Վայրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրը
անգլ.՝ The Place
Երկիր Իտալիա
Ժանրդրամա
ՀիմքThe Booth at the End?
Թվական2017 և մարտի 8, 2018[1]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՊաոլո Ջենովեզե
ՊրոդյուսերՄարկո Բելարդի
Սցենարի հեղինակIsabella Aguilar? և Պաոլո Ջենովեզե
ԴերակատարներՎալերիո Մաստանդրեա, Մարկո Ջալինի, Ալբա Ռորվախեր, Վիտորիա Պուչչինի, Rocco Papaleo?, Silvio Muccino?, Alessandro Borghi?, Սաբրինա Ֆերիլլի[2], Silvia D'Amico?[2] և Giulia Lazzarini?[2]
ՕպերատորՖաբրիցիո Լուչչի
Տևողություն105 րոպե

«Վայրը» կամ «Հանդիպման վայրը» (իտալ.՝ The Place), իտալական դրամատիկ ֆիլմ, որի ռեժիսորը Պաոլո Ջենովեզեն է։ Իտալիայում առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի նոյեմբերի 9-ին։

Սա «Անկյունի սեղանիկը» (2010) սերիալի իտալական ադապտացիան է, սերիալը բաղկացած է երկու եթերաշրջանից, յուրաքանչյուրում՝ 5 կարճ մասեր[3][4]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

The Place սրճարանում սեղանի մոտ նստած է մի մարդ, որը հագել է գործնական կոստյում։ Նա պատրաստ է կատարել ռեստորանի հաճախորդների ցանկացած երազանք՝ իր տված առաջադրանքի կատարման պայմանով։ Առաջադրանքը երբեմն սարսափելի է լինում, սակայն այն կատարում են կամավոր և կարող են դադարեցնել ցանկացած պահի։ Հանելուկային մարդը պնդում է, որ ինքը չի տալիս անհնարին առաջադրանքներ։ Սակայն որպեսզի կատարեն առաջադրանքը, անհրաժեշտ է դեմ գնալ բարոյականության սեփական համոզմունքներին և կատարել վատ արարք։

Ֆիլմի հիմնական մասը կազմում են մարդկանց ցանկությունները և մարդու տված առաջադրանքների կատարումը։

Ֆիլմն ավարտվում է դրվագով, որում մարդը խոստովանում է Անջելային, որ այլևս չի ցանկանում զբաղվել նրանով, ինչ անում է։ Անջելան ասում է, որ դա կարելի է անել, վերցնում է նոթատետրը, հանում գրիչը և սկսում գրել։ Ֆիլմի վերջին դրվագներում ցուցադրվում է սեղանիկը, որի մոտ ողջ ֆիլմի ընթացքում անընդմեջ նստած էր մարդը։ Սակայն այն այժմ դատարկ է, իսկ մոխրամանի մեջ այրվում է նոթատետրից պոկված թերթիկը, որը խորհրդանշում է առաջադրանքի կատարումը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Վալերիո Մաստանդրեա Սեղանիկի մոտ նստած մարդ Սեղանիկի մոտ նստած մարդ
Մարկո Ջալինի Էտտորե, ոստիկան Էտտորե, ոստիկան
Ալեսանդրո Բորգի Ֆուլվիո, կույր Ֆուլվիո, կույր
Սիլվիո Մուչինո Ալեքս, հանցագործ, Էտտորեի որդին Ալեքս, հանցագործ, Էտտորեի որդին
Ալբա Ռորվախար քույր Կիարա, միանձնուհի քույր Կիարա, միանձնուհի
Վիտորիա Պուչինի Ազզուրա Ազզուրա
Սաբրինա Ֆերիլլի Անջելա, սրճարանի մատուցողուհի Անջելա, սրճարանի մատուցողուհի
Սիլվիա դ'Ամիկո Մարտինա Մարտինա
Ռոկո Պապալեո Օդոակր, մեխանիկ Օդոակր, մեխանիկ
Ջուլիա Լացարինի Մարչելա Մարչելա
Վինիչիո Մարկիոնի Ջիջի[5] Ջիջի[5]

