Jump to content

Վայրի կենդանու միս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրի կենդանու միս
Ենթադասմիս, game meat Խմբագրել Wikidata
Մասն է• վայրի բնություն
 • երե Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱֆրիկա Խմբագրել Wikidata

Վայրի կենդանու միս (անգլ.՝ bushmeat - բուշմիթ), վայրի կենդանատեսակների միս, որը որսում են որպես սննդի միջոց օգտագործելու համար։ Վայրի կենդանիների միսը կենդանական սպիտակուցի հիմնական աղբյուրն է աշխարհի արևադարձային անտառների աղքատ գյուղական համայնքներում։[1][2]

1994 թվականին Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում սպանված և որպես վայրի միս վաճառվող կենդանիների թիվը մնում է անկայուն։[3]Մինչև 2005 թվականը վայրի կենդանիների մսի առևտրային հավաքումն ու վաճառքը համարվում էր կենսաբազմազանության սպառնալիք։[4] 2016 թվականի դրությամբ ցամաքային կաթնասունների 301 տեսակների անհետացման վտանգ է սպառնում վայրի մսի որսի պատճառով, այդ թվում՝ պրիմատները, սմբակավորները, չղջիկները, պարկավորները, կրծողները և զարգացող երկրներում բնակվող գիշատիչները։[5]

Վայրի կենդանիների մսի օգտագործումը մեծացնում է կենդանիներից մարդուն անցնող մի շարք վիրուսների փոխանցման հավանականությունը, ինչպիսիք են էբոլա վիրուսը և ՄԻԱՎ-ը[6][7][8]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բուշմիթ» (անգլ.՝ bushmeat) տերմինի ծագումը գալիս է Աֆրիկայի վայրի կենդանատեսակներից, որոնց որսում են սննդի սպառման համար,[2] և սովորաբար վերաբերում է հատկապես աֆրիկյան վայրի կենդանիների մսին։[9] 2000 թվականի հոկտեմբերին Բնության պահպանության միջազգային միության Պահպանության Համաշխարհային Կոնգրեսը վայրի կենդանիների մսի անկայուն առևտրի մասին որոշում ընդունեց։ Տուժած երկրներին կոչ արվեց ճանաչել վայրի կենդանիների մսի առևտրի աճող շահույթը, ուժեղացնել և կիրառել օրենսդրությունը և մշակել գործողությունների ծրագրեր՝ նվազեցնելու առևտրի ազդեցությունը։ Դոնոր կազմակերպություններից պահանջվել է տրամադրել ֆինանսավորում նման ծրագրերի իրականացման համար։[10]

Վայրի կենդանիների որսը կարևոր է ապրուստի և աղքատ մարդկանց կենսամակարդակի ապահովման և սննդային սպիտակուցներ ապահովելու համար։ Այն կարող է կայուն լինել, եթե իրականացվի մեծ տարածքներում՝ հմուտ որսորդ-հավաքողների կողմից։ Շուկաներում վաճառվող վայրի կենդանիների որսի մասշտաբների պատճառով վտանգի տակ է այն տեսակների գոյատևումը, որոնք ծանր քաշ ունեն և դանդաղ են բազմանում։ «Վայրի մսի ճգնաժամ» տերմինը ստեղծվել է 2007 թվականին և վերաբերում է պարենային ռեսուրսների սպառման և վայրի բնության ոչնչացման երկակի սպառնալիքին, որոնք երկուսն էլ գալիս են մսի առևտուրից։[2]

Վայրի բնության վտանգված տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային մասշտաբով ամբողջ աշխարհում ավելի քան 1000 կենդանատեսակ է տուժել վայրի մսի որսից։[1] Վայրի մսի որսորդները հիմնականում օգտագործում են ոտքերը բռնող թակարդներ՝ ցանկացած վայրի կենդանի որսալու համար, բայց նախընտրում են ավելի մեծ տեսակներ սպանել, քանի որ դրանք ավելի շատ միս են տալիս, քան փոքր տեսակները։[11]

Պանգոլինը Կամերունում
Գամբիական հսկա առնետը Կամերունումմ
Վայրի միսը Գաբոնում

Վայրի մսի առևտրի ծավալը Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում 21-րդ դարի սկզբին գնահատվում էր 1-5 միլիոն տոննա(980, 000-4, 920, 000 անգլիական տոննա։ 1, 100, 000-5, 500, 000 ամերիկյան տոննա)։[12] 2002 թվականին հաշվարկվել է, որ ավելի քան 10 կգ-ից (22 ֆունտ) պակաս կշռող տեսակները տարեկան նպաստում են 177.7 ± 358.4կգ/մ2 միս Կոնգոյի ավազանում արդյունահանվող վայրի կենդանիների մսին՝ հիմնվելով 24 առանձնյակների վրա։ 10կգ-ից (22 ֆունտ) պակաս կշռող կենդանատեսակները գնահատվել են 35.4 ± 72.2 կգ/կմ2՝ կրկին հիմնվելով 24 առանձնյակների վրա։ Ամազոնի անձրևային անտառներում մսի արդյունահանումը գնահատվել է շատ ավելի ցածր 3.69 ± 3.9 կգ/կմ2 10կգ-ից ավելի կշռող տեսակների դեպքում և 0.6 ± 0.9կգ/կմ2 քիչ քաշով տեսակների դեպքում՝ 3 առանձնյակների հիման վրա[13]։ Այս հաշվարկների հիման վրա Կոնգոյի ավազանում տարեկան արդյունահանվում է 2, 200, 000 տոննա վայրի միս, որը տատանվում է 12, 938 տոննա Հասարակածային Գվինեայում 1, 665, 972 տոննա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։[14]։

