Jump to content

Վայսախի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վայսախին կամ Բայսախին (ա.-փենջ.` ਵਿਸਾਖੀ , հինդի՝ बैसाखी, vaisākhī IAST), բերքահավաքի և նոր տարվա տոն է, որը նշվում է Փանջաբում[1][2][3]: Այն սիկհերի կրոնական տոն է և սիկհական օրացույցի հիմնական տոներից մեկը[4]: Այն նշվում է Նանակշահիի արևային օրացույցի Վայսախ ամսվա առաջին օրը, որը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի ապրիլի 14-ին: Այս օրը սիկհերը նշում են Գոբինդ Սինգհի կողմից սիկհական Խալսա եղբայրության հիմնադրման տարեդարձը 1699 թվականին:

Այս օրը Նոր տարվա գալուստը նշվում է նաև Նեպալում և Հնդկաստանի այլ շրջաններում՝ Կերալա (Վիշու), Օրիսա, Արևմտյան Բենգալիա (բենգալական Նոր տարի), Թամիլ Նադու (թամիլական Նոր տարի): Հիմաչալ Պրադեշում պուջա է անցկացվում հինդու աստվածուհի Դվալամուխիի, իսկ Բիհարում՝ արևի աստված Սուրյայի (Չհատ) պատվին[5]: Վայսախին ավանդաբար նշվում է որպես բերքահավաքի տոն նաև Հյուսիսային Հնդկաստանի այլ շրջաններում՝ Հարյանա, Հիմաչալ Պրադեշ և Ուտտարախանդ: Շատ վայրերում այս օրը ընդունված է լոգանք ընդունել սուրբ գետերում, ինչպիսին է Գանգեսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Baisakhi Sikh Festivals Throughout the Year, by Anita Ganeri. Published by Black Rabbit Books, 2004. ISBN 1583403744. pp 20.
  2. Baisakhi SIX RELIGIONS IN THE TWENTIETH CENTURY, by Peggy Morgan, W. Owen Cole. Published by Nelson Thornes, 2000. ISBN 074875167X. pp 263—264.
  3. Пенджабцы // Большая российская энциклопедия. Том 25. — М., 2014. — С. 550—551.
  4. «Sikhism holy days: Baisakhi». BBC. Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին. Վերցված է 2007-07-08-ին.
  5. «hinduism info». BBC. Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին. Վերցված է 2008-02-12-ին.

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]