Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա
Տեսակ | վայր |
---|---|
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2016 |
Սեփականատեր | Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա |
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա, ժամանակակից ֆուտբոլային դպրոց-ակադեմիա, որը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում։ Մեծությամբ 3-րդ ֆուտբոլային ակադեմիան է Հայաստանում[1]։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայի շինարարությունը սկսվել է 2014 թվականի սկզբին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ։ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին համալիրը պաշտոնապես բացվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից։ Բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը[2]։
Ակադեմիան զբաղեցնում է 44,000 մ2 տարածք.
- 3 մարզադաշտեր ֆուտբոլի համար, սովորական չափի բնական խոտով։
- 1 ֆուտբոլային մարզադաշտ՝ սովորական չափի արհեստական ծածկույթով, նախատեսված 1000 հանդիսականի համար։
- 1260 մ2 ընդհանուր մակերեսով եռահարկ ծառայողական շենք, որտեղ տեղակայված են ֆիթնես կենտրոն և սպա սրահ,ֆիզիոթերապևտիկ կաբինետներ, բժշկական ծառայություններ, կոնֆերանս դահլիճ և այլն։
Ակադեմիան կարող է ծառայել մինչև 600 ունկնդիրների։ Բոլոր մարզադաշտերը համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պրոֆեսիոնալ չափանիշներին։ Ներկայումս ակադեմիան սպասարկում է շուրջ 350 երիտասարդ պրակտիկանտներ[3]։
Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 1 133 000 000 դրամ (մոտ 2 385 000 ԱՄՆ դոլար)։ Ընդհանուր արժեքի մոտ 87%-ը վճարվել է ՀՖՖ-ի կողմից, իսկ մնացած մասը վճարվել է ՈՒԵՖԱ-ի կողմից[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վանաձորում բացվեց Հայաստանում երրորդ Ֆուտբոլային ակադեմիան (ֆոտո)
- ↑ 11 ֆուտբոլային իրադարձություն, որով կհիշենք 2016 թվականը. ՄԱՍ VI (ֆոտո)
- ↑ 350 երեխա արդեն իսկ անդամագրված է ֆուտբոլի նորաբաց ակադեմիայում
- ↑ «Բացվեց Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.