Կաթնասունների 301 տեսակներ, որոնք անհետացման վտանգի տակ են վայրի կենդանիների որսի պատճառով, ներառում են126 պրիմատներ, 65 արտիոդակտիլներ, 27 չղջիկներ, 26 պարկավորներ, 21 կրծողներ, 12 մսակերներ և պանգոլինների բոլոր տեսակները։[5]

2009 թվականին վայրի բնության շուկայում Լիբերիայի Cavally River խանութում վաճառվել են հետևյալ պրիմատների տեսակները՝ շիմպանզե (Pan troglodytes), կապիկ Դիանա (Cercopithecus diana), մեծ սպիտակաքիթ կզակապիկ (C. nictitans), lesser spot-nosed monkey (C. petaurista), Քեմփելի կապիկ (C. campbelli), ծխագույն մանգաբեյ (Cercocebus atys), թագավորական կոլոբուս (Colobus polykomos), կանաչ կոլոբուս(Procolobus verus), կարմիր կոլոբուս(P. badius). Այծքաղի տեսակները կազմում էին առաջարկված723 տեսակների կեսից ավելին։[15] 2012թ․-ին Կոտ դ՛Իվուարի Սասանդրա դեպարտամենտի երեք գյուղերում հետաքննվել է վայրի կենդանիների մսի առևտուրը։ Վեղ ամսվա ընթացքում ինը ռեստորան վաճառել է 376 կաթնասուն և ութ սողուն, այդ թվում՝ գաճաճ կոկորդիլոսը (Osteolaemus tetraspis), բուշբոկը (Tragelaphus scriptus), Maxwell's duiker (Philantomba maxwellii), bay duiker (Cephalophus dorsalis), Քեմփելի մոնա կապիկը, սպիտակ օձիքավոր սևադեմ կապիկը, պոտտոն (Perodicticus potto), tree pangolin (Phataginus tricuspis), երկարապոչ մողեսը (P. tetradactyla), աֆրիկական փշախոզը(Atherurus africanus), եղեգի հսկա առնետը(Cricetomys gambianus), greater cane rat (Thryonomys swinderianus), ցամաքային սկյուռը(Xerus erythropus) and արևմտյան արջամուկը (Dendrohyrax dorsalis).[16] 2011-ի տվյալներով ամեն տարի Գանայի հարավի չորս քաղաքներում որպես վայրի միս մոտ 128, 400 ծղոտագույն չղջիկներ(Eidolon helvum) են վաճառվել։[17]

2006 թվականին հաշվարկվել է, որ Կրոս-Մանգա-Բիոկո ափամերձ անտառների նիգերիական և կամերունական հատվածներում տարեկան սպանվում է մոտ 1, 437, 458 կենդանի, այդ թվում՝ մոտ 43, 880 Էմին առնետ (Cricetomys emini), 41, 800 ծառի պանգոլին, 39, 700 սպիտակաքիթ կզակապիկ, 22, 500 Մոնա կապիկ(Cercopithecus mona), 3, 500 կարմրականջ կապիկ (C. erythrotis), 20, 300 դրիլներ (Mandrillus leucophaeus), 15, 300 աֆրիկյան ցիվետ (Civettictis civetta), 11, 900 երկարաքիթ կուզիմանսա (Crossarchus obscurus), ավելի քան 7, 600 աֆրիկյան մանգաններ (Nandinia binotata), 26, 760 Նեղոսի վարանններ (Varanus niloticus) և 410 աֆրիկյան անտառային փղեր։ (Loxodonta cyclotis).[18]

Գորիլլան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, 2008

1983-2002 թվակններին Գաբոնում արևմտյան գորիլայի(Gorilla gorilla) և շիմպանզեի(Pan troglodytes) պոպուլյացիան նվազել է 56%-ով։ Այս անկումը հիմնականում պայմանավորված է եղել առևտրային որսի հետևանքով, որը նպաստել է անտառօգտագործման ընդլայնված ենթակառուցվածքին։[19] Ճահճային մանգուստը (Atilax paludinosus) և երկարաքիթ մանգուստը(Herpestes naso) ամենաշատ փոքր կենդանիներն են, որոնք առաջարկվում են երկրի գյուղական վայրի մսի շուկաներում։[20]

1990-ականների վերջին Կոնգոյի ավազանի Էկվատուր նահանգի Բասանկուսու քաղաքում թարմ և ապխտած բոնոբոյի(Pan paniscus) մարմիններ են նկատվել։[21] Տանզանիայի Կատավի-Ռուկվա շրջանում վայրի կենդանիներ որսողների կողմից սպանված հիմնական տեսակներից են իմպալան(Aepyceros melampus), այծքաղը(Sylvicapra grimmia), գորշուկը (Phacocherus africanus), աֆրիկյան գոմեշը(Syncerus caffer), harnessed bushbuck, Սավաննայի վագերաձին (Equus quagga).[22]