Ցանկություններ և առաջադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպար Խնդրանք Առաջադրանք Արդյունք
Էտտորե Գտնել գողացված փողերը Խփել մարդուն մինչև կիսամեռ լինի Խփել է երկու մարդու, վնասել է մեկի ցանցաթաղանթը, կողոսկրերը։ Սրճարան այցելելուց հետո զանգ է ստացել և գտել որդու գողացած փողերը։
Հանդիպել որդուն (Ալեքսին) Կոծկել կնոջից ստացած դիմում Երկար տատանվելուց հետո ընթացք չի տվել գործին՝ դնելով այն հեծանիվ գողանալու մասին դիմումի արկղում։ Պարզվում է, որ դա Ազզուրայի դիմումն էր, կարճ ժամանակ անց նրան մեռած են գտնում։ Այդ ամենից հետո նա խոստովանել է ղեկավարությանը, ինչի արդյունքում հեռացվել և կալանավորվել է։ Որդին գալիս է նրան տեսության։
Ֆուլվիո Վերադարձնել իր տեսողությունը Բռնաբարել կնոջ Երկար տատանվում է։ Սկսում է հանդիպել քույր Կիարայի հետ՝ նրան բռնաբարելու նպատակով, սակայն արդյունքում գործարքի պայմանը չի պահպանվել։ Կիարան շահագրգիռ էր սեռական հարաբերություն ունենալ Ֆուլվիոյի հետ։ Մնում է կույր։
Ալեքս Ծաղիկներ Մարտինայի համար 10 տատիկի անցկացնել փողոցը Փորձնական ցանկություն, որի կատարումից հետո ծաղկեփունջ ստանալով՝ համարել է սարքովի։
Որպեսզի ոստիկան հայրը (Էտտորե) դադարի իրեն փնտրելուց Օգնի Մարտինայի կողոպուտ կատարելուն Օգնում է իր ընկերուհի Մարտինային կողոպուտի ժամանակ, սակայն անհաջող. անհրաժեշտ գումարը չեն հավաքել, Մարտինան հրազենային վնասվածք է ստացել ձեռքին։
Որպեսզի Մարտինան հրաժարվի ցանկությունից Հանդիպել հոր հետ և ասել, որ սիրում է նրան Ալեքսը երկու անգամ հանդիպում է Էտտորեին։ Առաջին անգամ այլ սրճարանում, որտեղ կարճատև զրույցից հետո նետում է «Ես քեզ սիրում եմ» և անհետանում։ Առաջադրանքը չի կատարել, իսկ այդ ժամանակ Մարտինան պլանավորել է նոր կողոպուտ։ Բանտում հորը հանդիպելուց հետո Մարտինայի հետ այցելում է սրճարանի մարդուն։ Նա խոստովանում է, որ անհրաժեշտ բառերը բարձրաձան չի էլ արտաբերել, սակայն հայրը հասկացել է իրեն առանց բառերի։ Մարտինան հրաժարվում է առաջադրանքի կատարումից։
քույր Կիարա Կրկին լսել Աստծուն Հղիանալ Երկար ժամանակ չի համաձայնվում գործարքի պայմանի հետ։ Երկար փնտրտուքներից հետո եկեղեցում գտնում է կույրին, որը պարզվում է Ֆուլվիոն է։ Մի քանի հանդիպումներից հետո որոշում է հղիանալ։ Վերջում խոստովանում է, որ լսում է Աստծուն, որն ասում է, որ ինքը որդի է ունենալու։ Հղիության մասին որոշում է Ֆուլվիոյին չասել։
Ազզուրա Որպեսզի ամուսինը կրկին սիրի իրեն Քանդել ուրիշ ընտանիք Չկարողանալով գայթակղել հարևանի ամուսնուն՝ նրա ննջարան է գցում իր ներքնաշորը և մի քանի մազ։ Նաև խաբում է ամուսնուն, որ դավաճանում է նրան։ Որոշ ժամանակ երջանիկ է լինում, բայց շուտով փոխում է իր կարծիքը։ Ամուսինն սկսում է խփել նրան՝ մտածելով, որ Ազզուրան իրոք իրեն դավաճանում է։
Որպեսզի ամուսինը հեռանա իրենից Ազզուրան փոխում է իր կարծիքը, սակայն սրճարանի մարդը հրաժարվում է գործարք կնքել։ Ազզուրան ոստիկանությանը հայտնում է, որ ամուսինը խփում է իրեն, սակայն Էտտորեն թաքցնում է նրա դիմումը։ Որոշ ժամանակ անց նրան մեռած են գտնում։
Մարտինա Դառնալ գեղեցիկ Գողանալ 100 000,05 եվրո Երկար ժամանակ պլանավորում է տարբեր կողոպուտներ, որոշում է գողություն անել հարուստ ընկերուհուց։ Երեկույթի ժամանակ հանդիպում է Ալեքսին և որոշում նրան վերցնել գործի համար։ Կողոպուտի ժամանակ հրազենային վնասվածք է ստանում։ Վերջում հրաժարվում է իր խնդրանքից, քանի որ գոհ էր իրավիճակից։
Օդոակր Գիշեր անցկացնել իր ընտրությամբ մի աղջկա հետ 2 շաբաթ շարունակ պաշտպանել կոնկրետ աղջնակի Ցանկալի աղջկա դերում ընտրում է իր արհեստանոցում կախված պաստառի մոդելին։ Մարդուց ստանում է այն աղջնակի հասցեով գրություն, որին պիտի պաշտպաներ։ Սկսում է նրան հետևել, դիմացի հաստատությունում աշխատանքի է տեղավորվում որպես բարմեն։ Աղջկան փրկում է Ջիջիից, որը փորձում էր նրան մեքենայի տակ գցել։ Դրանից հետո նա փախցնում և իր մոտ է թաքցնում աղջնակին, որպեսզի նրան ոչ ոք չկարողանա վնասել։ Առաջադրանքը կատարում է, սակայն շատ է կապվում երեխայի հետ։ Արդյունքում հետևում է Ջիջիին և փորձում սպանել նրան, որպեսզի Ջիջին չկարողանա վնասել աղջկան։ Կռվի ժամանակ դանակով հարված է ստանում փորին, ենթադրաբար մահանում է։
Մարցելա Ամուսնու մոտ Ալցհեյմերի հիվանդության հետընթաց Սպանել կոնկրետ թվով մարդկանց Որպես սպանելու միջոց ընտրում է ռումբը։ Համացանցով պատվիրելով մասերը՝ հավաքում է ամբողջը։ Մի քանի անգամ տանում է այն «Կանաչ խնձոր» սրճարան, որտեղ հանդիպում է Ֆուլվիոյին և քույր Կիարային։ Ստում է հաջող իրականացման մասին։ Մի քանի օրվա մտածմունքից հետո տկտկացող ռումբը իր հետ բերում է սրճարան՝ մարդու մոտ՝ սպառնալով պայթեցնել նրան և հաճախորդներին, միայն թե ամուսինն առողջանա։ Կարճատև խոսակցությունից հետո Մարցելան վերցնում է ռումբը և հեռանում՝ որոշելով, որ ամուսնու առաջ ամոթով կլինի իր գործած արարքի համար՝ այդպիսով խզելով գործարքը։
Ջիջի Իր երեխայի բուժումը օնկոլոգիական հիվանդությունից Սպանել օտար երեխայի Որպես զոհ ընտրում է փոքրիկ աղջկա, որին հետագայում սրճարանի մարդը հանձնարարում է պաշտպանել Օդոակրին։ Հայտնաբերում է, որ մեխանիկը հետևում է երեխային։ Օրերից մի օր փորձում է հասնել իր նպատակին, սակայն Օդոակրը խանգարում է նրան։ Երեկոյան, երբ մեխանիկը մտնում է նրա բնակարան և հարձակվում, դանակով հարվածում է Օդոակրի որովայնին։ Շտապ օգնություն է կանչում, իսկ ինքը գնում է աղջնակին փնտրելու։ Չի կարողանում սպանել նրան և բաց է թողնում։ Քանի որ գործարքի պայմանը չէր կատարել, արագ գնում է հիվանդանոց՝ ենթադրելով, որ որդին շուտով կմեռնի։ Սակայն ուռուցքը «ամբողջությամբ անհետացած է լինում», և երեխան ապաքինվում է։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի Հռոմի կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմը կինոթատրոններում սկսել է ցուցադրվել 2017 թվականի նոյեմբերի 9-ից[6]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Cineuropa ամսագրի քննադատ Վիտորիա Սկարպան ֆիլմի մասին հետևյալ կարծիքն է արտահայտել[7].

