Վայրէջք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրէջք
անգլ.՝ The Descent (El descenso)
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3], իգական բադի մուվի, ֆիլմ հրեշների մասին և արկածային ֆիլմ[1][3]
Թվական2005 և նոյեմբերի 10, 2005[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆիլ Մարշալ[1][2]
ՊրոդյուսերՔրիստիան Կոլսոն
Սցենարի հեղինակՆիլ Մարշալ
ԴերակատարներՇոնա Մաքդոնալդ[2][3][5], Նատալի Մենդոսա[5], Ալեքս Ռիդ[3][5], Սասկիա Մյուլդեր[3][5], Մայեն Բերինգ[3][5], Նորա Ջեյն Նուն և Օլիվեր Միլբերն[5]
ՕպերատորՍեմ ՄակՔարդի
ԵրաժշտությունԴևիդ Ջուլիան
ՄոնտաժՋոն Հարիս
Պատմվածքի վայրՀյուսիսային Կարոլինա
Նկարահանման վայրPinewood Studios, Բերքհամստեդ[6], Tring?[6], Էշրիջ և Շոտլանդիա[6]
ԿինոընկերությունCPL Productions
Տևողություն99 րոպե
ՀաջորդThe Descent Part 2?
Պաշտոնական կայքէջ

«Վայրէջք» (անգլ.՝ The Descent), 2005 թվականի ռեժիսոր Նեիլ Մարշալի բրիտանական սարսափ ֆիլմ։ Ֆիլմը պատմում է աղջիկների խմբի մասին, որոնք մտել էին քարանձավ և հետ չէին վերադարձել։ Քիչ բյուջե ունեցող ֆիլմը հավաքել է ավելի քան 57 միլիոն դոլար[7], և 2007 թվականին դառնում է Սատուրն կինոմրցանակի դափնեկիր՝ «Լավագույն սարսափ ֆիլմ» անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կանանց մի խումբ, հետաքրքրվելով սպորտի էքստրեմալ մարզաձևերով, որոշում են այցելել քարանձավ, որը տեղակայված է Ապալաչներում։ Կանայք իջնում են քարանձավ, և Սառան մի նոր և շատ նեղ անցք է հայտնաբերում։ Շարժվելով հետաքրքրությամբ նրանք սողում են այդ անցքով, բայց հանկարծակի նրանց հետևից անցքը փակվում է։ Պարզվում է, որ խմբի ղեկավարը՝ դեռ վաղուց ընտրված քարանձավի փոխարեն նրանց տարել էր չուսումնասիրված քարանձավ, որի պատճառով փրկարարներին անհայտ է իրենց գտնվելու վայրը։ Մի փոքր վիճաբանությունից հետո կանայք սկսեցին ելքի ճանապարհ փնտրել՝ ավելի ու ավելի խորանալով քարանձավի մեջ։

Նրանք հայտնաբերում են երկաթե կարթ, որը պատրաստվել էր մոտավորապես 100 տարի առաջ։ Պարզ է դառնում, որ քարանձավը ուսումնասիրվել է իրենցից շատ տարի առաջ, բայց այս քարանձավի մասին մինչև հիմա ոչինչ հայտնի չէր։ Ելք փնտրելիս Հոլին փոս է ընկնում և կոտրում է ոտքը։ Այդ ժամանակ Սառան մարդ է տեսնում, բայց նրան համոզում են, որ դա միայն տեսիլք է։

Հանկարծ նրանց վրա է հարձակվում մարդանման մի հրեշ, (հնարավոր դեգրադացիայի ենթարկված ինչ-որ ցեղի սերունդներն են), և կծում է վիրավոր Հոլիին. աղջիկները խուճապի մեջ ցրվում են։ Ջունոյին հաջողվում է սպանել արարածներից մեկին, բայց նա հանկարծ մահացու վիրավորում է Բետին։ Չլսելով Բետի խնդրանքը, որ իր հետ մնա, նա խուճապի մեջ փախչում է։ Ջունոն գտնում է Սեմ և Ռեբեկու քույրերին, որոնք պարզել էին, որ քարանձավի բնակիչները ամբողջովին կույր էին և շարժվում էին միայն դեպի ձայնը։ Շուտով Սեմը և Ռեբեկան մահանում են։ Սառան հայտնաբերում է ողջ մնացած Բետին, ով նրան պատմում է, որ Ջունոն վիրավորել է նրան և խնդրում է չվստահել Ջունոյին։ Բետը նաև հաղորդում է, որ Ջունոն Սառայի մահացած ամուսնու սիրուհին է եղել։ Բետի խնդրանքով Սառան սպանում է իրեն։

Սառայի և Ջունոյի հանդիպումից հետո նրանց վրա են հարձակվում մի քանի արարածներ, բայց աղջիկներին հաջողվում է հաղթել նրանց։ Սառան Բետի ճակատագրի մասին է հարցնում, բայց Ջունոն խաբում է նրան։ Ջունոն Սառային ասում է, որ տեղյակ է նրա և իր ամուսնու կապի մասին, խփում է Սառայի ոտքին և թողնում է նրան արարածների համար որպես ուտելիք։ Փախչելով Սառան ընկնում է փոսի մեջ և կորցնում է գիտակցությունը։ Արթնանալով Սառան լույս է նկատում, գտնում է ելքը, դուրս գալիս և գնում մեքենայով։ Մեքենայի մեջ Սառան տեսնում է արնաշաղաղ Ջունոյին, հետո ուշքի է գալիս փոսում։ Պարզ է դառնում, որ նա երազ էր տեսնում և դեռ գտնվում է քարանձավում։

Սառայի մոտ հալյուցինացիաներ են սկսվում և նրան թվում է, որ իր առջև նստած է իր մահացած աղջիկը։ Ֆիլմը վերջանում է մարդկանց ճիչով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]