սպանված լեմուրները ` որպես վայրի միս

Մադագասկարի հարավ-արևմտյան հատվածում գտնվող գյուղական շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ վայրի միս որսողների թիրախն է վայրի վարազը (Potamochoerus larvatus), կատվային լեմուրը (Lemur catta), սիֆակա վերրոն (Propithecus verreauxi), Hubbard's sportive lemur (Lepilemur hubbardorum), հաստապոչ գաճաճ լեմուրը (Cheirogaleus medius), տենրեկը (Tenrec ecaudatus), մոխրագույն մկնանման լեմուրը (Microcebus murinus), reddish-gray mouse (M. griseorufus), Madagascan fruit bat (Eidolon dupreanum) և շիկակարմիր թռչող աղվեսը(Pteropus rufus)։[23]

Մադագասկարցի երկու վայրի կենդանիների որսորդներն իրենց որսի հետ

Անտառօգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան անտառներում գործող ընկերությունների կողմից անտառահատումների կրճատումները սերտորեն կապված են վայրի մսի առևտրի հետ։ Քանի որ դրանք ապահովում են ճանապարհներ, բեռնատարներ և հասանելություն դեպի հեռավոր անտառներ, դրանք անտառների և քաղաքային կենտրոնների միջև որսորդների և մսի տեղափոխման հիմնական միջոցն են։ Դրանցից մի քանիսը, ներառյալ Congolaise Industrielle du Bois-ը (CIB) Կոնգոյի Հանրապետությունում համագործակցել են կառավարությունների և միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ՝ կարգավորելու վայրի մսի առևտուրը այն կոնցեսիաների շրջանակներում, որտեղ նրանք գործում են։ Բազմաթիվ լուծույմներ են անհրաժեշտ։ Քանի որ յուրաքանչյուր երկիր ունի տարբեր ռեսուրսներ, ավանդույթներ և օրենքներ, մեկ լուծումը ամենուր չի գործի։[24]

Վայրի միսը կարող է լինել միկրոէլեմենտների և մակրոէլեմենտների կարևոր աղբյուր։ Հարավամերիկացիների ուսումնասիրությունը Տրես Ֆոնտերաս տարածաշրջանում ցույց տվեց, որ նրանք, ովքեր օգտագործում էին վայրի միս, ավելի ցածր ռիսկի էին ենթարկվում սակավարյունության և քրոնիկական առողջական խնդիրների, քանի որ նրանց սննդակարգը ներառում էր ավելի շատ երկաթ, ցինկ և վիտամին C, քան նրանք, ովքեր չեն ուտում վայրի միս։[25]

Գերձկնորսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանայում աֆրիկյան ձկնաբուծական տարածքների միջազգային անօրինական գերշահագործումը հանգեցրել է վայրի մսի պահանջարկի աճին։ Ե՛վ Եվրոպական միության կողմից սուբսիդավորվող նավատորմերը, և՛ տեղական առևտրային նավատորմերը սպառել են ձկան պաշարները, ինչը թույլ է տալիս տեղացիներին իրենց սննդակարգը լրացնել բնական արգելոցներից որսված կենդանիներով։ Ավելի քան 30 տարվա տվյալները կաթնասունների պոպուլյացիայի կտրուկ անկման և 41 վայրի բնության տեսակների կենսազանգվածի կտրուկ անկումը կապում են կապում են ձկների պաշարների նվազման հետ։[26] Ձկան և վայրի մսի սպառումը փոխկապակցված է ․մի ռեսուրսի անկումը նպաստում է մյուսի պահանջարկի և գնի բարձրացմանը։[1]

Սուդանի և Կենտրոնական Աֆրիկայի Հանրրապետության միջև սահմանամերձ շրջանի հովիվներին ուղեկցում են զինված առևտրականներ, որոնք նաև զբաղվում են խոշոր ֆիտոֆագերի որսագողությամբ։ 2012-ից 2017 թվականներին Չինկոյի տարածքում հսկա եզնայծի, աֆրիկյան գոմեշի, աֆրիկյան այծքաղի և ջրային այծի անկումը վերագրվում է որսագողության գործունեւթյանը։ Նրանք խոշոր եղջերավոր անասուններն օգտագործում են՝ վայրի միսը շուկաներ տեղափոխելու համար։[27]

Դերը հիվանդությունների տարածման գործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Armillifer grandis-ը Rhinoceros viper-ում ` վաճառված մարդկանց սպառման համար

Կենդանական աղբյուրները կարող են լինել վարակիչ հիվանդությունների պատճառ, ինչպիսիք են տուբերկուլյոզը, բորոտությունը, խոլերան, ջրծաղիկը, կարմրուկը, գրիպը և սիֆիլիսը, որոնք ձեռք են բերել վաղ շրջանի հողագործները։ ՄԻԱՎ-1-ի, ՁԻԱՀ-ի, էբոլա վիրուսային հիվանդության և Կրեյտցֆելդտ-Յակոբ հիվանդության առաջացումը այսօր վերագրվում է կենդանական աղբյուրներին։[7] 1980-ականներին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հայտնաբերվել է Թոմասի սկյուռը (Funisciurus anerythrus) և կարմրաոտ սկյուռը (Heliosciurus rufobrachium), որը կապիկի գրիպի վիրուսը կրողն է։[28]