Այս ֆիլմը ժամանակաշրջանի ամենասպասված ֆիլմերից մեկն է։ Այն բանից հետո, երբ ավարտվեց «Իդեալական անծանոթներ» ֆիլմը, Պաոլո Ջենովեզեն ցանկացավ ցույց տալ ինչ-որ համարձակ բան։ Դա նրան հաջողվեց։ Նա ցուցադրեց համարձակ փոխաբերական ֆիլմ, որը հավանաբար դուր չի գա բոլորին, բայց որում սցենարիստն առաջին անգամ հրաժարվել է կատակերգության ժանրից։ Այս ֆիլմը երկխոսություն է, սա ստուգում է դերասանների համար։ Ֆիլմը տալիս է մի շատ կարևոր հարց. «Ինչքա՞ն հեռու եք Դուք պատրաստ գնալ, որպեսզի հասնեք ձեր երազածին»։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018՝ «Դավիթ դի Դոնատելլո» մրցանակի 8 անվանակարգ՝ լավագույն ռեժիսոր (Պաոլո Ջենովեզե), լավագույն ադապտացված սցենար (Պաոլո Ջենովեզե, Իզաբելլա Ագիլար), լավագույն դերասան (Վալերիո Մաստանդրեա), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ջուլիա Լացարինի), լավագույն օպերատորական աշխատանք (Ֆաբրիցիո Լուչի), լավագույն մոնտաժ (Կոնսուելո Կատուչի), լավագույն երգ, «Երիտասարդական Դավիթ» (Պաոլո Ջենովեզե)։
  • 2018՝ «Արծաթե ժապավեն» մրցանակի 5 անվանակարգ՝ լավագույն պրոդյուսեր (Ջամպաոլո Լետա), լավագույն դերասան (Վալերիո Մաստանդրեա), երկրորդ պլանի լավագույն դերասան (Վինիչիո Մարկիոնի), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Սաբրինա Ֆերիլլի), լավագույն երգ («The Place», Մարիաննա Միրաժ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://daily.afisha.ru/cinema/8110-premera-otryvka-mesta-vstrechi-italyanskiy-remeyk-seriala-stolik-v-uglu/
  4. «Article». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «THE PLACE by Paolo Genovese». Cineuropa. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «The Place: ecco il primo trailer del nuovo film di Paolo Genovese con un cast d'eccezione» (Italian). Coming Soon. 2017 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Scarpa Vittoria (2017 թ․ սեպտեմբերի 11). «Review: The Place». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.