիպմանը ֆուտբոլիստը նույնպես աչքի է ընկել խփած գնդակով[3]։ Ռուսաստանի առաջնությունում անցկացրած հաջորդ խաղը եղել է հոկտեմբերի 1-ին ընդդեմ «Կռիլյա Սովետով» ակումբի, որում նա նորից դուրս է եկել փոխարինման և խփել գոլ։

2013 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի առաջնության տնային խաղում ձևակերպել է հեթ-տրիկ «Անժիի» դարպասին («Կրասնոդարը» հաղթել է 4։0 հաշվով)[4]։ Վանդերսոնը Ռուսաստանի առաջնության պատմության մեջ դարձել է վեցերորդ բրազիլացին և «Կրասնոդար» ակումբի առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է ձևակերպել հեթ-տրիկ։ 2014 թվականի մարտի 22-ին Ռուսաստանի առաջնության՝ «Սպարտակ» ակումբի դեմ խաղում Վանդերսոնին հաջողվել է աչքի ընկնել գոլով, որը նրան թույլ է տվել դառնալ լավագույն ռմբարկուն «Կրասնոդար» ակումբի պատմության մեջ։

2017 թվականի հունիսին Վանդերսոնը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է մոսկովյան «Դինամո» ակումբ որպես ազատ գործակալ[5]։ Մայրաքաղաքային ակումբում նրա նորամուտը տեղի է ունեցել հուլիսի 18-ին «Սպարտակի» հետ խաղում, երբ նա դաշտ է դուրս եկել հանդիպման 73-րդ րոպեին՝ փոխարինելով Ֆաթոս Բեչիրային[6]։

2018 թվականի հունվարի 31-ին Վանդերսոնը խզել է պայմանագիրը «Դինամո» ակումբի հետ և տեղափոխվել է «Ալանյասպոր» ակումբ[7]։ Նախկինում Վանդերսոնը չի ընդգրկվել մոսկովյան ակումբի հայտացուցակում՝ մասնակցելու առաջին ու երկրորդ ձմեռային հավաքներին, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում։ 2018 թվականի փետրվարի 11-ին Վանդերսոնը կատարել է իր նորամուտը թիմում՝ մասնակցելով թուրքական «Կոնյասպոր» ակումբի դեմ խաղին, որի 67-րդ րոպեին փոխարինել է Էֆեջան Կարաջային[8]։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ

Ելույթներ Առաջնություն Գավաթ1 Եվրագավաթ2 Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա Ֆորտալեզա Սերիա Ա 2007 6 0 0 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 6 0 0 0 0 0 0 0 6 0
Շվեդիա ԳԱԻՍ Ալսվենսկան 2007 7 1 0 0 0 0 0 0 7 1
2008 29 9 0 0 0 0 0 0 29 9
2009 29 18 1 0 0 0 0 0 30 18
2010 15 4 2 1 0 0 0 0 17 5
 2011 26 10 0 0 0 0 0 0 26 10
2012 19 2 1 0 0 0 0 0 20 2
Ընդհանուր 125 44 4 1 0 0 0 0 129 45
Սաուդյան Արաբիա Ալ Ախլի Պրեմիեր լիգա 2010/11 16 3 1 0 0 0 0 0 17 3
Ընդհանուր 16 3 1 0 0 0 0 0 17 3
Ռուսաստան Կրասնոդար Պրեմիեր լիգա  2012/13 22 13 1 0 0 0 0 0 23 13
2013/14 29 9 4 3 0 0 0 0 33 12
2014/15 30 7 1 1 12 5 0 0 43 13
2015/16 22 5 4 0 8 3 0 0 34 8
2016/17 14 3 1 0 6 0 0 0 21 3
Ընդհանուր 117 37 9 4 26 8 0 0 152 49
Ռուսաստան Դինամո Պրեմիեր լիգա 2017/18 13 1 1 0 0 0 0 0 14 1
Ընդհանուր 13 1 1 0 0 0 0 0 14 1
Թուրքիա Ալանյասպոր Սուպեր լիգա 2017/18 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 0 0 5 0
Շվեդիա Հելսինգբորգ Սուպերէտտան 2018 9 0 0 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 9 0 0 0 0 0 0 0 9 0
Ամբողջ կարիերա 291 85 17 5 26 8 0 0 334 98
Ծանոթագրություններ
1. ^1 Շվեդիայի գավաթ, Ժառանգական արքայազնի գավաթ, Ռուսաստանի գավաթ, Ռուսաստանի սուպերգավաթ։
2. ^2 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա

Ձեռբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան Կրասնոդար

  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից – 2013/2014
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2014/2015

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]