Էբոլա վիրուսի բռնկումները Կոնգոյի ավազանում և Գաբոնում 1990-ականներին կապված են շիմպանզեների և բոնոբոների մորթման հետ։[6] Մարդու լիմֆոտրոպիկ վիրուսով վարակված վայրի կենդանիների որսորդները Կենտրոնական Աֆրիկայում սերտ կապի մեջ էին վայրի պրիմատների հետ։[29] Սիբիրախտը կարող է փոխանցվել սմբակավոր կենդանիներին մորթելիս կամ ուտելիս։ Արյան միջոցով փոխանցվող հիվանդությունների փոխանցման ռիսկն ավելի մեծ է մորթելու, քան տեղափոխման, պատրաստման և սպառման ժամանակ։[30]

Շատ որսորդներ և առևտրականներ չգիտեն կենդանաբանական հիվանդությունների և վարակների փոխանցման ռիսկերի մասին։[31] Նիգերիայի գյուղական համայնքներում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցմանը մասնակցածների 55%-ն է տեղյակ կենդանաբանական հիվանդությունների մասին, սակայն կրթությունը և մշակութային ավանդույթները կարևոր ուժ են հանդիսանում որսի և վայրի միս ուտելու համար՝ չնայած առկա ռիսկերին։[32]

Կամերունոում վայրի շիմպանզեների ուսումնասիրությունների արդյուքնորը ցույց են տալիս, որ նրանք իսկզբանե վարակված են simian foamy virus-ով և հանդիսանում են ՄԻԱՎ-1-ի՝ մարդկանց մոտ ձեռքբերովի իմունային հանբավարարության համախտանիշի(ՁԻԱՀ) հիմնական նախադրյալը։[33] Գոյություն ունեն ՄԻԱՎ-ի մի քանի տարբեր շտամներ, ինչը ցույց է տալիս, որ նման խաչաձև փոխանցումը տեղի է ունեցել մի քանի անգամ։[34]Հաղորդվում է, որ շիմպանզեների մոտ առկա իմունային անբավարարության վիրուսը առաջացել է ավելի հին շտամներից, որոնք առկա են սպիտակ օձիքավոր սևադեմ կապիկի(Cercocebus torquatus) և սպիտակաքիթ կզակապիկի մոտ։ Հավանական է, որ ՄԻԱՎ-ը սկզբնապես փոխանցվել է մարդկանց՝ վարակված վայրի մսի հետ շփման միջոցով։[35]

Էբոլա վիրուսի բնական աղբյուրներն անհայտ են։[36][37][38] Հնարավոր աղբյուրները ներառում են ոչ մարդկային պրիմատներ,[36]չղջիկներ, կրծողներ, գետնափորներ, գիշատիչներ և սմբակավոր կենդանիներ։[39] 2001 թվականի հոկտեմբերից մինչև 2003 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահավածում էբոլա վիրուսի հինգ դեպք է գրանցվել Գաբոնի և Կոնգոյի Հանրապետության սահմանային տարածքում։ Վայրի կենդանիների դիահերձումը ցույց է տվել, որ շիմպանզեները, գորիլաները և այծքաղերը վարակված են եղել վիրուսով։[40]Էբոլա վիրուսը կապված է վայրի մսի օգտագործման հետ, և որոշ հետազոտողներ ենթադրում են, որ չղջիկները էբոլա վիրուսի առնվազն որոշ տեսակների հիմնական աղբյուրն են։ 1976-ին գրանցված առաջին բռնկումից մինչև 2014-ի ամենամեծ բռնկումը վիրուսը կենդանիներից մարդկանց է փոխանցվել ընդամենը 30 անգամ, չնայած ամեն տարի մեծ թվով չղջիկներ են սպանվում և վաճառվում։ Չղջիկները դիպչում են մասամբ կերած մրգերին ու դրանց միջուկին, այնուհետև ցամաքային կաթնասունները, ինչպիսիք են գորիլաներն ու այծքաղները, դրանցով, սնվում են։ Իրադարձությունների այս շղթան ձևավորում է բնական հյուրընկալողից կենդանիների պոպուլյացիաներին փոխանցման հնարավոր անուղղակի ուղի։[41]2014 թվականին Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի համաճարակի ենթադրյալ  զրոյական պացիենտը հարավարևելյան Գվինեայի Մելիանդու քաղաքից երկու տարեկան տղա էր, որը խաղում էր մի ծառի վրա, որը անգոլական անպոչ չղջիկների գաղութն էր (Mops condylurus):[[42]

Լիբերիայում Էբոլա տենդի ժամանակ անցկացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ սոցիալ-տնտեսական պայմաններն ազդել են վայրի մսի օգտագործման վրա։ Ճգնաժամի ընթացքում նկատվել է վայրի մսի սպառման և ամենօրյա սննդի հաճախականության նվազում։ Բացի այդ, վայրի մսի տեսակների նախասիրությունները մնացին նույնը։[43]

Մակաբույծներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամերունում պրիմատների 15 տեսակներ հետազոտվել են ստամոքս-աղիքային մակաբույծների հետազոտման համար: Վայրի մսի պրիմատները վարակված են եղել Տրիչուրիսով, Էնտամոեբայով, Ասկարիդով, Կապիլարիայով, ճիճուներով, Բերտիելլայով և Էնդոլիմաքս նանայով։[44]Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության գյուղական մսի շուկաներում վաճառվող աֆրիկական օձերի զգալի մասը վարակված է Armillifer grandis-ով, որը վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար:[45]

Վայրի մսի ձեռքբերումը և առևտուրը նվազեցնելու կամ շարունակելու առաջարկները ներառում են․[46]

  • ընդլայնել սպառողների հասանելիությունը կենդանական սպիտակուցի մատչելի և հուսալի այլընտրանքային աղբյուրներին, ինչպիսիք են հավը, գյուղատնտեսական կենդանիները  և ձուկը.
  • վայրի բնության նկատմամբ իրավունքների և լիազորությունների փոխանցում տեղական համայնքներին.
  • ամրապնդել պահպանվող տարածքների կառավարումը և կիրառել վայրի բնության պահպանման օրենքները:

Որպես վայրի մսի այլընտրանք, երբեմն հնարավոր է վայրի բնության մեջ ավանդաբար որսվող տեսակների բուծումը:Բուծումը պետք է ուշադիր վերահսկվի, քանի որ կա վտանգ, որ դրանք կարող են օգտագործվել փողերի լվացման  և օրինականացնելու համար, ինչպես Ինդոնեզիայում վայրի կանաչ պիթոնների  վաճառքից փողերի լվացումը կենդանիների առևտրի համար։[25]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Nasi, R.; Brown, D.; Wilkie, D.; Bennett, E.; Tutin, C.; Van Tol, G. & Christophersen, T. (2008). Conservation and use of wildlife-based resources: the bushmeat crisis (PDF). CBD Technical Series no. 33. Montreal and Bogor: Secretariat of the Convention on Biological Diversity and Center for International Forestry Research (CIFOR). էջեր 1–50. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-10-30-ին. Վերցված է 2025-03-20-ին.
  2. 1 2 3 Bennett, E. L.; Blencowe, E.; Brandon, K.; Brown, D.; Burn, R. W.; Cowlishaw, G.; Davies, G.; Dublin, H.; Fa, J. E.; Milner-Gulland, E. J.; Robinson, J. G.; Rowcliffe, J. M.; Underwood, F. M. & Wilkie, D. S. (2007). «Hunting for consensus: reconciling bushmeat harvest, conservation, and development policy in West and Central Africa». Conservation Biology. 21 (3): 884–887. Bibcode:2007ConBi..21..884B. doi:10.1111/j.1523-1739.2006.00595.x. PMID 17531066. S2CID 38428707.
  3. ↑ Bowen-Jones, E. & Pendry, S. (1999). «The threats to primates and other mammals from the bushmeat trade in Africa and how this could be diminished». Oryx. 33 (3): 233–247. doi:10.1046/j.1365-3008.1999.00066.x.
  4. ↑ Cowlishaw, G.; Mendelson, S. & Rowcliffe, J. (2005). «Evidence for post-depletion sustainability in a mature bushmeat market». Journal of Applied Ecology. 42 (3): 460–468. Bibcode:2005JApEc..42..460C. doi:10.1111/j.1365-2664.2005.01046.x.
  5. 1 2 Ripple, W. J.; Abernethy, K.; Betts, M. G.; Chapron, G.; Dirzo, R.; Galetti, M.; Levi, T.; Lindsey, P. A.; Macdonald, D. W.; Machovina, B.; Newsome, T. M.; Peres, C. A.; Wallach, A. D.; Wolf, C. & Young, H. (2016). «Bushmeat hunting and extinction risk to the world's mammals». Royal Society Open Science. 3 (10): 160498. Bibcode:2016RSOS....360498R. doi:10.1098/rsos.160498. PMC 5098989. PMID 27853564.
  6. 1 2 Georges-Courbot, M. C.; Sanchez, A.; Lu, C. Y.; Baize, S.; Leroy, E.; Lansout-Soukate, J.; Tévi-Bénissan, C.; Georges, A. J.; Trappier, S. G.; Zaki, S. R.; Swanepoel, R.; Leman, P. A.; Rollin, P. E.; Peters, C. J.; Nichol, S. T. & Ksiazek, T. G. (1997). «Isolation and phylogenetic characterization of Ebola viruses causing different outbreaks in Gabon». Emerging Infectious Diseases. 3 (1): 59–62. doi:10.3201/eid0301.970107. PMC 2627600. PMID 9126445.
  7. 1 2 McMichael, A. J. (2002). «Population, environment, disease, and survival: past patterns, uncertain futures» (PDF). The Lancet. 359 (9312): 1145–1148. doi:10.1016/s0140-6736(02)08164-3. PMID 11943282. S2CID 9159650.
  8. ↑ Karesh, W. B. & Noble, E. (2009). «The bushmeat trade: Increased opportunities for transmission of zoonotic disease». Mount Sinai Journal of Medicine: A Journal of Translational and Personalized Medicine. 76 (5): 429–444. doi:10.1002/msj.20139. PMID 19787649.
