Վանաձոր (կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանաձոր կայարանի ընդհանուր տեսքը

Վանաձոր, երկաթուղային կայարան Դեբեդ գետի աջ ափին՝ Հայաստանի համանուն քաղաքում, որը մեծությամբ երրորդն է երկրում և Լոռու մարզի վարչական կենտրոնն է։ Կայարանում տեղակայված է Հայաստանի երկաթգծի խոշորագույն կայանատեղիներից մեկը։

Տեղակայում և հետագա շինարարության հեռանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանը տեղակայված է Գյումրի-Այրում էլեկտրիֆիկացված մենուղի գծի վրա։ Նախկինում պլանավորվել է կառուցել երկաթգծի ճյուղ, որը պետք է ձգվեր Վանաձորից դեպի Ֆիոլետովո գյուղ, սակայն այդ ծրագիրը չի իրականացվել։ Ներկայում քննարկվում է քսան կիլոմետրանոց հատվածի կառուցումը, որը Գյումրի-Այրում երկաթգիծը պետք է միացնի Հրազդան-Իջևան գծին։ 1990-ական թվականների վերջին այդ հատվածի շինարարությունը կապված էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների հաղթահարման հետ։ Ներկայում դրա անհրաժեշտությունն ունի այլ պատճառներ.

  • Երևանից մինչև Վրաստանի սահմանը ձգվող երկաթգծի երկարությունը կկրճատվի մեկ երրորդով, ինչը թույլ կտա ոչ միայն իջեցնել փոխադրումների գինը, այլև մեծացել հայկական ձեռնարկությունների մրցունակությունը բեռների արագ մատակարարման հաշվին,
  • Հայաստանն ունի հիմնականում մենուղի երկաթգծեր, իսկ տվյալ հատվածի շինարարությունը փաստացիորեն կստեղծի երկաթուղային օղակ, ինչը կհաղթահարի այդ թերությունը գնացքների շրջանաձև երթևեկման հաշվին և դրանով իսկ կմեծացնի թողունակությունը երկու անգամ,
  • կբարելավվի տրանսպորտային հաղորդակցությունը Շիրակի ու Լոռու մարզերի միջև մի կողմից և Տավուշի, Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերի միջև մյուս կողմից,
  • Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության դեպքում հնարավորություն կստեղծվի ավելի արագ հասցնել տրանզիտային բեռներն Իրանից Վրաստան Այրում կայարանով և Իրանից Թուրքիա Ախուրյան կայարանով,
  • նախագծի իրականացման նախնական արժեքը կազմում է 30 միլիոն դոլար, իսկ ժամկետը՝ մեկ տարի։

Կայարանի արդիականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերին իրականացվել է Վանաձոր կայարանի սլաքային գծանցման ուղիների արդիականացում։ Հարավկովկասյան երկաթուղում առաջին անգամ օգտագործվել են սլաքային գծանցման ուղիներ երկաթբետոնե գերաններ, որոնք թույլ են տալիս կայարանն անցնել նախկինից ավելի մեծ արագությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

№ էեկտրագնացք Երթուղի Պարբերականություն Մեկնում սկզբնական կայարանից Կանգառ Վանաձորում Ժամանում/մեկնում վերջնական կայան/կայարանից Կանգառ Վանաձորում Ժամանում վերջնական կայան
6540/6541 Գյումրի — Այրում Ամեն օր 6:15 8:17 11:07/17:00 19:39 21:37
Կայարանային ուղիները
  • Արագընթաց գնացք № 372 Երևան-Թբիլիսի[1]։ Գնացքի կազմում ներառված է 6 վագոն՝ մեկական փոստային, ընդհանուր, տեղատոմսային, կուպեավոր, վագոն-ռեստորան և ննջավագոն։ Երևանից եկող գնացքը Վանաձոր հասնում է զույգ օրերին՝ ժամը 1:45, կանգառը կազմում է վեց րոպե, և Վանաձորից գնացքը մեկնում է ժամը 1:51։ Թբիլիսիից եկող № 371 գնացքը Վանաձոր հասնում է կենտ ամսաթվերին՝ ժամը 0:23, կանգառը տևում է 10 րոպե, և գնացքը մեկնում է ժամը 0:33։
  • Ամառային արագընթաց № 202 գնացք Երևան-Բաթումի, ավանդաբար գործում է ամառները, որպեսզի ապահովի Հայաստանի բնակիչների՝ ծովափ մեկնելու հնարավորությունը։ Երևանից եկող գնացքը Վանաձոր հասնում է կենտ օրերին՝ ժամը 4:17, կանգառը տևում է 10 րոպե, և ժամը 4:27 գնացքը մեկնում է։ Հետդարձի ճանապարհին Բաթումից եկող № 201 գնացքը Վանաձոր հասնում է զույգ օրերին՝ ժամը 1:05, կանգառը տևում է 5 րոպե, ինչից հետո՝ ժամը 1:10, գնացքն ուղևորվում է դեպի Երևան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]