  9. ↑ Hall, Jani (2019 թ․ հունիսի 19). «Bushmeat, explained». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  10. ↑ Mainka, S.; Trivedi, M., eds. (2002). «IUCN Resolution 2.64: The unsustainable commercial trade in wild meat». Links Between Biodiversity Conservation, Livelihoods and Food Security: The Sustainable Use of Wild Species for Meat. Occasional papers of the IUCN Species Survival Commission. Gland, Switzerland: International Union for Conservation of Nature and Natural Resources. էջեր 5–6. ISBN 9782831706382.
  11. ↑ Wilkie, D.S.; Wieland, M.; Boulet, H.; Le Bel, S.; van Vliet, N.; Cornelis, D.; BriacWarnon, V.; Nasi, R. & Fa, J.E. (2016). «Eating and conserving bushmeat in Africa». African Journal of Ecology. 54 (4): 402–414. Bibcode:2016AfJEc..54..402W. doi:10.1111/aje.12392.
  12. ↑ Davies, G. (2002). «Bushmeat and international development». Conservation Biology. 16 (3): 587–589. Bibcode:2002ConBi..16..587D. doi:10.1046/j.1523-1739.2002.01636.x. S2CID 83996789.
  13. ↑ Fa, J. E.; Peres, C. A. & Meeuwig, J. (2002). «Bushmeat exploitation in tropical forests: an intercontinental comparison». Conservation Biology. 16 (1): 232–237. Bibcode:2002ConBi..16..232F. doi:10.1046/j.1523-1739.2002.00275.x. PMID 35701970. S2CID 55246983.
  14. ↑ Fa, J. E.; Currie, D. & Meeuwig, J. (2003). «Bushmeat and food security in the Congo Basin: linkages between wildlife and people's future». Environmental Conservation. 30 (1): 71–78. Bibcode:2003EnvCo..30...71F. doi:10.1017/S0376892903000067. S2CID 84561619.
  15. ↑ Covey, R. & McGraw, W. S. (2014). «Monkeys in a West African bushmeat market: implications for cercopithecid conservation in eastern Liberia». Tropical Conservation Science. 7 (1): 115–125. doi:10.1177/194008291400700103.
  16. ↑ Bi, S. G.; Koné, I.; Béné, J. C. K.; Bitty, E. A.; Yao, K. A.; Kouassi, B. A. & Gaubert, P. (2017). «Bushmeat hunting around a remnant coastal rainforest in Côte d'Ivoire». Oryx. 51 (3): 418–427. doi:10.1017/S0030605315001453.
  17. ↑ Kamins, A. O.; Restif, O.; Ntiamoa-Baidu, Y.; Suu-Ire, R.; Hayman, D. T.; Cunningham, A. A.; Wood, J. L. & Rowcliffe, J. M. (2011). «Uncovering the fruit bat bushmeat commodity chain and the true extent of fruit bat hunting in Ghana, West Africa». Biological Conservation. 144 (12): 3000–3008. Bibcode:2011BCons.144.3000K. doi:10.1016/j.biocon.2011.09.003. PMC 3323830. PMID 22514356.
  18. ↑ Fa, J. E.; Seymour, S.; Dupain, J. E. F.; Amin, R.; Albrechtsen, L. & Macdonald, D. (2006). «Getting to grips with the magnitude of exploitation: bushmeat in the Cross–Sanaga rivers region, Nigeria and Cameroon». Biological Conservation. 129 (4): 497–510. Bibcode:2006BCons.129..497F. doi:10.1016/j.biocon.2005.11.031.
  19. ↑ Walsh, P. D.; Abernethy, K. A.; Bermejo, M.; Beyers, R.; De Wachter, P.; Akou, M. E.; Huijbregts, B.; Mambounga, D. I.; Toham, A. K.; Kilbourn, A. M.;, Lahm, S.A.;, Latour. S.; Maisels, F.; Mbinak, C.; Mihindouk, Y.; Obiang, S. N.; Effa, E. N.; Starkey, M. P.; Telfer, P. M.; Thibault, M.; Tutin, C. E. G.; White, L. J. T.; Wilkie, D. S. (2003). «Catastrophic ape decline in western equatorial Africa» (PDF). Nature. 422 (6932): 611–614. Bibcode:2003Natur.422..611W. doi:10.1038/nature01566. PMID 12679788. S2CID 5905831.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. ↑ Bahaa-el-din, L.; Henschel, P.; Aba’a, R.; Abernethy, K.; Bohm, T.; Bout, N.; Coad, L.; Head, J.; Inoue, E.; Lahm, S.; Lee, M. E.; Maisels, F.; Rabanal, L.; Starkey, M.; Taylor, G.; Vanthomme, A.; Nakashima, Y.; Hunter, L. (2013). «Notes on the distribution and status of small carnivores in Gabon». Small Carnivore Conservation (48): 19–29.
  21. ↑ Dupain, J.; Bofaso, M.; Lompongo, J. & Elsacker, L. V. (2001). «Bonobos at the market of Basankusu (Equateur Province, DRC) in 1999: new evidence for bonobos between the lkelemba and Bosomba rivers» (PDF). Pan Africa News. 8 (2): 24–26. doi:10.5134/143400.
  22. ↑ Martin, A. & Caro, T. (2013). «Illegal hunting in the Katavi-Rukwa ecosystem». African Journal of Ecology. 51 (1): 172–175. Bibcode:2013AfJEc..51..172M. doi:10.1111/aje.12000.
  23. ↑ Gardner, C.J. & Davies, Z.G. (2014). «Rural bushmeat consumption within multiple-use protected areas: qualitative evidence from southwest Madagascar». Human Ecology. 42 (1): 21–34. Bibcode:2014HumEc..42...21G. doi:10.1007/s10745-013-9629-1. S2CID 154683918.
  24. ↑ Poulsen, J. R.; Clark, C. J.; Mavah, G. & Elkan, P. W. (2009). «Bushmeat supply and consumption in a tropical logging concession in northern Congo» (PDF). Conservation Biology. 23 (6): 1597–1608. Bibcode:2009ConBi..23.1597P. doi:10.1111/j.1523-1739.2009.01251.x. PMID 19459888. S2CID 42668922. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  25. 1 2 Lee, Tien Ming; Sigouin, Amanda; Pinedo-Vasquez, Miguel; Nasi, Robert (2020). «The Harvest of Tropical Wildlife for Bushmeat and Traditional Medicine». Annual Review of Environment and Resources. 45: 145–170. doi:10.1146/annurev-environ-102016-060827.
  26. ↑ Brashares, J. S.; Arcese, P.; Sam, M. K.; Coppolillo, P. B.; Sinclair, A. R. E. & Balmford, A. (2004). «Bushmeat hunting, wildlife declines, and fish supply in West Africa». Science. 306 (5699): 1180–1183. Bibcode:2004Sci...306.1180B. doi:10.1126/science.1102425. PMID 15539602. S2CID 51325711.
  27. ↑ Äbischer, T.; Ibrahim, T.; Hickisch, R.; Furrer, R. D.; Leuenberger, C. & Wegmann, D. (2020). «Apex predators decline after an influx of pastoralists in former Central African Republic hunting zones» (PDF). Biological Conservation. 241: 108326. Bibcode:2020BCons.24108326A. doi:10.1016/j.biocon.2019.108326. S2CID 213766740.
  28. ↑ Khodakevich, L.; Szczeniowski, M.; Manbu-ma-Disu; Jezek, Z.; Marennikova, S.; Nakano, J. & Messinger, D. (1987). «The role of squirrels in sustaining mpox virus transmission». Tropical and Geographical Medicine. 39 (2): 115–122. PMID 2820094.
  29. ↑ Wolfe, N. D.; Heneine, W.; Carr, J. K.; Garcia, A. D.; Shanmugam, V.; Tamoufe, U.; Torimiro, J. N.; Prosser, A. T.; Lebreton, M.; Mpoudi-Ngole, E.; McCutchan, F. E.; Birx, D. L.; Folks, T. M.; Burke, D. S. & Switzer, W. M. (2005). «Emergence of unique primate T-lymphotropic viruses among central African bushmeat hunters». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 102 (22): 7994–7999. Bibcode:2005PNAS..102.7994W. doi:10.1073/pnas.0501734102. PMC 1142377. PMID 15911757.
  30. ↑ Wolfe, N. D.; Daszak, P.; Kilpatrick, A. M. & Burke, D. S. (2005). «Bushmeat hunting, deforestation, and prediction of zoonotic disease». Emerging Infectious Diseases. 11 (12): 1822–1827. doi:10.3201/eid1112.040789. PMC 3367616. PMID 16485465.
  31. ↑ Subramanian, M. (2012). «Zoonotic disease risk and the bushmeat trade: Assessing awareness among hunters and traders in Sierra Leone» (PDF). EcoHealth. 9 (4): 471–482. doi:10.1007/s10393-012-0807-1. PMID 23408099. S2CID 22594553.
  32. ↑ Friant, S.; Paige, S. B. & Goldberg, T. L. (2015). «Drivers of bushmeat hunting and perceptions of zoonoses in Nigerian hunting communities». PLOS Neglected Tropical Diseases. 9 (5): e0003792. doi:10.1371/journal.pntd.0003792. PMC 4441483. PMID 26001078.
  33. ↑ Keele, B. F.; Van Heuverswyn, F.; Li, Y.; Bailes, E.; Takehisa, J.; Santiago, M. L.; Bibollet-Ruche, F.; Chen, Y.; Wain, L. V.; Liegeois, F.; Loul, S.; Ngole, E. M.; Bienvenue, Y.; Delaporte, E.; Brookfield, J. F.; Sharp, P. M.; Shaw, G. M.; Peeters, M. & Hahn, B. H. (2006). «Chimpanzee reservoirs of pandemic and nonpandemic HIV-1». Science. 313 (5786): 523–526. Bibcode:2006Sci...313..523K. doi:10.1126/science.1126531. PMC 2442710. PMID 16728595.
  34. ↑ Sharp, P. M. & Hahn, B. H. (2011). «Origins of HIV and the AIDS Pandemic». Cold Spring Harbor Perspectives in Medicine. 1 (1): a006841–a006835. doi:10.1101/cshperspect.a006841. PMC 3234451. PMID 22229120.
  35. ↑ Arts, E. J. & Tebit, D. M. (2011). «Tracking a century of global expansion and evolution of HIV to drive understanding and to combat disease». The Lancet Infectious Diseases. 11 (1): 45–56. CiteSeerX 10.1.1.964.6074. doi:10.1016/S1473-3099(10)70186-9. PMID 21126914.
  36. 1 2 «What is Ebola Virus Disease?». Centers for Disease Control and Prevention. 2019 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  37. ↑ Rewar, S.; Mirdha, D. (2015). «Transmission of Ebola Virus Disease: An Overview». Annals of Global Health. 80 (6): 444–451. doi:10.1016/j.aogh.2015.02.005. PMID 25960093.
  38. ↑ Baseler, L.; Chertow, D. S.; Johnson, K. M.; Feldmann, H.; Morens, D. M. (2017). «The Pathogenesis of Ebola Virus Disease». Annual Review of Pathology: Mechanisms of Disease. 12: 387–418. doi:10.1146/annurev-pathol-052016-100506. PMID 27959626.
  39. ↑ Olivero, J.; Fa, J. E.; Real, R.; Farfán, M. Á.; Márquez, A. L.; Vargas, J. M.; Gonzalez, J. P.; Cunningham, A. A.; Nasi, R. (2017). «Mammalian biogeography and the Ebola virus in Africa» (PDF). Mammal Review. 47: 24–37. doi:10.1111/mam.12074. «We found published evidence from cases of serological and/or polymerase chain reaction (PCR) positivity of EVD in non- human mammal, or of EVD-linked mortality, in 28 mammal species: 10 primates, three rodents, one shrew, eight bats, one carnivore, and five ungulates»
  40. ↑ Rouquet, P.; Froment, J.; Bermejo, M.; Kilbourne, A.; Karesh, W.; Reed, P.; Kumulungui, B.; Yaba, P.; Délicat, A.; Rollin, P. E. & Leroy, E. M. (2005). «Wild animal mortality monitoring and human Ebola outbreaks, Gabon and Republic of Congo, 2001–2003». Emerging Infectious Diseases. 11 (2): 283–290. doi:10.3201/eid1102.040533. PMC 3320460. PMID 15752448.
  41. ↑ Leroy, E.; Gonzalez, J. P. & Pourrut, X. (2007). «Ebolavirus and Other Filoviruses». In Childs, J. E.; Mackenzie, J. S. & Richt, J. A. (eds.). Wildlife and Emerging Zoonotic Diseases: The Biology, Circumstances and Consequences of Cross-Species Transmission. Current Topics in Microbiology and Immunology. Vol. 315. Berlin, Heidelberg: Springer. էջեր 363–387. doi:10.1007/978-3-540-70962-6_15. ISBN 978-3-540-70961-9. PMC 7121322. PMID 17848072.
  42. ↑ Saéz, A. M.; Weiss, S.; Nowak, K.; Lapeyre, V.; Zimmermann, F.; Düx, A.; Kühl, H. S.; Kaba, M.; Regnaut, S.; Merkel, K.; Sachse, A.; Thiesen, U.; Villányi, L.; Boesch, C.; Dabrowski, P. W.; Radonić, A.; Nitsche, A.; Leendertz, S. A. J.; Petterson, S.; Becker, S.; Krähling, V.; Couacy-Hymann, E.; Akoua-Koffi, C.; Weber, N.; Schaade, L.; Fahr, J.; Borchert, M.; Gogarten, J. F.; Calvignac-Spencer, S. & Leendertz, F. H. (2014). «Investigating the zoonotic origin of the West African Ebola epidemic». EMBO Molecular Medicine. 7 (1): 17–23. doi:10.15252/emmm.201404792. PMC 4309665. PMID 25550396.
  43. ↑ Ordaz-Németh, I.; Arandjelovic, M.; Boesch, L.; Gatiso, T.; Grimes, T.; Kuehl, H. S.; Lormie, M.; Stephens, C. & Tweh, C. (2017). «The socio-economic drivers of bushmeat consumption during the West African Ebola crisis». PLOS Neglected Tropical Diseases. 11 (3): e0005450. doi:10.1371/journal.pntd.0005450. PMC 5362244. PMID 28282378.
  44. ↑ Pourrut, X.; Diffo, J. L. D.; Somo, R. M.; Bilong, C. B.; Delaporte, E.; LeBreton, M. & Gonzalez, J. P. (2011). «Prevalence of gastrointestinal parasites in primate bushmeat and pets in Cameroon». Veterinary Parasitology. 175 (1–2): 187–191. doi:10.1016/j.vetpar.2010.09.023. PMID 20970258.
  45. ↑ Hardi, R.; Babocsay, G.; Tappe, D.; Sulyok, M.; Bodó, I. & Rózsa, L. (2017). «Armillifer-infected snakes sold at Congolese bushmeat markets represent an emerging zoonotic threat» (PDF). EcoHealth. 14 (4): 743–749. doi:10.1007/s10393-017-1274-5. PMC 7088293. PMID 29030787.
  46. ↑ Wilkie, D. S.; Wieland, M.; Boulet, H.; Le Bel, S.; van Vliet, N.; Cornelis, D.; BriacWarnon, V.; Nasi, R. & Fa, J. E. (2016). «Eating and conserving bushmeat in Africa» (PDF). African Journal of Ecology. 54 (4): 402–414. Bibcode:2016AfJEc..54..402W. doi:10.1111/aje.12392.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի կենդանու միս» հոդվածին։